ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-119-14.12.2021-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1191 -14.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-119-14.12.2021-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1191 -14.12.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

03.01.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) սահմանված փոփոխության արդյունքում (Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետ) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 442-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: 

Օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասում կարգավորված է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերի արձանագրման կարգը: Տվյալ հոդվածը ուժը կորցրած ճանաչելու արդյունքում անհայտ է՝ արդյոք հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերը, այդ թվում՝ դիմում-բողոքի քննությունը տեսաձայնային կապի միջոցով իրականացնելու դեպքերում արձանագրվելու են, թե՝ ոչ:

Ուստի առաջարկում ենք լրացուցիչ հիմնավորել վերը նշված փոփոխության կատարման նպատակը, քանի որ նիստերի արձանագրման հատվածով կարգավորումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ տրված չէ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետին:

2.  Նախագծերի փաթեթով սահմանված փոփոխությունների արդյունքում (Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետ,  «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 9-րդ կետ) նախատեսվում է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացված որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկումը կատարել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում այն տեղադրելու եղանակով: 

Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք (…)»: 

 Սահմանադրության «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին, 2-րդ ? 3-րդ մասերով սահմանվում են մարդու ? քաղաքացու պատշաճ վարչարարության իրավունքի մաս կազմող` վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի անաչառ, արդարացի ? ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, տվյալ անձի՝ իրեն վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը, ինչպես նա? անձի համար միջամտող անհատական ակտ ընդունելուց առաջ անձի լսված լինելու իրավունքը: 

Սահմանադրական դատարանը 2020 թվականի մայիսի 12-ի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ հոդվածի 2-րդ նախադասությունն այն մասով, որով հնարավոր է դարձնում հարկ վճարողների պատշաճ իրազեկումը սահմանափակել սոսկ նրա էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելով՝ դրանով պայմանավորելով նա? հիշյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելը՝ առանց այն ստանալու մասին հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված` պատշաճ վարչարարության, հատկապես` անձի լսված լինելու իրավունքին հակասող: Մասնավորապես` Սահմանադրական դատարանը տվյալ որոշմամբ նշել է՝ «անձի կողմից պատշաճ ծանուցված լինելու փաստը պետք է հաստատվի հասցեատիրոջ կողմից ցանկացած եղանակով ակտը ստանալու հավաստման միջոցով: Հարկ վճարողներին հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ուղարկելը՝ առանց այդ փաստաթղթի մուտքագրումը հավաստող ծանուցագրի ստացման, չի կարող դիտարկվել բավարար պայման, որպեսզի հարկ վճարողը համարվի պատշաճ ծանուցված: Նման եզրահանգման համար հիմք կարող է լինել, մասնավորապես, բազմաթիվ տեխնիկական խնդիրների հետ?անքով հարկ վճարողի կողմից նման ծանուցում չստանալու հավանականությունը»: 

Սույն դրույթների վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ Սահմանադրական դատարանն անձի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը ուղղակիորեն կապում է փաստաթղթերի, ակտի ստացման, ստացման մասին հետադարձ հավաստման հետ, ? էլեկտրոնային ծանուցման համակարգի կիրառման դեպքում՝ առանց համապատասխան ակտերի ստացման մասին հավաստման, զուտ անձնական էջ մուտք գործելու մասին հավաստումը չի կարող գնահատվել որպես արդյունավետ հարկային վարչարարություն: Այլ կերպ ասած, հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու վերաբերյալ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարվող հավաստումը պետք է ունենա հարկ վճարողի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ստացած լինելու հավաստման հնարավորություն. որի պարագայում միայն վերջինս կարող է դիտարկվել պատշաճ ծանուցված: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթի կարգավորումներից պարզ չէ՝ արդյոք էլեկտրոնային համակարգի կողմից հավաստումն ապահովում է Սահմանադրության 50-րդ հոդվածի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումներով սահմանված հրամայականը, ուստի ընդգծենք, որ պատշաճ ծանուցման ենթակա փաստաթղթերի ստացած լինելու հնարավորության բացակայությունը խնդրահարույց կլինի Սահմանադրության 50-րդ հոդվածի տեսանկունից:

3.  Նախագծերի փաթեթի` տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հերթականությունը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:

2) Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (…) »:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

3) «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

4) «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածը համարակալված մասերի բաժանված չէ, հետեւաբար առաջարկում ենք «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում հղումները կատարել տվյալ հոդվածի պարբերություններին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության 50-րդ հոդվածի տեսանկյունից հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի` պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ստացած լինելու հավաստման հնարավորություն բացակայության դեպքում: Միաժամանակ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

03.01.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

03.01.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ կամ դիմում-բողոք բերած անձի կողմից դիմումով ներկայացվել են քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունվել են հանձնաժողովի կողմից` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-267-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը նույն օրենքով սահմանված կարգով ստեղծվող` բողոքներ քննող միասնական հանձնաժողով է, իսկ 7-րդ հոդվածով վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի արդյունքում վերոնշյալ հոդվածից հանվել է հարկային եւ մաքսային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ համապատասխան վերադաս մարմնի որոշումները բողոքարկման հանձնաժողով բողոքարկելու վերաբերյալ դրույթը եւ վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համաձայն տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով այլեւս առկա չէ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքի եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներում:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի  տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

17.12.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում: 

Նախագծերի փաթեթով մշակվել են հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության վարչական վարույթի նկատմամբ գործող իրավակարգավորմամբ («Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենք) սահմանված` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու եւ լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելու նպատակը:

ՀՀ հարկային օրենսգրքի 442-րդ հոդվածի 4-րդ մասով ներկայացված են դիմում-բողոք բերած եւ բողոքարկման հանձնաժողովի նիստին մասնակցելու իրավասություն ունեցող անձինք (դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը եւ (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը)): Վերջիններիս բացակայությունը արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու եւ վեճն ըստ էության լուծելու համար: Հետեւաբար, 443-րդ հոդվածի 4-րդ մասով հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատարան:

Նմանատիպ գործառույթ է նախատեսված նաեւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ եւ 12-րդ մասերով:

Վերոգրյալից պարզ է դառնում է, որ վարչական մարմինը պարտավոր է վարույթն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, առանց լրացուցիչ լսումներ անցկացնելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Ըստ այդմ, վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու նպատակով էլ առաջարկվում են Նախագծերի փաթեթով կատարել լրացումներ եւ փոփոխություններ` նախատեսելով հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ, ըստ հեղինակի, կսահմանվի հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ եւ դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.12.2021թ.