ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-885-02.03.2021-ԱՍ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

  23.03.2021թ.
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը: Առաջարկվում է Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին եւ Նախագծի վերնագիրը «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառով:

2.    «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը(...)», հետեւաբաեւ առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը, ավելացնելով Օրենքի հերթական համարը, ինչպես նաեւ Օրենքի վերնագիրը, ընդունման տարին ամիսը եւ ամսթիվը գրել ճիշտ հաջորդականությամբ:

3.    Ելնելով Նախագծով առաջարկվող իրակարգավորումների բնույթից եւ Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից, այն է` «(...) Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաեւ չվճարվող արձակուրդի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:»՝ առաջարկվում է Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «օրվան հաջորդող աշխատանքային» բառերը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ՝ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616)

23.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616)

23.03.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է վարձու աշխատողի կողմից անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում վարձու աշխատողին հաշվարկել եւ վճարել նաեւ առաջին օրվա համար՝ միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով: Առաջարկվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում աշխատողի  միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե տասներկու ամիս չի ձեւավորվում, ապա հաշվարկը կատարել ստացած եկամուտը փաստացի աշխատած ամիսների թվին բաժանելու միջոցով, բայց այն հաշվառմամբ, որ գումարը չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:  
  

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝  Ն. Առաքելյան 

11.03.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Նախագծով առաջարկվում է՝

- վարձու աշխատողի կողմից անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում վարձու աշխատողին հաշվարկել եւ վճարել նաեւ առաջին օրվա համար միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով,

- եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողին վճարված եկամտի ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, որը չի կարող պակաս լինել նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

2.   Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ունի սոցիալական ուղղվածություն եւ ընդունման դեպքում կնպաստի վարձու աշխատողների սոցիալ աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

16.03.2021թ.