ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-060-04.10.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-060-04.10.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
25.10.2021թ.
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին: Միաժամանակ նշենք, որ «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի 2-րդ պարբերությամբ սահմանված է, որ «Ծրագրի հաշվետվության ժամանակահատվածն ընդգրկում է օրացուցային տարին: Ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը.»: Ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվության ներկայացման սույն ժամկետը կապված է օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշման ուժի մեջ մնալու հետ (հիմք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ):
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը խնդրահարույց չէ Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 25.10.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 25.10.2021թ.
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 12-ի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, ըստ որի. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»: Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները դարձնել առավել հրապարակային: Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող` «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքով: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով: Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված): Հաշվետու ժամանակահատվածում Վարչապետի 2020 թվականի փետրվարի 19-ի թիվ 210-Ա որոշման համաձայն Կառավարության կողմից ընդունվել են 5 ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեց??ն մասին Կառավարության որոշումներ: Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը ներառում է` Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում կատարված փոփոխությունների, մասնավորեցումից ստացված միջոցների, ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրված միջոցների, համայնքների բյուջեներ փոխանցված միջոցների, դասական աճուրդով մասնավորեցման, ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցման, մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման, ընկերությունների լուծարման գործընթացի եւ «Փոքր» օբյեկտների մասնավորեցման վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվությունում ներառված է նաեւ Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցված ընկերությունների, ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցված ընկերությունների, կատարման ենթակա սոցիալական երաշխիքների եւ պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ լուծարման գործընթացների վերաբերյալ տեղեկություններ՝ աղյուսակների տեսքով (հավելված 1,2,3,4): Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-248) 14.10.2021թ.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորման) մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Այս հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է, եւ չի նախատեսում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները: Նախագծի ընդունմամբ կտրամադրվի տեղեկություններ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2020 թվականի օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին, ինչը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները կդարձնի առավել հրապարակային: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-270) 07.10.2021թ.
|