ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-061-08.10.2021-ՖՎ-011/0), «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0611 -08.10.2021-ՖՎ-011/0), «Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0612 -08.10.2021-ՖՎ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0613 -08.10.2021-ՖՎ-011/0), «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0614 -08.10.2021-ՖՎ-011/0), «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0615 -08.10.2021-ՖՎ-011/0), «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0616 -08.10.2021-ՖՎ-011/0), «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0617 -08.10.2021-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0618 -08.10.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-061-08.10.2021-ՖՎ-011/0), «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0611 -08.10.2021-ՖՎ-011/0), «Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0612 -08.10.2021-ՖՎ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0613 -08.10.2021-ՖՎ-011/0), «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0614 -08.10.2021-ՖՎ-011/0), «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0615 -08.10.2021-ՖՎ-011/0), «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0616 -08.10.2021-ՖՎ-011/0), «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0617 -08.10.2021-ՖՎ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0618 -08.10.2021-ՖՎ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
29.10.2021թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում, ինչպես նաեւ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների (այդ թվում՝ տրամադրված եւ ստացված փոխառություններ եւ դրանց դիմաց ստացված տոկոսներ)՝ որի մի կողմը ֆիզիկական անձ է, դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով եւ այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր եւ այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն է կազմում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռք բերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում»: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված կարգավորման առարկայից բխում է, որ անկանխիկ գործառնությունների հետ կապված հարաբերությունները կարգավորված են Նախագծով: Մինչդեռ վերը մեջբերված հոդվածի բովանդակությունից բխում է, որ այլ բացառություններ սահմանված լինելու պարագայում եւս գործարքները կարող են իրականացվել անկանխիկ ձեւով: Տվյալ պարագայում հասկանալի չէ՝ ինչ չափանիշների հաշվառմամբ կարող են կատարվել տվյալ բացառությունները: Կարծում ենք` Նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից բխում է, որ հաշվարկների անկանխիկ եղանակով չկատարելու դեպքերը կամ այլ իրավական ակտերում բացառություններ սահմանելու չափանիշները պետք է արտացոլված լինեն Նախագծում՝ ինչը բխում է շահագրգիռ սուբյեկտների համար օրենքի կանխատեսելիության պահանջի պահպանման անհրաժեշտությունից: Այպիսով, կարծում ենք Նախագծում համապատասխան բացառությունների շրջանակն ամբողջապես արտացոլելու հնարավորության բացակայության պայմաններում առնվազն անհրաժեշտ է տվյալ նորմի շրջանակներում նախատեսել այն չափանիշները, որոնց հիման վրա կարող են նախատեսեվել որոշակի բացառություններ: Միաժամանակ նշենք, որ Նախագծի մի շարք այլ հոդվածներ եւս խնդրահարույց են օրենքի որոշակիության եւ կանխատեսելիության պահանջների պահպանման տեսանկյունից: Օրինակ` Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պետական կամ տեղական բյուջեներից եւ այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձեւով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն մասից բացառություն կազմող այն վճարների տեսակները եւ այդպիսի վճարներ ստացողների առանձին կատեգորիաների ցանկը, որոնք կարող են վճարել կամ որոնց կարող է վճարվել կանխիկ եղանակով»: Անհասկանալի է` ինչու է ընդհանուր կանոնից բացառություն կազմող վճարների սահմանումը թողնվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կարգավորմանը, այն պարագայում, երբ Նախագծի նպատակը անկանխիկ գործառնությունների ոլորտը կանոնակարգող համալիր կարգավորումների սահմանումն է: Ընդգծենք, որ համապատասխան դեպքերը Նախագծում ներառված չլինելուց զատ, Կառավարությանը համապատասխան իրավասությունը վերապահված է ոչ իմպերատիվ տարբերակով: Այլ կերպ ասած, Կառավարությանը ընդհանուր կանոնից բացառություններ նախատեսելու հնարավորությունը հայեցողական տարբերակով վերապահելը, միաժամանակ Նախագծի անցումային դրույթում Կառավարության կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետ չսահմանելը փաստում են տվյալ իրավադրույթի ոչ որոշակի եւ ոչ հստակ լինելը` հակասություն ստեղծելով իրավական որոշակիության սկզբունքի հետ: Տվյալ դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի այլ հոդվածներով, օրինակ` Նախագծի 4-րդ հոդվածի 8-րդ մաս, Նախագծի 5-րդ հոդվածի 8-րդ մաս, նախատեսված համանման կարգավորումներին: Վերը ներկայացված դիտարկման տրամաբանության հաշվառմամբ` առաջարկում ենք քննարկվող հոդվածները ձեւակերպել բավարար հստակությամբ` ապահովելով անկանխիկ գործառնություններին վերաբերելի հիմնական կարգավորումների օրենքի մակարդակում ամրագրումը, ինչպես նաեւ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում նախատեսող դրույթների հստակեցումը, դրանց ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ անցումային դրույթներում կարգավորումների սահմանումը: 2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումներով հսկտակեցված չեն ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկային գործունեության շրջանակում տրամադրված վարկերի վճարմանն (մարմանն) ուղղված վճարների ընդունման եղանակները, հատկապես այն դեպքում, երբ դրանք գերազանցում են 300,000 դրամը եւ քանի որ վճարման կարգի խախտման համար Նախագծով առաջարկվում է նախատեսել նաեւ պատասխանատվության ենթարկելու հնարավորություն,առաջարկում ենք սահմանել առավել հստակ եւ որոշակի կարգավորումներ վերոնշյալ գործարքների մասով, որի արդյունքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան իրենց վարքագիծը եւ գործունեությունը համապատասխանեցնել օրենքի պահանջներին: 3. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորման համաձայն՝ «5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով:»: «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «կրեդիտավորող՝ բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ, վարկային կազմակերպություն կամ գրավատուն, որը տրամադրում է կրեդիտ.»: Սույն օրենքի հասկացությունից բխում է որ Հայաստանի Հանրապետության տարածքում վարկեր եւ փոխառություններ տրամադրելու՝ կրեդիտավորում իրականացնելու, իրավասություն ունեն միայն բանկերը, վարկային կազմակերպությունները եւ գրավատները: Բացի այդ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով եւ պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, (…)»: Նշված դրույթների համատեքստում, Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը» ձեւակերպումից անհասկանալի է այն անձանց շրջանակը, որի վրա տարածվելու է այդ կարգավորումը, քանի որ գործող իրավակարգավորումների պայմաններում կրեդիտավորում իրականցնող սուբյեկտների շրջանակը հստակ սահմանափակված է: Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծի նշված հոդվածում առկա ձեւակերպումը փոփոխության ենթարկել եւ այն համապատասխանեցնել գործող իրավակարգավումներին: 4. Նախագծի 5-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման՝ իրականացվում է անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր նախատեսված չեն, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց միջեւ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը եւ ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով: 2. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձեւով»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր»: Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված անցումային դրույթներին վերաբերելի կարգավորումը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի վերը մեջբերված հոդվածը՝ համապատասխանաբար ապահովելով ընդհանուր կանոնի արտացոլումը Նախագծում, միաժամանակ անցումային դրույթներին առնչվող կարգավորումների նախատեսումը Նախագծի անցումային դրույթում: 5. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «տեղական բյուջե» ձեւակերպումն առաջարկում ենք վերանայել՝ ապահովելով համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում կիրառված ձեւակերպումներին, այն է՝ «համայնքի բյուջե»: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառված «կրթական հաստատություն» եզրույթը փոխարինել «Կրթության մասին» օրենքով բացահայտված եզրույթներով՝ օրենքի որոշակիության եւ կանխատեսելիության պահանջների պահպանման միտումով: Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը վերաշարադրել այնպես, որ հասկանալի լինի «բոլոր» բառի վերաբերելիությունը համապատասխան ծառայություններին, այլ ոչ՝ վճարներին: 6. Նախագծի 6-րդ հոդվածի 9-րդ մասում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր չէ, սակայն սույն օրենքով սահմանված գումարի չափը գերազանցող կանխիկ եղանակով իրականացվող վճարման եւ վճարման ստացման հետեւանքով գործարքի կողմերի միջեւ վեճ առաջանալու դեպքում՝ վերջիններս զրկվում են ի հաստատումն գործարքի եւ դրա պայմանների՝ վկայի ցուցմունքները վկայակոչելու իրավունքից»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործարքի նոտարական ձեւը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է»: Վերը մեջբերված դրույթների տրամաբանությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված պահանջների չպահպանման պարագայում համապատասխան գործարքն անվավեր է: Նույնիսկ այն դեպքում, երբ անկանխիկ գործառնություններին վերաբերելի Նախագծով նախատեսված կարգավորումների պահանջները լինեն պահպանված համապատասխան գործարքի հատվածով, սակայն առկա լինի օրենքով նախատեսված անվավերության հիմքերից որեւէ մեկը, ապա այն կհանգեցնի տվյալ գործարքի անվավերություն: Միաժամանակ նշենք, որ անհասկանալի է վճարումը անկանխիկ եղանակով կատարելու վերաբերյալ պայմանի պահպանումը գործարքի անվավերության հետ կապելու նպատակը: 7. Նախագծի 11-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը` «Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները՝ բացառությամբ այն նորմերի, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր՝ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների եւ նոտարների կողմից խախտելու համար կիրառվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվություն, իսկ ֆիզիկական անձանց կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Սույն oրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները՝ որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր՝ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների, նոտարների եւ ֆիզիկական անձանց կողմից խախտելու համար կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ»: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել 16510-րդ հոդվածով, որի համաձայն` «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները ֆիզիկական անձանց կողմից առաջին անգամ խախտելը, բացառությամբ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող նորմերը խախտելու դեպքերից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասում նշված՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները ֆիզիկական անձանց կողմից կրկին խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում՝ այդ օրենքի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում»: Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Օլսսոն ընդդեմ Շվեդիայի թիվ 10465/83 գործով 24.03.1988 թվականին կայացված վճռի 61-րդ կետը): Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Վերը ներկայացվածի լույսի ներքո արձանագրենք, որ օրենքի բավարար հստակությամբ ձեւակերպված լինելու պահանջն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է վերջինիս որոշակիության եւ կանխատեսելիության ապահովմանը: Այլ կերպ ասած, միայն տվյալ պահանջների պահպանման արդյունքում համապատասխան սուբյեկտը սահմանված նորմի հետ հնարավորություն կունենա համադրելու իր վարքագիծը: Մինչդեռ Օրենսգրքում 16510-րդ հոդվածը լրացնելիս, իբրեւ վարչական իրավախախտում, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները ֆիզիկական անձանց կողմից խախտելն ամրագրելը անհամաչափ լայն եւ ոչ հստակ ձեւակերպում է հետեւյալ գործոնների հաշվառմամբ` 1) «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծում ֆիզիկական անձանց համար նախատեսված պահանջները բազմաթիվ են եւ որոշակիացված չէ` որ պահանջի խախտման պարագայում է, իբրեւ բացասական հետեւանք, նախատեսված վարչական պատասխանատվություն, 2) «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծում ֆիզիկական անձանց համար նախատեսված բոլոր պահանջների խախտման համար միատեսակ պատասխանատվության միջոցի նախատեսումն առնվազն խնդրահարույց է կատարված արարքի եւ դրա համար նախատեսված պատասխանատվության միջոցի համաչափ լինելու պահանջի պահպանման տեսանկյունից: Հաշվի առնելով վերը ներկայացված դիտարկումները` առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթի սույն կետում մեջբերված դրույթները` քննարկվող կարգավորումները իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: 8. «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ եւ անկանխիկ հաշվարկներով, օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների սահմանափակումներ»: Առաջարկում ենք վերը նշված նորմը նոր խմբագրությամբ շարադրելիս «հաշվարկներով» բառից հետո «,» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով, իսկ «օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների սահմանափակումներ»-ը գրել նոր նախադասությամբ` «հաշվարկների» բառից հետո լրացնելով «կատարման» բառով` մտքի կապակցվածությունն ապահովելու նպատակով: Միաժամանակ առաջարկում ենք «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 929-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասից հանել «միջեւ կամ» բառերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «մասնակցությամբ» եզրույթն արդեն իսկ ենթադրում է համապատասխան սուբյեկտների միջեւ հաշվարկների կատարման դեպքերը: 9. «Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը նոր խմբագրությամբ շարադրելիս առաջարկում ենք պահպանել նշումն այն մասին, որ աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասը, այն է` «Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է»: 10. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 379-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով, որի համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ»: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով, որի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից ցածր չափով սահմանափակումներ սահմանված չեն: «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից ցածր չափով սահմանափակումները օրենսգրքի 419-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում են կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումներ: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգավորումները կիրառվում են, եթե «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ»: Մեջբերված իրավակարգավորումների առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ Նախագծով անկանխիկ գործառնությունների վերաբերյալ կարգավորումներ նախատեսելու արդյունքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված գործող կարգավորումների համեմատությամբ հակասությունները միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի դրույթներին նախապատվություն տալու վերաբերյալ նշում կատարելը կանխատեսելի լուծում դիտարկվել չի կարող: Մասնավորապես՝ այն անորոշ վիճակ է ստեղծում շահագրգիռ սուբյեկտների համար եւ խնդրահարույց դարձնում վերջիններիս վարքագիծը համապատասխան կարգավորումների հետ համադրելու հնարավորությունը: Տվյալ կարգավորմամբ ստացվում է անկանխիկ գործառնությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող համապատասխան օրենքով եւ անկանխիկ գործառնություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի դրույթներով տարբեր կարգավորումներ են նախատեսվում: Սույն եզրակացությունում ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հաշվառմամբ՝ առաջարկում ենք ապահովել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսված կարգավորումների եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի գործող կարգավորումների միջեւ հակասությունների բացակայույթունը: 11. Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1) Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «Օրենքում կիրառվող» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «հիմնական» բառը՝ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք «Օրենքում» բառը գրել փոքրատառով: 2) Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Բացի այդ, առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված մի շարք Նախագծերում (օրինակ՝ «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդված, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդված) կիրառված սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքերի լրիվ եւ կրճատ անվանումների հիշատակումը վերանայել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին: Նույն տրամաբանությամբ առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում օրենքների անվանումների լրիվ եւ կրճատ տարբերակների հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 3) Առաջարկում ենք «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելուց հետո փակագծերում նշել կրճատ տարբերակը, քանի որ տվյալ նախագծի 2-րդ հոդվածում գործածված է այդ տարբերակը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: 4) Նախագծերի փաթեթում առաջարկում ենք չկիրառել հապավումներ (օրինակ՝ Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ կետ)՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: 5) Նախագծերի փաթեթում (օրինակ՝ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում կիրառված «Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրեր» եւ «այլ բնակավայրեր» եզրույթներ) առաջարկում ենք բացառել միեւնույն միտքն արտահայտելիս տարբեր եզրույթների կիրառումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Նախագծերի փաթեթում «Հայաստանի Հանրապետության Կառավարություն», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եզրույթների կիրառման փոխարեն՝ առաջարկում ենք գործածել Սահմանադրությամբ նախատեսված ձեւակերպումը, այն է՝ Կառավարություն: 6) Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթում «եւ (կամ)» գրելաձեւի կիրառման դեպքերը: 7) Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» ձեւակերպումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում կիրառված ձեւակերպմանը, այն է՝ «Պետական եկամուտների կոմիտե»: 8) Նախագծերի փաթեթում նորմերը շարադրելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը»: Հետեւաբար առաջարկում ենք «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծում, «Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծում, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում կիրառված «ՀՈԴՎԱԾ» գրելաձեւը փոխորինել «Հոդված» գրելաձեւով: 9) Առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ գլուխների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին, այն է՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: (…) « Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով»:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Է. Խաչատրյան (հեռ.` 011-513-248) 29.10.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Է. Խաչատրյան (հեռ.` 011-513-248) 29.10.2021թ.
Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը նպատակ ունի. - նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը, - քաղաքացիների համար ստեղծել պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար (Նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ), - ուժեղացնել հարկային վարչարարությունը եւ պայքարել ստվերային տնտեսության դեմ (անկանխիկ գործառնություններ իրականացնելիս դժվարանում կամ գրեթե անհնար է դառնում հարկային եւ մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելը, ուստի այս առումով Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաեւ անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը եւ (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ), - մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները եւ այլն: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ մեր կողմից դեռեւս 2019 թվականին կատարվել է այս հարցի շուրջ միջազգային փորձի բավականին լայնածավալ հետազոտություն, որի արդյունքների ամփոփումը թույլ է տալիս ասել, որ չնայած այն հանգամանքին, որ անկախնիկ գործառնությունների սահմանափակման կարգավորիչ միջոցները (նաեւ Նախագծերի սույն փաթեթով առաջարկվող) իրականում խթանում են անկանխիկ շրջանառության ծավալները, այդուհանդերձ, դրանք շատ հաճախ ուղեկցվում են բնակչության դժգոհությամբ: Այդ իսկ պատճառով, նման միջոցները ոչ միշտ են ապահովում ցանկալի արդյունքների ստացում: Հետեւաբար, պարտադրանքի վրա հիմնված սահմանափակիչ միջոցները խորհուրդ է տրվում օգտագործել որպես լրացուցիչ եւ այլընտրանքային գործիք, այլ ոչ թե որպես խնդրի լուծման հիմնական միջոց: Սա նշանակում է, որ անկանխիկ գործառնությունների ընդլայնման միջոցառումները կարող են արդյունավետ լինել, եթե երկրում լուծված են որոշ խնդիրներ, մասնավորապես՝ ապահովված է կիբերանվտանգության բարձր մակարդակ, տնտեսվարողներն ու բանկերն ունեն համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, երկրում ապահովված է սպառողների իրավունքների եւ օրինական շահերի իրական պաշտպանվածություն, բանկային ծառայությունների ծախքերը եւ սակագները շարունակաբար ձգտում են նվազագույնի կամ գոնե ավելի ցածր են, քան կանխիկ գործառնությունների հետ կապված ծախսերը, ապահովված է որակյալ ինտերնետ կապ եւ համատարած ինտերնետ հասանելիություն, առկա է միջազգային վճարային համակարգերին միանալու շահավետ պայմաններ, առկա է բանկերի եւ տնտեսվարող կազակերպությունների նկատմամբ վստահության բավարար մակարդակ եւ այլն: Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները: 1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, դրույթի հստակեցման նպատակով, «ուղղված են» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «(փոխանցվում են)» բառը: 2. Նախագծի 4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ. «Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները եւ փաստաբանները իրավունք չունեն անկանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում) առաջարկել եւ (կամ) ստանալ ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում եւ (կամ) ստանում են կանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում):»: Խնդիրը կայանում է նրանում, որ գործնականում գրեթե անհնարին կլինի վերահսկել այս գործընթացը, քանի որ ապրանքներ մատակարարողների (ծառայություններ մատուցողների) կողմից նման առաջարկներն արվում ենք բանավոր ձեւով եւ անհրաժեշտության դեպքում նրանք շատ հեշտ կհրաժարվեն իրենց առաջարկներից: Բացի այդ, մինչեւ այդպիսի առաջարկներ անելը, նրանք, որպես կանոն, մի շարք հիմնավորումներ են ներկայացնում անկանխիկ գործարք կատարելու դժվարությունների (անհնարինության) վերաբերյալ եւ դրանով իսկ «հող են նախապատրաստում» հաճախորդի կողմից իրենց անօրինական առաջարկն ընդունելու կամ էլ նույնիսկ այդ առաջարկից հրաժարվելու առումով այլընտրանք չունենալու համար: Ուստի, տվյալ դրույթի կենսագործման նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է ներդնել հատուկ վերահսկողության մեխանիզմներ: 3. Նախագծի 7-րդ հոդվածում, որով սահմանվում են գործարքների (պայմանագրերի) մասնատման անթույլատրելիության հետ կապված դրույթները, առաջարկում ենք բացառություն նախատեսել արտարժույթի փոխանակման գործարքների համար, քանի որ այս դեպքում գործարքների մասնատումը կարող է կատարվել բազմաթիվ (տարբեր) տեղերում եւ տարբեր անձանց անուններով, ուստի դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումնը գործնականում անհնարին կլինի, իսկ վարչարարությունն էլ թանկ եւ անիմաստ: 4. Նախագծի II-րդ գլխում անհրաժեշտ է ավելացնել դրույթներ, որոնցով պետք է կարգավորվեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի, ինչպես նաեւ ինտերնետային կապի խափանման արդյունքում անձանց կողմից վճարումները ժամանակին չկատարելու արդյունքում առաջացող տույժերի եւ տուգանքների հետ կապված հարցերը: Մասնավորապես, առաջարկում ենք հատուկ կարգավորումներով սահմանել, որ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի, ինչպես նաեւ ինտերնետային կապի խափանման դեպքում անձինք ազատվում ենք վճարումներ չկատարելու կամ վճարումները ժամանակին չկատարելու համար սահմանված պատասխանատվությունից, իսկ վճարման ժամկետներն էլ երկարաձգվում ենք խափանումների ժամանակահատվածով: Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 14.10.2021թ.
Սոցիալական փորձաքննության արդյունքները 1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հետեւյալ գործոններով: Մասնավորապես, Նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը: Նախագծերի փաթեթով սահմանափակումներ են դրվել կանխիկ միջոցների ծախսային եւ եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջեւ 2022 թվականի հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը եւ այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ եւ աստիճանակարգված ձեւով: Անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի եւ սահմանվել են (Երեւան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ: Քաղաքացիների համար ստեղծել պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար: Նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային քարտ ընդունող սարքերի տեղադրման դրույթներ: Ուժեղացնել հարկային վարչարարությունը եւ պայքարել ստվերային տնտեսության դեմ: Նախագծերի փաթեթում նախատեսվել է անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը եւ (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: Մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը, այդ թվում՝ վճարային ծառայությունների մատուցման համար կիրառվող ենթակառուցվածքի եւ մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը՝ դրանով իսկ ապահովելով արագ, հուսալի եւ անվտանգ վճարման իրականացումը անկանխիկ գործիքների կիրառման միջոցով: Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ: Քաղաքացիների եկամուտների անկանխիկ ստացումը իր հերթին կնպաստի նրանց կողմից ծախսերի անկանխիկ եղանակով իրականացման սովորույթների ձեւավորմանը: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի միջազգային շուկայում շարունակաբար զարգացող, տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների/միջոցների (QR կոդեր, անհպում եւ այլ տեխնոլոգիաներ, ակնթարթային վճարումներ)՝ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական վճարումների ոլորտում, ներդրման եւ բնակչության լայն խավերի կողմից կիրառման համար՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության որդեգրած՝ ՏՏ ոլորտի առաջատար մշակող եւ կիրառող երկիր ստանձնելու ստրատեգիկ նպատակին: Նախագծերի փաթեթը մշակելիս ուսումնասիրվել է ՀՀ բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների պատրաստվածությունը օրենքի ներդրման արդյունքում ավելացված հաճախորդների զանգվածը սպասարկելու եւ համապատասխան ենթակառուցվածքներով ապահովված լինելու տեսանկյունից: Ըստ Նախագծերի փաթեթին կից հիմնավորման՝ ՀՀ բանկերը մասնաճյուղեր ունեն մարզկենտրոններում եւ մարզերի այլ բնակավայրերում: ՀՀ 17 բանկերից 16-ը մատուցում են նաեւ հեռահար ծառայություններ (home banking, mobile banking), որոնց միջոցով հնարավորություն են ընձեռում հաճախորդներին առանց բանկ այցելելու կատարել մի շարք գործարքներ: Վճարային տերմինալներով իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թվով 903 գյուղերից, որոնցից 406-ը ունեն 1000-ից ավել բնակչություն, միայն 63-ում է բացակայում վճարային տերմինալները: 2. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Կարծում ենք, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի ընդունումը սոցիալական առումով կունենա բացասական ազդեցություն՝ բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում: Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ բացակայում է սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում ինտերնետ կապի հասանելիության, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն: Վերջինների անխափան աշխատանքն ապահովելու համար, վճարային տերմինալների հասանելիությունն ու անվտանգության ապահովումը վերը թվարկված բնակավայրերում, մեր կարծիքով, Նախագծով ամրագրվող ժամկետներում, մեղմ ասած, անիրագործելի է: Մյուս կողմից, անկանխիկ վճարումներ իրականացնելու պահանջն ապահովելու համար հաշվի չեն առնվել գյուղական բնակավայրերի հիմնականում տարեց բնակիչների վճարումներ իրականացնելու մշակույթը: Նախագծերի փաթեթին կից հիմնավորման մեջ « նախատեսվել է խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ: Առօրյա կյանքում հաճախորդների կողմից դժգոհություններ են արտահայտվում սպասարկման ոլորտում այդպիսի սարքերի բացակայության վերաբերյալ, ինչը բարդացնում է անկանխիկ վճարումների իրականացումը: Քաղաքացին ստիպված է վատնել ժամանակ եւ կրել մի շարք անհարմարություններ վճարային քարտից գումար կանխիկացնելու եւ որոշակի ապրանքի (ծառայության) դիմաց վճարում կատարելու համար, ինչով էլ մասամբ պայմանավորված է ՀՀ-ում քարտերով կանխիկացումների մեծ ծավալը:», մինչդեռ գյուղական բնակավայրերում նման պահանջ չկա:
Հաշվի առնելով անկանխիկ գործառնություններ իրականացնելու առումով վերը թվարկված խնդիրները, կարծում ենք, տվյալ գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ է երկարատեւ եւ աստիճանական մոտեցում: Ներկայացված առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք կունենա:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70) 14.10.2021թ.
|