Ազգային ժողովի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-935-15.04.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
29.04.2021թ.
Իրավական փորձաքննության արդյունքները Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 4.1-րդ հոդվածում «Մայիսի 1-ը շաբաթ» բառերը փոխարինել «Սույն օրենքով սահմանված տոնական կամ հիշատակի» բառերով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքում չի կիրառվում «տոնական օր» ձեւակերպումը՝ առաջարկվում է «տոնական» բառը փոխարինել «տոն» բառով, որը կիրառվում է Օրենքում «տոներ եւ հիշատակի օրեր» ձեւակերպման մեջ՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածում առկա է վրիպակ: Օրենքի 4.1-րդ հոդվածին հղում կատարելիս հոդվածի համարի փոխարեն նշված է «4?1»: Առաջարկվում է շտկել վրիպակը: Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248) 28.04.2021
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248) 28.04.2021
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածում, մասնավորապես՝ «Մայիսի 1-ը շաբաթ» բառերը փոխարինել «Սույն օրենքով սահմանված տոնական կամ հիշատակի» բառերով: Նախագծով առաջարկված փոփոխությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածում ամրագրված իրավական նորմը պարզեցնելու, հստակեցնելու, ինչպես նաեւ իրավական որոշակիություն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, Օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ համընկնելու դեպքում, կնշվի դրան հաջորդող կիրակի օրը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 29.04.2021թ.
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածում «Մայիսի 1-ը շաբաթ» բառերը փոխարինել «Սույն օրենքով սահմանված տոնական կամ հիշատակի» բառերով: Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլի 27-ը որպես ՀՀ քաղաքացու օր ֆիքսված օր չէ, այլ շարժական է, եւ գործնականում կարող են լինել համընկնումներ օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի համընկնելու դեպքում ՀՀ քաղաքացու օրը նշել դրան հաջորդող կիրակի օրը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 21.04.2021թ.
|