ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-144-25.01.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-144-25.01.2022-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
09.02.2022թ.
Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսնակյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248) 08.02.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248) 08.02.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի մայիսի 28-ին Մինսկում ստորագրված՝ «ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով կարգավորվում են զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները: Համաձայնագրի նպատակն է ընդհանուր աշխատաշուկայի ձեւավորման խոչընդոտների վերացման միասնական մոտեցումների մշակման հարցում Համաձայնագրի կողմ հանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համագործակցության զարգացումը, աշխատանքի շուկայում իրականացվող միջոցառումների, ծրագրերի եւ ծառայությունների արդյունավետության բարձրացման ոլորտում համագործակցությունն ու փոխօգնությունը: Համաձայնագիրը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու ազատության իրավունքների ապահովմանը, բնակչության զբաղվածությանը եւ գործազրկության մակարդակի նվազեցմանը: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ չի պարունակում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-668) 03.02.2022թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի մայիսի 28-ին Մինսկում ստորագրված՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ընդհանուր աշխատաշուկայի ձեւավորման խոչընդոտների վերացման միասնական մոտեցումների մշակման հարցում Համաձայնագրի կողմ հանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համագործակցության զարգացումը, աշխատանքի շուկայում իրականացվող միջոցառումների, ծրագրերի եւ ծառայությունների արդյունավետության բարձրացման ոլորտում համագործակցությունն ու փոխօգնությունը, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժման եւ աշխատանքային գործունեության իրականացման իրավունքների ապահովումը: Համաձայնագրով կարգավորվում են զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները: Համաձայնագիրը մշակվել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի կողմից՝ համաձայն ԱՊՀ տնտեսական խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի «ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր աշխատաշուկայի փուլային ձեւավորման եւ աշխատուժի միգրացիայի կանոնակարգման հայեցակարգի մասին» որոշմամբ հաստատված «Ընդհանուր աշխատաշուկայի փուլային ձեւավորման եւ աշխատուժի միգրացիայի կանոնակարգման 2017-2020 թթ. գերակա միջոցառումների ծրագրի»: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության միջեւ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 02.02.2022թ.
|