ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-931-12.04.2021-ՏՀ-011/0) օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                            ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

26.04.2021թ.







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագծերի փաթեթը՝ կարծում ենք, առկա չեն Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

26.04.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ կարծում ենք Նախագծի ընդունմամբ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

1.   «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 16-րդ հոդվածի համաձայն՝ Համաձայնագրի իմաստով Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու մարմին է համարվում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Համաձայնագրի 14-րդ հոդվածում սահմանված է փոխադրողների պարտականություները եւ պատժամիջոցները, որի 2-րդ մասի համաձայն՝ 

«Գրանցման երկրի իրավասու մարմինները Ընդունող կողմի տարածքում կատարված լուրջ կամ պարբերական խախտումների դեպքում, համապատասխան մարմինների խնդրանքով, իրավունք ունեն ձեռնարկելու հետեւյալ վարչական գործողությունները՝

-  զգուշացում.

-  Պայմանավորվող կողմի տարածք մուտքի արգելք, որտեղ թույլ է տրվել/թույլ են տրվել խախտումը/խախտումները:

Հատուկ լուրջ դեպքերում Ընդունող երկրի իրավասու մարմինը կարող է խախտողին ժամանակավորապես արգելել մուտք գործել իր տարածք՝ սպասելով գրանցման երկրի իրավասու մարմնի որոշմանը:

Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկացնում են ընդունված որոշումների մասին»:

Այսպես՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը իրավունք ունի խախտումների դեպքում որպես վարչական գործողություն ձեռնարկել զգուշացում:

Մինչդեռ, հարկ ենք համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 24413-րդ հոդվածի համաձայն՝ «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 14-րդ եւ 15-րդ մասերով, 116.1-116.10-րդ, 137.1-137.8-րդ հոդվածներով, 150.1-150.6-րդ հոդվածներով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.7-150.9-րդ հոդվածներով եւ 150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը»:

Նշված իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, որը հանդիսանում է Կառավարությանն ենթակա մարմին, մինչդեռ Համաձայնագրով այդ իրավասությունը վերապահվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

26.04.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» Համաձայնագիրը հստակեցնում է երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների իրականացման գործողությունները` առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով, նախատեսում է կարգավորել երկու երկրների միջեւ իրենց տարածքներով տարանցիկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները, ինչը կնպաստի երկրների միջեւ փոխշահավետ տնտեսական գործարար կապերի խթանմանը:

Պայմանագրի համաձայն ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները հայկական եւ բուլղարական կողմերի միջեւ, ինչպես նաեւ նրանց տարածքներով տարանցիկ եւ դեպի երրորդ երկրներ եւ հակառակ ուղղությամբ կիրականացվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

26.04.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» Համաձայնագիրը, որի նպատակն է իրականացնել համագործակցություն երկու երկրների միջեւ առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ եւ իրենց տարածքներով տարանցիկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման գործում: 

Համաձայն Համաձայնագրի՝ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները հայկական եւ բուլղարական կողմերի միջեւ եւ նրանց տարածքներով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից, կիրականացվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

. ապահովել Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ նրանց տարածքներով տարանցմամբ կանոնավոր երթերով ավտոբուսներով ուղեւորափոխադրումների իրականացումն իրավասու մարմինների կողմից տրվող թույլտվությունների առկայության դեպքում,

. ապահովել, որ թույլտվությունները տրամադրվեն հայկական եւ բուլղարական կողմերի իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ, իսկ մերժման որոշումն ընդունվի երկու ամսից ոչ ուշ, եթե չկան որեւէ հատուկ պայմաններ,

. ապահովել, որ ավտոբուսով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ապահովված լինեն հսկիչ փաստաթղթով, եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,  ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

20.04.2021թ.