ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-893-09.03.2021-ՏՏԳԲ-011/0)   եւ  «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-8931 -09.03. 2021-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

          29.03.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

1.Առաջարկում ենք «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի Նախագծի  վերնագրից եւ 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Նույնը վերաբերելի է նաեւ  «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Նախագծին:

2. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը այն է` «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «29-րդ հոդվածի» բառերը փոխարինել «29-րդ հոդվածի» բառերով` վերացնելով վրիպակը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ՝ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել  Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616)  
 

ՏԵՂԵԿԱՆՔ

          Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման      անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (108)


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերացնել Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը եւ համապատասխան ծառայությունների եւ մարմինների գործառույթների համակարգումը վերապահել Երեւանի քաղաքապետի տեղակալին: Խնդիրը, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, կայանում է նրանում, որ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երեւան քաղաքում մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.  Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

16.03.2021թ.



Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Երեւան քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման եւ Երեւանի քաղաքապետին քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով:

Ներկայիս գործող իրավակարգավորումներով («Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս)`  համայնքային քաղաքական պաշտոններ են համարվում համայնքների ղեկավարների եւ նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումներով`  Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հանդիսանում է համայնքային վարչական պաշտոն:

Վերոգրյալից բխում է, որ  համայնքային քաղաքական եւ համայնքային վարչական պաշտոնները միմյանցից տարբերվում են քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ: Մասնավորապես, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, մինչդեռ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասություն չունի եւ չի կարող նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնել:

Ներկայացված Նախագծերի փաթեթով Կառավարությունն առաջարկում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով հնարավորություն կընձեռվի արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

2.  Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

3.  Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Կարծում ենք, Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Երեւանի քաղաքապետին տրված իրավասությունները:

Ներկայացված Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235)

17.03.2021