ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-211-25.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-211-25.03.2022-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
08.04.2022թ.
Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները Ներկայացված Նախագծով առաջարկվում է նախատեսել ուղղակի կարգավորումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչեւ թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորության համար: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 01.04.2022թ.
Սոցիալական փորձաքննության արդյունքները Կառավարության կողմից Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքոում (այսուհետ՝ Օրենք): Գործող իրավակարգավորման 146-րդ հոդվածով ինքնավար մարմինների անդամների նշանակումը նախատեսվում է միայն ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր լինելու դեպքում: Ըստ էության, կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո մինչեւ նոր անդամի ընտրությունը ինքնավար մարմինն ունենա նիստի եւ որոշումների ընդունման իրավազորության խնդիր: Հիմք ընդունելով առկա խնդիրները, Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել՝ մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտը այդ պաշտոնում նոր անդամի նշանակման կարգի հստակեցման վերաբերյալ: Առաջարկվում է նախատեսել ուղղակի կարգավորումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչեւ թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորության համար: Նախագծի հեղինակն ակնկալում է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.03.2022թ.
|