ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-037-17.09.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-037-17.09.2021-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

24.09.2021թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ, անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

24.09.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

24.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության արդյունքները

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում: 

Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության կողմից (այսուհետ՝ Կողմեր):

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 12-ին` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության համար: 

Համաձայնագրի նպատակն է ստեղծել իրավական հիմքեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Կողմերի իրավապահ մարմինների համագործակցության համար: Կողմերը Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը եւ այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որի մասնակիցն են իրենք, համագործակցում են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը, հայտնաբերումը, կանխումը, բացահայտումն ու քննությունն ապահովելու նպատակներով:

Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

- ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական միջոցներ՝ Համաձայնագրի դրույթները կատարելու համար, ձգտել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության եւ Կողմերի օրենսդրության մոտարկմանը,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որպես քրեորեն պատժելի ճանաչել դիտավորությամբ կատարված հետեւյալ արարքները` տեղեկատվության ոչնչացում, բլոկավորում, ձեւափոխում կամ պատճենահանում, տեղեկատվական (համակարգչային) համակարգի աշխատանքի խախտում՝ օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվությանը չարտոնված մուտքի միջոցով, վնասաբեր ծրագրերի ստեղծում, օգտագործում կամ տարածում, համակարգչային համակարգի շահագործման կանոնների խախտում դրան հասանելիություն ունեցող անձի կողմից, ինչը հանգեցրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացման, բլոկավորման կամ ձեւափոխման, եթե այդ արարքն էական վնաս կամ ծանր հետեւանքներ է առաջացրել եւ այլն,

- ապահովել, որ Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվի անմիջականորեն իրավասու մարմինների միջեւ, ինչպես նաեւ սահմանել եւ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագիրը հանձնելիս ավանդապահին փոխանցել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ցանկը, ցանկի փոփոխությունների դեպքում այդ մասին անհապաղ ծանուցել ավանդապահին,

- ապահովել, որ Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները մյուս Կողմերի իրավասու մարմինների հետ համագործակցեն հետեւյալ ձեւերով` տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների եւ դրանց հետ կապ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ, նշված ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման եւ քննության ձեւերի ու մեթոդների վերաբերյալ, հանցագործությունների կատարման եղանակների վերաբերյալ եւ այլն,

- որպես հարցում ստացող Կողմ` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմնի կողմից նշված ժամկետներում հարցման լիարժեք եւ որակյալ կատարումն ապահովելու համար եւ այլն: 

Համաձայնագրով սահմանվում է, որ վերջինիս ուժի մեջ մտնելու օրվանից Համաձայնագրի մասնակից պետությունների միջեւ հարաբերություններում «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» 2001 թվականի հունիսի 1-ի համաձայնագրի գործողությունը դադարում է:

Նշենք նաեւ, որ Համաձայնագրում առկա են ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ (մասնավորապես՝ Համաձայնագրի 5-րդ եւ 12-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության համար կարող են առաջացնել ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի ավելացման անհրաժեշտություն): 

Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր՝  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները կանխելու, հայտնաբերելու, բացահայտելու, ինչպես նաեւ տվյալ ոլորտում Կողմերի իրավապահ մարմինների միջեւ միջազգային համագործակցությունն ապահովելու համար: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալակական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

23.09.2021թ. 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,          ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

24.09.2021թ.