ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-108-02.12.2021-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1081 -02.12.2021-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1082 -02.12.2021-ՊԻ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1083 -02.12.2021-ՊԻ-011/0), եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`  Կ-1084 -02.12.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-108-02.12.2021-ՊԻ-011/0), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1081 -02.12.2021-ՊԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1082 -02.12.2021-ՊԻ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1083 -02.12.2021-ՊԻ-011/0), եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ`  Կ-1084 -02.12.2021-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

16.12.2021թ.  
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

- փոխել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը՝ տալով այնպիսի ձեւակերպում, որն իր մեջ կներառի այն բոլոր ատյաններում ներկայացուցչությունը, ինչը ներկա պահին սույն Օրենքի շրջանակներում փաստացի իրականացվում է Ներկայացուցչի կողմից,

- օրենսդրորեն հստակ ամրագրել Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում եւ հաշտարարության գործընթացում ներկայացնելիս, ինչպես նաեւ միջազգային արբիտրաժային վճիռների կամ որոշումների, օտարերկրյա դատարանների վճիռների կամ որոշումների բողոքարկման, ճանաչման եւ կատարման փուլում,

- օրենսդրորեն ամրագրել Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու լիազորությունը,

- առավել հստակեցնել Ներկայացուցչի՝ եվրոպական չափանիշների ներդրման եւ կանխարգելիչ լիազորության շրջանակները՝ մասնավորապես, հստակ տարանջատելով հիշյալ լիազորության ներպետական օրենսդրության եւ պրակտիկայի կատարելագործման ու բարելավման ոլորտում իրականացվող ուղղությունը միջազգային կազմակերպությունների եւ կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող եւ միջազգային ծրագրերի մշակման եւ կատարման ուղղությունից,

- փոփոխել Ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը՝ պայմանավորված լիազորությունների ծավալի, ծանրաբեռնվածության էական աճով, որի հետ կապված էլ լրացուցիչ բյուջետային միջոցների հատկացման անհրաժեշտություն կառաջանա:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.12.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կարգավորման առարկան գործող իրավիճակին եւ փաստացի կատարվող աշխատանքին համապատասխանեցնելու, Ներկայացուցչի կողմից ներկա պահին իրականացվող բոլոր լիազորություններն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ 2019 թվականի հուլիսի 7-ին ընդունված Օրենքի շուրջ երկու տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշակի բարդություններ եւ խնդիրներ, որոնց հիմնական աղբյուրը Ներկայացուցչի կողմից ներկայումս իրականացվող լիազորությունների ոլորտային տարբերակվածությունն է (Ներկայացուցչի գործունեությունն իր մեջ ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող եւ տարբեր մասնագիտացումներ պահանջող հետեւյալ ուղղությունները՝ եվրոպական իրավունք եւ մարդու իրավունքներ,  միջազգային հանրային իրավունք եւ միջազգային մասնավոր իրավունք):

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

-     ամրագրել Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում, Արդարադատության միջազգային դատարանում, օտարերկրյա դատարաններում եւ հաշտարարության գործընթացում ներկայացնելիս, ինչպես նաեւ միջազգային արբիտրաժային վճիռների կամ որոշումների, օտարերկրյա դատարանների վճիռների կամ որոշումների բողոքարկման, ճանաչման եւ կատարման փուլում,

-     առավել հստակեցնել Ներկայացուցչի եվրոպական չափանիշների ներդրման եւ կանխարգելիչ լիազորության շրջանակները` հստակ տարանջատելով հիշյալ լիազորության ներպետական օրենսդրության եւ պրակտիկայի կատարելագործման ու բարելավման ոլորտում իրականացվող ուղղությունը միջազգային կազմակերպությունների եւ կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող եւ միջազգային ծրագրերի մշակման եւ կատարման ուղղությունից,

-    փոխել Օրենքի վերնագիրը՝ տալով այնպիսի ձեւակերպում, որն իր մեջ կներառի այն բոլոր ատյաններում ներկայացուցչությունը, ինչը ներկա պահին սույն Օրենքի շրջանակներում փաստացի իրականացվում է Ներկայացուցչի կողմից, 

-    փոփոխել Ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը՝ պայմանավորված լիազորությունների ծավալի, ծանրաբեռնվածության էական աճով։

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը, կարծում ենք, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կբարձրանա Ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը, ինչը, մեր կարծիքով, արդարացված է, նկատի ունենալով վերջինիս լիազորությունների  կարեւորությունը եւ ծավալը:

 Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-270) 

06.12.2021թ.