ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-082-05.11.2021-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-082-05.11.2021-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտությանը եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանը վերաբերող տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
17.11.2021թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ, տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 15.11.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Արդադադատության նախարարության՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրում Հայսատանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Համաձայնագրում առկա չէ Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթ, սակայն պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Մասնավորապես, Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է, որ «վտանգավոր արտադրանքը Միության շրջանակներում շրջանառության մեջ դնելու եւ դրա շրջանառության համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրության համապատասխան», իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն արտադրանքի ընդհանուր անվտանգության կանոններին առնչվող կարգավորումներ, ուստի եւ կառաջանա նոր օրենք ընդունելու, իսկ «Վարչական իրավախատումների մասին» օրենսգրքում՝ վտանգավոր արտադրանքի շրջանառության համար պատասխանատվություն նախատեսող նորմեր ամրագրելու անհրաժեշտություն»: Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»: Նշենք, որ Նախագծի ընդունմամբ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝ 1) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտադրանքի անվտանգությունն ապահովվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտադրանքի անվտանգության ընդհանուր կանոններ սահմանված չեն: 2) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «Վտանգավոր արտադրանքը Միության շրջանակներում շրջանառության մեջ դնելու եւ դրա շրջանառության համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան»: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չեն վտանգավոր արտադրանքի շրջանառության համար պատասխանատվություն նախատեսող նորմերը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ Նախագծի ընդունմամբ առաջանալու է արտադրանքի ընդհանոր անվտանգության կանոնների վերաբերյալ նոր օրենքի ընդունման եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 15.11.2021թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով սահմանվում է միության շրջանակներում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը: Այդ շրջանառության, ինչպես նաեւ միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի նկատմամբ միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, բայց այն արտադրանքների նկատմամբ, որոնց վերաբերյալ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել միության տեխնիկական կանոնակարգերը: Համաձայնագրով չի կարգավորվում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), պաշտպանության եւ անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի, դեղերի եւ բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության կարգավորումները: Սույն Համաձայնագիրը չի տարածվում նաեւ սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա: Համաձայնագրում ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ առկա չեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 10.11.2021թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է սահմանել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում միասնական ցանկում չընդգրկված, ինչպես նաեւ միասնական ցանկում ընդգրկված, սակայն դրանց կապակցությամբ տեխնիկական կանոնակարգեր չընդունված արտադրանքի շրջանառության կարգը եւ անվտանգության ապահովման կանոնները: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կողմից: Համաձայնագրում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, նրանց լիազոր ներկայացուցիչների, այդ թվում ՝ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց, ներմուծողների եւ վաճառողների կողմից, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրությունը եւ (կամ) իրացումը դրա կյանքի ցիկլի բոլոր փուլերում (նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագիրը: Համաձայնագրի վավերացմամբ՝ 1. Պետք է կիրառվեն տեխնիկական այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս սահմանել արտադրանքի անվտանգությունն ապահովվող հատկությունները (ցուցանիշները, բնեւթագրերը): 2. Սույն համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի արտադրության դեպքում պետք է ապահովվի անվտանգության կանոնների (ցուցանիշների, բնութագրերի) կայունությունը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) ժամանակ սահմանված մակարդակով: Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի՝ Միության շրջանակներում շրջանառության դեպքում պետք է ապահովվի արտադրանքի անվտանգության կանոնների (ցուցանիշների, բնութագրերի) պահպանումը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) եւ արտադրման ժամանակ սահմանված մակարրդակով՝ հաշվի առնելով պիտանելիության ժամկետը (ծառայության ժամկետը): Համաձայնագրով սահմանվում է միության շրջանակներում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը, որի նկատմամբ սահմանվում են միության շրջանակներում պարտադիր պահանջներ, ինչպես նաեւ միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի, բայց որի նկատմամբ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել միության տեխնիկական կանոնակարգերը: Համաձայնագրով չի կարգավորվում նաեւ ներքոնշյալ արտադրանքի շրջանառության կարգավորումները.
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011-513-270) 17.11.2021թ.
|