ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-878-26.02.2021-ՊԱ-012/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է վերացնել 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը: 

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

26.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռազմական դրությունը վերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-878-26.02.2021-ՊԱ-012/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Նախագծով առաջարկվում է հանդես գալ նախաձեռնությամբ եւ ներկայացնել «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ:

2.  Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.  Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

11.03.2021թ.