ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-117-13.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1171 -13.12.2021-ՊԻ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1172 -13.12.2021-ՊԻ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1173 -13.12.2021-ՊԻ-011/0),  «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1174 -13.12.2021-ՊԻ-011/0) եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1175 -13.12.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-117-13.12.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1171 -13.12.2021-ՊԻ-011/0), «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1172 -13.12.2021-ՊԻ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1173 -13.12.2021-ՊԻ-011/0),  «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1174 -13.12.2021-ՊԻ-011/0) եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1175 -13.12.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

03.01.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Կուսակցությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում առաջարկում ենք բացառել «ՀՀ» հապավման կիրառումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածներով նախատեսված փոփոխություններին:

2.     «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում հղում է կատարվում Օրենսգրքին: Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին հղում կատարելիս գրել կրճատ անվանումը կամ առաջին իսկ կիրառումից հետո սահմանել կրճատ տարբերակ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:» եւ 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

3.  «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասում սահմանված է հետեւյալ իրավակարգավորումը՝ «Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ՝ հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրված միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե»:

Կարծում ենք՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նկարագրված խնդրի լուծման նպատակով նպատակահարմար է նույնական փոփոխություն կատարել նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասում, քանի որ պետական բյուջե կարող են ուղղվել միայն դրամական միջոցներ, մինչդեռ «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասի գործող կարգավորման համաձայն՝ պետական բյուջե ուղղվում է ոչ թե դրամական միջոց, այլ հիմնադրամի գույք:

4. Նախագծերի փաթեթով ներկայացված «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով սահմանվում է գույքը սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարությանը փոխանցելու դեպքից բացառություն: Մինչդեռ հասկանալի չէ, թե ինչ բացառությունների մասին է խոսքը, որ օրենքով են սահմանված այդ բացառությունները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

03.01.2022թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն «Գործատուների միությունների մասին» օրենքում: Մասնավորապես՝ Նախագծերի փաթեթով նախատեսվում է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել այն դրությներում, որոնցով սահմանվում է, որ իրավաբանական անձանց լուծարման դեպքում դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակներին գույքն ուղղելու անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Այս դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել «Գործատուների միությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում, որը սահմանում է. «Գործատուների միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե»։

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

03.01.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Կուսակցությունների  մասին» սահմանադրական  օրենքում: Նշված փոփոխությամբ նախատեսվում է, որ  կուսակցության  լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում  գույքի տարանջատում է կատարվում. դրամական միջոցները փոխանցվում  են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ կառավարության: ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ     կուսակցության գործունեության արգելման դեպքում  կուսակցության լուծարումից հետո դրամական միջոցները փոխանցվում  են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ կառավարության:

Նույն փոփոխությունը առաջարկվում է կատարաել նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Հիմնադրամների մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին»  եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքներում հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների  եւ  ավտոտրանսպորտային միջոցների  օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող  ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքում:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝   Կրտսեր մասնագետ Ա.Գյոզալյան

16.12.2021թ. 





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթում ընդգրկված «Կուսակցությունների  մասին» սահմանադրական  օրենքում առաջարկվում է կատարել փոփոխություն, համաձայն որի կուսակցության  լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում  գույքի տարանջատում է կատարվում. դրամական միջոցները փոխանցվում  են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ կառավարության:  Նույն փոփոխություններն են կատարվել նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Հիմնադրամների մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին»  եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքներում: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, առողջապահական հիմնախնդիրներ չի   պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում 

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կուսակցությունների, հինադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող գույքը Կառավարությանը սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորություն կստեղծվի:

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 

20.12.2021թ.