ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-121-14.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-121-14.12.2021-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
16.12.2021թ.
Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջեւ Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 28-ին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի կողմից` Հայաստան կատարված այցի շրջանակներում` հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման ու զարգացման, Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակն ընդլայնելու եւ Հայաստանում ներդրումային ծրագրերում Ֆրանսիական կապիտալով ընկերությունների մասնակցությունն ակտիվացնելու նպատակով:
Եզրահանգում
Համաձայնագրի վավերացումը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից: Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ին ցուցաբերել ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն` Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացման նպատակներին համապատասխան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի մայիսի 28-ին Երեւան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է հստակեցնել ԶՖԳ-ի եւ Պրոպարկո-ի՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրման, ինչպես նաեւ դրանց գործունեության հիմնադրման նկատմամբ կիրառելի կանոնները, մասնավորապես՝ իրավաբանական, հարկային, ֆինանսական կամ այլ պայմանները՝ Համաձայնագրի, Կողմերի պետությունների օրենսդրության եւ համապատասխան միջազգային պարտավորությունների համաձայն:
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
|