ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-995-18.06.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

24.06.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 230-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ ապահովելով համապատասխանությունը Օրենսգրքի ձեւին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»: 

2.  Նախագծի 1-ին հոդվածով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածում կատարվող փոփոխության վերաբերյալ նշենք հետեւյալը՝ վերոնշյալ փոփոխությամբ Օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական գործերը քննելու իրավասությունը վերապահվում է առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` «Օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական գործերը քննելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողություն իրականացնող բժշկական ծառայությունները»: 

Նույն կերպ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենսգրքի 43-րդ հոդվածով եւ 182.4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական գործերը քննելու իրավունք է վերապահվում միաժամանակ երկու տարբեր վարչական մարմինների: 

Բացի այդ, Օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար Օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` վարչական գործերը քննելու իրավունք է վերապահված Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխության համաձայն` Օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական գործերը քննելու իրավասությունը տրվում է առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

Հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 27-ի ՀՕ-268-Ն օրենքի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասությանն են վերապահվում Օրենսգրքի 201-րդ հոդվածի միայն 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված իրավախախտումները: Սակայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 27-ի ՀՕ-268-Ն օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից: Այսպես՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում միեւնույն վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական գործերը քննելու իրավունք է ունենալու եւ՛ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, եւ՛  առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով տարանջատել միմյանցից նույն վարչական իրավախախտման կապակցությամբ երկու տարբեր վարչական մարմիններին վերապահվող իրավասությունները:

3.  Նախագծի 1-ին հոդվածով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք հստակեցնել «41.1-ին», «42.2-րդ», «47.5-րդ», «96.1-ին», «169.5-րդ» եւ «169.8-րդ» հոդվածների հղումները՝ գրելաձեւը համապատասխանեցնելով Օրենսգրքում կիրառված հոդվածների համարների ձեւին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

4.  Նախագծով փոփոխություն է կատարվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածում, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից»:

Վերոնշյալ կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես»:

Այսպես՝ Նախագիծն ուժի մեջ է մտնում դրանում սահմանված ժամկետում, այսինքն՝ 2021 թվականի հուլիսի 1-ից, սակայն ոչ շուտ, քան դրա պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից: Մինչդեռ, կարծում ենք՝ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետը հոսած կլինի մինչեւ դրա պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրը: Նախագծի 2-րդ հոդվածով Նախագծի ուժի մեջ մտնելու  քննարկվող ժամկետի սահմանման արդյունքում՝ հաշվի առնելով Նախագծի շրջանառության մեջ դրվելու ժամկետը՝ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ավելի շուտ, ինչը հակասություն է առաջացնելու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ սահմանված արգելքի հետ:

Բացի այդ, հարկ ենք համարում մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում սահմանաված իրավակարգավորումները, այն է՝ «5. Սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված եւ ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:

6. Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաեւ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում»:

Այսպես՝ Նախագծով կատարվում է փոփոխություն սահմանված կարգով պաշտոնապես հրապարկված, սակայն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ չմտած մասում: Սակայն, կարծում ենք՝ մինչեւ Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում նախատեսված կարգավորման ուժի մեջ մտնելն ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի 5-րդ մասը: Նախագծի քննարկվող կարգավորման պարագայում կստեղծվի իրավիճակ, երբ Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված եւ ուժի մեջ մտած լրացում եւ փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների մասով, որը հակասություն կառաջացնի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանաված դրույթների հետ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.06.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.06.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունման նպատակն է 2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-266-Ն օրենքում հստակեցնել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը, որի արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

23.06.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» կատարել փոփոխություն, համաձայն որի՝ աշխատանքի իրավունքի բնագավառում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին կտրվի վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն:

Նախագծի նպատակն է հստակեցնել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:

Նախագծի ընդունմամբ տեսչական մարմինները հնարավորություն կստանան իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների  պահպանումը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

22.06.2021թ.