ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-163-10.02.2022-ՊԻ-011/0), «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1631 -10.02.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1632 -10.02.2022-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1633 -10.02.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1634 -10.02.2022-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1635 -10.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-163-10.02.2022-ՊԻ-011/0), «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1631 -10.02.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1632 -10.02.2022-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1633 -10.02.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1634 -10.02.2022-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1635 -10.02.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
23.02.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսված փոփոխությունների եւ լրացումների տեքստում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» եւ «Ազգային ժողով», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Կառավարություն», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաշվեքննիչ պալատ» եւ «Հաշվեքննիչ պալատ», «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան» եւ «Մարդու իրավունքների պաշտպան» հասկացությունները: Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս առաջարկում ենք կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 2. Նախագծի 1-ին հոդվածով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածում 6-րդ մասին հաջորդում է 6-րդ մաս: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը: 3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «11-րդ կետից» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «11-րդ մասից» ձեւակերպմամբ: 4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասից հետո նախատեսվում է լրացնել նոր՝ 12-րդ եւ 13-րդ մասեր: Մինչդեռ, հարկ է նկատել, որ քննարկվող լրացմամբ Օրենքի 9-րդ հոդվածում լրացվում է նաեւ 14-րդ մաս: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի ձեւակերպումը, այն համապատասխանեցնելով Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածում նախատեսված լրացման բովանդակությանը: 5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող 12-րդ մասում կատարված է անորոշ հղում, այն է՝ «Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելու վերաբեյալ կանոն, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:»: Հիմք ընդունելով մեջբերված իրավակարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող 12-րդ մասում կատարված հղման հստակությունն ապահովելու, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելու կանոնը պահպանելու նպատակով Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող 12-րդ մասում կատարված հղման մեջ նշել նաեւ օրենսդրական ակտի կրճատ անվանումը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ մասի 2-րդ կետի՝ «14-րդ հոդվածի» հղմանը, ինչպես նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 13-րդ եւ 14-րդ մասերում կատարված՝ «Օրենքի 5-րդ հոդվածով», հղումներին: 6. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում (այսուհետ` Օրենք) ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքին այլեւս հղում չի կատարվում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի (այսուհետ` Օրենք) ձեւակերպմանը: 7. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված է մեկ փոփոխություն: 8. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «թիվ» բառը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը: »:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու հանգամանքը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 23.02.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 23.02.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման համաձայն՝ դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետից, ծննդյան տարեթվից, այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի եւ հավելավճարի հանրագումարին: Բացի այդ, առաջարկվում է նաեւ՝ - պահպանել դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող պայմանները, - դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում եւ պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցրած անձի համար, որպես կենսաթոշակի իրավունք տվող պայման, սահմանել դիմումի հիման վրա, ինչպես նաեւ հաստիքների կրճատման, առողջական վիճակի վատթարացման հիմքով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունենալը, - օրենսդրությամբ մասնագիտական գործունեության համար հավելավճար սահմանված լինելու դեպքում համապատասխան պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակի համար սահմանել վերին շեմ՝ այն պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը, որից հաշվարկվել է կենսաթոշակը, - սահմանել կենսաթոշակի վերահաշվարկի հնարավորություն՝ կուտակային կենսթաշակ նշանակելու, նշանակված կուտակային կենսաթոշակի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցներից ձեւավորված չափը փոխվելու (ավելանալու կամ նվազելու) դեպքերում, - առնվազն մեկ սահմանադրական ժամկետ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնելը սահմանել որպես օրենքով կենսաթոշակ նշանակելու հիմք՝ 65 տարին լրանալու դեպքում, - հստակեցնել, որ մեկից ավելի հիմքով միաժամանակ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին կենսաթոշակ նշանակվում է այդ հիմքերից մեկով՝ իր ընտրությամբ, - առաջարկվում է նաեւ կատարել նշված փոփոխություններից բխող՝ այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ, ինչպես նաեւ լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք այլ խնդիրներ: Համաձայն ՀՀ կառավարության ներկայացրած տեղեկանքի՝ Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը կավելանան 44.5 մլն դրամով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 17.02.2022թ.
1. Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է դատախազների եւ քննչական մարմինների ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ սահմանելու, ինչպես նաեւ դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանները Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ, ներկայումս, կենսաթոշակի իրավունքի իրացման երկակի պայմաններ են սահմանված դատախազի, քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում (հատուկ քննչական ծառայությունում) եւ պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար: Բացի այդ, կենսաթոշակի իրավունքի իրացման պայմաններ են սահմանված «Քննչական կոմիտեի մասին» օրենքում, սակայն քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի կարգավորումները դուրս են մնացել ընդհանուր կարգավորումների ոլորտից եւ դժվարացնում են միասնական քաղաքականություն վարել: Իսկ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանված որոշ դրույթներ հնարավոր չէ իրականացնել կենսաթոշակային համակարգում: Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1463 որոշման համաձայն՝ օրենքով նախատեսված տարիքին հասնելուց հետո թոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին եւ այլն: 2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ գ դատավորի, դատախազի, քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում եւ պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանները սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով, գ Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման համաձայն ՝ դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետից, ծննդյան տարեթվից, այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի եւ հավելավճարի հանրագումարին եւ այլն: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթի ընդունումը, կարծում ենք, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կոնկրետ շրջանակի անձանց կենսաթոշակային ապահովության եւ սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից կունենա դրական նշանակություն: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 18.02.2021թ.
|