ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-116-10.12.2021-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1161 -10.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-116-10.12.2021-ՏՀ-011/0) «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1161 -10.12.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

20.12.2021թ.
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է արդիական վերապատրաստման ծրագրերի ներդրմամբ մասնագիտական վերապատրաստումների միջոցով աշխատակազմի որակավորման բարձրացման, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ ունենալու անհրաժեշտությամբ:

Ըստ Փաթեթի հիմնավորման՝ կարեւորվել է մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջական շղթայի ներդրումը` կադրերի ներգրավումից մինչեւ ապագա ղեկավարների պատրաստում: Նախատեսվել է, որ պետք է վերանայել հարկային եւ մաքսային ծառայողների ընդունելության մրցույթի կազմակերպման գործընթացները:

Փաթեթի ընդունումից հետո ընդունվելիք ենթաօրենսդրական ակտով կսահմանվեն դասընթացի կրթական ծրագրի բովանդակությունը, դասընթացի ընթացքում քննությունների եւ ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ քննական հանձնաժողովների կազմավորման կարգը եւ դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները: Որպես պարտադիր պայման՝ Փաթեթով սահմանվում է, որ մաքսային/հարկային ծառայողի պատրաստման դասընթացը պետք է պարունակի նաեւ բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:

Ընդհանուր առմամբ Փաթեթով ներկայացված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ մաքսային/հարկային ծառայողների կերպարի, վերջիններիս մասով հանրային ընկալման փոփոխություն, արդիական եւ թափանցիկ ՊԵԿ ընդունելության գործընթաց, հայտարարված հաստիքին համապատասխանող, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով եւ աշխատանքային կարողություններով օժտված կադրեր:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-248) 

16.12.2021թ.