ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-926-07.04.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագ իծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

 

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                        ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱ Ն

 

  21.04.2021թ.

 

 

 

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր:

  Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.                    Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2.                    Նախագծի 1-ին հոդվածում «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը »:

3.                    Նախագծի 1-ին հոդվածի վերնագրից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին հիշատակումից հետո նշված կրճատ տարբերակը Նախագծում չի կիրառվում:

4.                    Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը. «Սույն օրենքի հոդված 1-ով նախատեսված պետական տուրքը հետվերադարձման ենթակա չէ»:

Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը՝

1)                   Օրենք ի 6-րդ գլխի շրջանակներում կարգավորված է պետական տուրքը վերադարձնելու կարգը եւ օրենքի մի շարք հոդվածներում, օրինակ՝ 19.8-րդ, 38-րդ, կիրառվում են «վերադարձման ենթակա է», «վերադարձման ենթակա չէ» եզրույթները: Նշվածի կապակցությամբ առաջարկում ենք վերանայել « հետվերադարձման ենթակա չէ» ձեւակերպումը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը պահպանելու միտումով, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

2)                   Պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու կամ չլինելու դեպքերը կարգավորված են Օրենքի շրջանակներում: Հետեւաբար նշված հանգամանքով պայմանավորված՝ քննարկվող կարգավորումը եւս, կարծում ենք, որ պետք է արտահայտվի Օրենքում:

5.                    Նախագծի 3-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 8-ից»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից , բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես»:

Նշվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետը:

Եզրահանգում

 

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան   (հեռ.` 011-513-248)

 

21.04.2021թ.

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

 

 

 

 

Ֆինանսատնտեսագ իտական փորձաքննության արդյունքները

1.                Ն ախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրի) եւ ԱՏԳ ԱԱ 2523100000 ծածկագրին դասվող կլինկերի «Բացթողում ՝ ներքին սպառման համար», «Վերամշակում ՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում ՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար գանձել պետական տուրք՝ բազային տուրքի 2500-ապատիկի չափով, իսկ ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի դեպքում՝ 900-ապատիկի չափով:

Նախա գիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2021 թվականի ապրիլի 8-ից։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ. «նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վճարը սահմանվում է որպես «Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճար»: Իսկ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասով պետական վճարի տեսակ է սահմանվում նաեւ պետական տուրքը: Հետեւաբար ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվող իրավակարգավորումները տարածվում են նաեւ պետական տուրքի վրա: Այսինքն ՝ պետական տուրքի սահմանում կամ դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել միայն այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից, ինչը չի պահպանվել սույն Նախագծի պարագայում: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվող ուժի մեջ մտնելու մասին դրույթը ՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, առավել եւս, որ հոդված 3-ով նախատեսված ժամկետն արդեն անցել է։  

 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:

 

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ                                                                       

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                             

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան      

(հեռ.՝ 011-513-217)

1 5 .04.2021 թ.

Սոցիալական փորձաքննության արդյունքները

           Ն ախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրի) եւ ԱՏԳ ԱԱ 2523100000 ծածկագրին դասվող կլինկերի «Բացթողում ՝ ներքին սպառման համար», «Վերամշակում ՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում ՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար գանձել պետական տուրք՝ բազային տուրքի 2500-ապատիկի չափով, իսկ ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի դեպքում՝ 900-ապատիկի չափով:

      Ակնկալվում է, որ ներկայացված Նախագծի ընդունմամբ կավելանան ՀՀ պետական բյուջեի    եկամուտները:

           Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

                  Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:

 

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339)

12.04.2021թ