ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-112-07.12.2021-ԱՀ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-112-07.12.2021-ԱՀ-013/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

15.12.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Առաջարկում ենք Նախագծում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ընդունման ամսաթվի մասին նշում կատարելիս կիրառել «թվական» բառն ամբողջությամբ:

2. Նախագծում առկա է նույն միտքն արտահայտող տարբեր բառերի միաժամանակյա կիրառություն, ինչպես օրինակ՝ «Ադրբեջան» եւ «Ադրբեջանի Հանրապետություն», «Արցախի Հանրապետություն», «Արցախ» եւ «ԱՀ», «ՀՀ» եւ «Հայաստանի Հանրապետություն», «Սահմանադրություն» եւ «ՀՀ Սահմանադրություն»: Առաջարկում ենք ձեւակերպումների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով միեւնույն միտքն արտահայտել միեւնույն բառերով՝ որոշակի հերթականությամբ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

14.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

14.12.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով նախաձեռնության հեղինակներն առաջարկում են ՀՀ Ազգային ժողովի անունից ընդունել հայտարարություն, ըստ որի՝ ՀՀ ԱԺ-ն, ի թիվս մի շարք արձանագրումների եւ այլ հայտարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է.

ա) Զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:

բ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում՝ որպես անկախ սուբյեկտ ձեւավորվելու օրինական փաստը:

գ) Պետության անվտանգության ազգային եւ միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահավորմանը, հստակեցնել եւ կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

08.12.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով նախաձեռնության հեղինակները դատապարտում են Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ուժի շարունակական գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները, փաստացի սահմանագծման եւ սահմանազատման գործողությունները, գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, նոր գերեվարումների դեպքերը, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող այլ գործողությունները:

Բացի այդ, կոչ է արվում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարողներ՝     Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

                                Լ. Սարգսյան   (հեռ.՝ 011-513-270, 12-70)
 
 

14.12.2021թ.