«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-881-26.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս նշել Օրենսգրքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ընդլայնել գյուղատնտեսական արտադրանքի ցանկը, որոնց արտադրությամբ զբաղվող անձինք, մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ընդգրկված հարկային տարիների համար ազատվում են շահութահարկի վճարումից: Մանսավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է նշված ցանկում ընդգրկել ջայլամաբուծությունը, ինչի արդյունքում ջայլամաբուծության արտադրանքի արտադրությամբ զբաղվող անձինք, որպես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներ, ազատվում են շահութահարկի վճարումից, մինչդեռ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում մինչեւ 2024 թվականի դեկտեմբվերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար որպես գյուղատնտեսական արտադրանք համապատասխան ցանկում սահմանված է նաեւ «թռչնաբուծության արտադրանքը», իսկ ջայլամը թռչունների դասին է պատկանում, ուստի թռչնաբուծության արտադրանքն իր մեջ արդեն իսկ կլանում է ջայլամաբուծության արտադրանքը: Հետեւաբար, Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված լրացումն, ըստ էության, կլանվում է Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժգ» ենթակետում նշված հասկացության մեջ: 3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքների վերնագրերից հետո նշված «ՀՀ» հապավումները հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: 4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 3-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաեւ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքների համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվը կամ սպառողական կոոպերատիվը՝ իր անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով»: Նման ձեւակերպումից ստացվում է, որ 126-րդ հոդվածի 1-ին մասի նախորդ դրույթները եւս վերաբերելի են գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին, մինչդեռ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը կարգավորումներ է նախատեսում գյուղատնտեսական արտադրանքի (ցանկը սահմանված է) եւ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող անձանց: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենսգրքով սահմանված հասկացությունները: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծով սահմանված ձեւակերպումները «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 19.03.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 19.03.2021թ.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-881-26.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Նախագծով առաջարկվում է մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատել նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով, միեւնույն ժամանակ՝ բացառել օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցները շահութահարկով ծանրաբեռնելու հնարավորությունը՝ սահմանելով, որ այդ դրամական միջոցները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս: Առաջարկվում է նաեւ վերանայել գյուղատնտեսական ապրանքների ցանկը, ավելացնելով մի քանի նոր ապրանքատեսակներով: 2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217) 10.03.2021թ.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-881-26.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Սոցիալական փորձաքննության արդյունքները 1. Կառավարության կողմից ներկայացված Նախագիծը նպատակ ունի բարելավել գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք), հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում եւ շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները: Նման կարգավորման պայմաններում իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ եւ չեն օգտվում շահութահարկից ազատման արտոնությունից: Ըստ Օրենսգրքի, օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվներին անհատույց տրամադրված նպատակային դրամական միջոցները կոոպերատիվների մոտ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այդ դրամական միջոցների ստացման հաշվետու տարվա ընթացքում: Արդյունքում ստացված նպատակային միջոցները հաճախ դառնում են շահութահարկով հարկման ենթակա գումարներ, ինչի արդյունքում նվազում է այդ գումարների արդյունավետ եւ նպատակային օգտագործման (ծախսման) հնարավորությունը: Նախագծով Կառավարությունն առաջարկում է՝ - շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող համարել եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատել նաեւ գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվները, - բացառել օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցները շահութահարկով ծանրաբեռելու հնարավորությունը, - լրացնել նոր ապրանքատեսակներով ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական ապրանքների ցանկը: 2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Ներկայացված Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, կբարելավվի գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեությունը, ինչն իր հերթին նախադրյալներ կապահովվի դրանց հետագա զարգացման համար: Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 09.03.2021
|