ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-041-22.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-041-22.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

30.09.2021թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր, իսկ Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի 1-ին հոդվածում «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման ամսաթիվը նշվում է հետեւյալ կերպ՝ «2018թ. հունիսի 1-ին»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ», ուստի առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածում «2018թ.» ձեւակերպումը փոխարինել «2018 թվականի» ձեւակերպմամբ:

2.    «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է փաստաթղթերի ցանկ, եւ իրավասու մարմինը պարտավոր է ապահովել ցանկում նշված բոլոր փաստաթղթերի առկայությունը միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելիս, սակայն «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթուղթը` տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ, առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

29.09.2021





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

29.09.2021






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018թ. հունիսի 1-ին ստորագրված «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որի նպատակն է փոփոխություններ կատարել 1994թ. ապրիլի 15-ին ստորագրված  «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագրում, որը շարադրվում է նոր խմբագրությամբ` Արձանագրությանը կից հավելվածով, որն էլ հանդիսանում է վերջինիս անբաժանելի մաս:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. մարտի 20-ին:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

24.09.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018թ. հունիսի 1-ին ստորագրված «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Համաձայնագրի տեքստը փոփոխել Արձանագրության անբաժանելի մաս կազմող հավելվածին համահունչ, որտեղ ներկայացված է Համաձայնագրի նոր խմբագրությամբ շարադրված տեքստը:

 Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրի փոփոխության արդյունքում ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորություները.

   ապահովել, որ Համաձայնագրի հիման վրա ՀՀ մաքսային մարմիններն իրենց իրավասության շրջանակներում եւ պահպանելով ՀՀ մաքսային օրենսդրությունը՝ փոխօգնություն ցուցաբերելու միջոցով համագործակցեն Կողմերի պետությունների մաքսային մարմինների հետ,

   ապահովել, որ Հայաստանի Հանրապետության՝ հարցում ներկայացնող կենտրոնական մաքսային մարմինների հարցումներն ուղարկվեն Կողմերի պետությունների՝ հարցում ստացող կենտրոնական մաքսային մարմիններին,

  ապահովել, որ Հայաստանի Հանրապետության՝ հարցում ներկայացնող տարածքային մաքսային մարմինների հարցումներն ուղարկվեն անմիջականորեն Կողմերի պետությունների՝ հարցում ստացող տարածքային մաքսային մարմիններին,

   այն դեպքերում, երբ հնարավոր չէ որոշել, թե Կողմի պետության ո՞ր մաքսային մարմնին պետք է ուղարկել հարցումը, ապահովել, որ հարցումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից ուղարկվեն մյուս Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի հասցեով, 

  ապահովել, որ Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջեւ նամակագրությունը վարվի ռուսերենով,

   ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները՝ Կողմերի պետությունների մաքսային մարմինների հետ փոխադարձ համաձայնությամբ ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված մաքսային գործառնությունների (մաքսային ձեւակերպման) իրականացման արագացմանը եւ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառման,

   ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած կենտրոնական մաքսային մարմնի ստացած տեղեկությունները, հաղորդումներն ու փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ իրավապահ եւ այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների, ինչպես նաեւ այլ առարկաների եւ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով, տվյալ տեղեկությունները տրամադրած Կողմի պետության մաքսային մարմնի գրավոր համաձայնության առկայության դեպքում,

  ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում մյուս Կողմերի մարմիններին անհապաղ փոխանցեն կատարված կամ նախապատրաստվող այն գործողությունների մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը, որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ մաքսային օրենսդրության խախտում, ապրանքների դասակարգման, դրանց մաքսային արժեքի եւ ապրանքների ծագման, մաքսային վճարների հաշվարկի ճշգրտության, ինչպես նաեւ ՀՀ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների նկատմամբ արգելքների, սահմանափակումների եւ հսկողության պահպանման մասին տեղեկություններ, 

    ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հնարավորինս կարճ ժամկետում, այդ թվում՝ առանց նախնական հարցման, մյուս Կողմերի մաքսային մարմիններին հաղորդեն տեղեկություններ հնարավոր այնպիսի մաքսային իրավախախտումների մասին, որոնց դեմ պայքարում հատկապես շահագրգռված են Համաձայնագրի մասնակից պետությունները, որոնք նախեւառաջ վերաբերում են մաքսային իրավախախտումներին, երբ տեղափոխվում են հատուկ կարեւոր նշանակություն ունեցող եւ մաքսային մարմինների միջեւ համաձայնեցված ցանկերում ներառված ապրանքներ, որոնք ենթարկվում են ոչ սակագնային սահմանափակումների կամ ենթակա են բարձր մաքսատուրքերով կամ հարկերով հարկման, ահաբեկչական եւ (կամ) ծայրահեղական ուղղվածության կամ ազգամիջյան եւ (կամ) միջկրոնական հիմքով թշնամանքի եւ երկպառակության հրահրման միտումներ պարունակող գրականություն, պոռնոգրաֆիական բովանդակություն ունեցող նյութեր, ապրանքներ, որոնց առնչությամբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք նմանակված (կոնտրաֆակտ) են եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան  (հեռ.՝ 011-513-339)

24.09.2021թ.