ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-874-23.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի եւ Անուշ Բեղլոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: 

Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.   Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Պետական տուրքի մասին» օրենքի լրիվ անվանումը նշելիս «1997» թվականից հետո նշել «թվականի» բառը:

2.   Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «վերաշարադրել հետեւյալ» բառերը փոխարինել «շարադրել նոր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` (...) 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

3.   Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 9.8-րդ կետի համարը նշել չակերտի ներսում: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 9.8.1.-ին ենթակետին:

4.   Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «կետով» բառը փոխարինել «ենթակետով» բառով՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը եւ օրենքներին: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծով սահմանված ձեւակերպումները «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

16.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

16.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-874-23.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Հայրապետյանի, Վ. Թեւոսյանի եւ Ա. Բեղլոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է սահմանել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար լիցենզիայի տարեկան նոր չափ, որը, ի տարբերություն գործող իրավակարգավորման, տարբերակված է ըստ Երեւան քաղաքի եւ մարզերի: 

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել մեդիաոլորտում լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար լիցենզիայի տրամադրման դիմաց պետական տուրքի սահմանման եւ գանձման գործընթացը:

Նախագիծը ֆինասատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

05.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-874-23.02.2021-ՏՀ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի եւ Անուշ Բեղլոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի, պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:

Նախագծով առաջարկվող լրացումն ու փոփոխությունն ուղղված է մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորման շարունակականության ապահովանը:

2.   Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.   Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

03.03.2021թ.