ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-122-14.12.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-122-14.12.2021-ՏՀ-011/1) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
20.12.2021թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է մինչեւ 2022 թվականի օգոստոսի 6-ը հետաձգել 2021 թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված այն դրույթը, ըստ որի՝ պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այս դրույթը պետք է ուժի մեջ մտնի 2022 թ. հունվարի 1-ից): Խնդիրը կայանում է նրանում, որ նշված դրույթի կենսագործման համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ-ի համար սահմանում իրականացվող գործառույթների էտալոնային մոդել, որը դեռեւս հաստատված չէ, ուստի՝ առաջարկվում է հետաձգել նշված օրենքի դրույթի կիրարկումը՝ մինչեւ այդ մոդելի հաստատումը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-668) 16.12.2021թ.
Ներկայացված Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն օրենքի այն դրույթի ժամկետի երկարացման հետ, որով սահմանվում է, որ պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այս դրույթը պետք է ուժի մեջ մտնի 2022 թ. հունվարի 1-ից): Այս դրույթի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ-ի համար սահմանում իրականացվող գործառույթների էտալոնային մոդել, որը դեռեւս հաստատված չէ, ուստի՝ Նախագծով առաջարկվում է մինչեւ 2022 թվականի օգոստոսի 6-ը հետաձգել սույն դրույթը: Նախագիծը սոցիալ, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 17.12.2021թ.
|