Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-980-24.05.2021-ՏՀ-011/0) եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը (փաստաթղթային կոդ` Կ-9801 -24.05.2021-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
02.06.2021թ.
Իրավական փորձաքնության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, այն է` «1.Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»: 3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում հոդվածի մասերը տեքստից անջատել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը` « 3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: 7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»: 4. Առաջարկում ենք «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 5. Առաջարկում ենք «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին, 5-րդ եւ 11-րդ հոդվածներում հոդվածների մասերը տեքստից անջատել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը` «3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: 7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»: 6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում 2-րդ «պաշտպանվում է» բառից հետո ավելացնել «բառերով» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է` «1.Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.»: 7. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, 3-րդ եւ 9-րդ հոդվածներում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» եզրույթը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» եզրույթով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է` «1.Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»: 8. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 2-րդ հոդվածում, 5-րդ հոդվածի 1-ին մասում, 10-րդ հոդվածում եւ 11-րդ հոդվածի 2-րդ մասում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «3. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»: 9. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասում «23.1-րդ», 5-րդ հոդվածի 2-րդ մասում «4.1-րդ» եւ 8-րդ հոդվածի «38.1-րդ» ձեւակերպումները համապատասխանաբար փոխարինել «23.1-ին», «4.1-ին» եւ «38.1-ին» ձեւակերպումներով: 10. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում շտկել «ՄԱՍԻՆԵ» բառում առկա վրիպակը: 11.Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասում ամբողջությամբ նշել հանձնաժողովի անվանումը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ մասը` «9. Եթե օրենսդրական ակտով սահմանվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, ապա ընդունվող օրենսդրական ակտում կոնկրետ նշվում է դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը:»: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում: Միաժամանակ, վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 02.06.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 02.06.2021թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձեւավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք տալ էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման եւ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաեւ էլեկտրաէներգիա արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում: Բացի այդ, առաջարկվում է կատարելագործել ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ձեւավորել խմբեր՝ դրանցում ներառելով բնակիչների եւ կազմակերպությունների: Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ վերականգնվող էներգիա օգտագործող կայանների կառուցման համար բացառապես էլեկտրաէներգիայի գնման երաշխիք ստանալու կամ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրեր կնքելու պայմանը շատ կարեւոր դեր է խաղում հատկապես փոքր արտադրողների եւ ֆիզիկական անձանց համար, ուստի այս պայմանի կամ երաշխիքի վերացումը կարող է բացասաբար անդրադառնալ այդ սուբյեկտների ֆինանսական վիճակի, ինչպես նաեւ նոր սուբյեկտների ի հայտ գալու գործընթացի վրա: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի` կապված էլեկտրաէներգիայի փոքր արտադրողների շահերի պաշտպանության եւ վերականգնվող էներգիա օգտագործող նոր սուբյեկտների ի հայտ գալու մոտիվացիայի հետ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 31.05.2021թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նախատեսում են իրավունք տալ վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձեւավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման եւ պետություն-մասնավոր գործընկերության պայմանգրերի կնքման, ինչպես նաեւ արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր կետերում: Միաժամանակ կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման մեխանիզմները՝ հնարավորություններ ընձեռելով վերջիններիս արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ձեւավորել խմբեր՝ դրանցում ներառելով բնակիչներին եւ կազմակերպություններին: Տեսականորեն էլեկտրաէներգետիկայի բաց շուկան կարող է երաշխավորել արտադրողների եւ սպառողների համար առավել շահավետ պայմաններ, սակայն հարկ ենք համարում նշել, որ օրենքով գործող էլեկտրաէներգիայի գնման երաշխիքներն առավել կարեւոր են փոքր արտադրողների եւ ֆիզիկական անձանց համար եւ այդ երաշխիքների վերացումը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց տնտեսական գործունեության վրա, ինչը կարող է առաջացնել ոչ ցանկալի բացասական սոցիալական ազդեցություն: Տեղեկատվության կարգով հայտնում ենք, որ ներկայումս արտադրվող էլեկտրաէներգիայի 23,3 տոկոսը արտադրում են վերականգնվող էներգիա օգտագործող կայանները, որոնց զգալի մասը փոքր արտադրողներ են:
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի կապված առաջարկվող տարբերակով փոքր արտադրողների կողմից էլեկտրաէներգիայի իրացման դեպքում բացասական սոցիալական ազդեցության մեղմացման կամ վերացման հետ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 01.06.2021թ.
|