ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-217-28.03.2022-ՏՀ-011/0), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2171 -28.03.2022-ՏՀ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2172 -28.03.2022-ՏՀ-011/0), «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2173 -28.03.2022-ՏՀ-011/0), «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2174 -28.03.2022-ՏՀ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2175 -28.03.2022-ՏՀ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2176 -28.03.2022-ՏՀ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2177 -28.03.2022-ՏՀ-011/0), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2178 -28.03.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կար.գավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-217-28.03.2022-ՏՀ-011/0), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2171 -28.03.2022-ՏՀ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2172 -28.03.2022-ՏՀ-011/0), «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2173 -28.03.2022-ՏՀ-011/0), «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2174 -28.03.2022-ՏՀ-011/0), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2175 -28.03.2022-ՏՀ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2176 -28.03.2022-ՏՀ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2177 -28.03.2022-ՏՀ-011/0), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2178 -28.03.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
19.04.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր պարբերության «Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթների իրականացում» բառերն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: Բացի այդ, առաջարկում ենք «-» նշանը փոխարինել «՝» կետադրական նշանով՝ հիմք ընդունելով հայերենում կիրառվող տրոհության կետադրական նշանները: 2. «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «12.1-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «12.1-ին» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «3.1-րդ», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «5.1-րդ», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «1.1-րդ», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի «2.1-րդ», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «9.1-րդ», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «7.1-րդ», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «3.1-րդ», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «4.1-րդ» ձեւակերպումներին: 3. «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է հետեւյալը. «Սույն հոդվածով նախատեսված գործառույթի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը::»: Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ, հարկ ենք համարում նշել հետեւյալը. 1) «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում բացակայում է Կառավարության կողմից սահմանվող կարգի ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ անցումային դրույթը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` ( ) 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում անցումային դրույթով նախատեսել Կառավարության կողմից սահմանվող կարգի ընդունման նախատեսվող ժամկետը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 6-րդ մասի Կառավարության կողմից սահմանվող կարգին, ժամկետներին ու առանձին դեպքերին եւ 7-րդ մասի Կառավարության կողմից սահմանվող կարգին, «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի 25-րդ հոդվածում նախատեսված փոփոխությամբ Կառավարության կողմից սահմանվող կարգին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասի Կառավարության կողմից սահմանավող կարգին: 2) Բացի այդ առաջարկում ենք «կառավարություն» ձեւակերպումն համապատասխանեցնել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում կիրառված հասկացություններին, մասնավորապես կիրառել «Կառավարություն» կամ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» հասկացությունները՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ սահմանված «Կառավարություն» հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 3) «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք հանել երկրորդ «:» կետադրական նշանը: 4. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 3.1-ին կետի «սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում՝» բառերը եւ կետադրական նշանն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: 5. Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Սահմանադրության` որոշակիության սկզբունքին վերաբերող 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավելեւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր 30-րդ կետ, որի համաձայն՝ «Մաքսային մարմինները՝ 30) Որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ պետական սահմանի անցման կետերում իրականացնում են սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթներ.»: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացվում է նոր՝ 12.1-ին հոդված, որով նախատեսվում է, որ մաքսային մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կատարվում են փոփոխություն եւ լրացում, ինչի արդյունքում նախատեսվում է, որ սահմանային պետական վերահսկողությունը վերահսկող լիազոր մարմնի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող եւ արտահանվող (վերաարտահանվող) սննդամթերքի, Կառավարության հաստատած ցանկով սահմանված սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին (արտահանման եւ վերաարտահանման դեպքերում` նաեւ ներմուծման երկրի սահմանած պահանջներին) համապատասխանությունը պարզելու եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով դրանց ներմուծմանը, արտահանմանը եւ տարանցիկ փոխադրմանն ուղղված վերահսկողական միջոցառումների համալիր է, իսկ անհամապատասխանության դեպքում` կանխելուն ուղղված վերահսկողական միջոցառումների համալիր է: Ինչպես նաեւ սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում պետական սահմանի անցման կետերում Օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներն է, որոնք իրականացվում են բացառապես փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, բեռների նույնականացման միջոցով: Սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են մաքսային մարմինները: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի մյուս հոդվածներով Օրենքի մի շարք դրույթներում լրացվում են կարգավորումներ, որոնցում նշում է կատարվում, որ պետական սահմանի անցման կետերում նույն հոդվածներով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում, սակայն, հարկ է նկատել, որ առանձին հոդվածների շրջանակում չի հստակեցվում եւ որոշակիացվում, թե մաքսային մարմինները պետական վերահսկողության կոնկրետ որ գործառույթներն են իրականացնում, ինչպես նաեւ չի հստակեցվում, թե վերոնշյալ գործառույթները մաքսային մարմինները, իրենց վերապահվված գործիքների շրջանակում, ինչպես են իրականացնում: Հարկ է նկատել, որ սահմանային վերահսկողության եւ հսկողության շրջանակներում նախատեսված գործառույթները կարող են հանգեցնել անձանց իրավունքների սահմանափակումների, ուստի այդ գործառույթներին վերաբերող կարգավորումները պետք է հստակ նախատեսված լինեն օրենքներում եւ համապատասխան սուբյեկտներին հնարավորություն տան կանխատեսելու իշխանության կրողի գործողությունները: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի մի շարք հոդվածներով Օրենքում լրացվող ընդհանուր դրույթի փոխարեն հստակ նախատեսել մաքսային մարմինների գործառույթները եւ դրանք իրականացնելու ընթացքում կիրառվող միջոցները: 6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածում լրացնել նոր 5.1-ին կետ, որի համաձայն՝ «Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթները իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:»: Օրենքի 6-րդ հոդվածը վերնագրված է «Լիազոր մարմնի կողմից իրականացվող սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունը»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:», առաջարկում ենք «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել հոդվածի բովանդակությանը: 7. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածի 6-9-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել, իսկ Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել նաեւ Օրենքի չորս հավելվածները: Հարկ է նկատել, որ Օրենքի չորս հավելվածներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների արդյունքում ընդունված դրույթներ, իսկ Օրենքի 6-րդ հոդվածի 6-9-րդ մասերով հղում է կատարվում նշյալ հավելվածներին: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ ներկայացված չէ որեւէ հիմնավորում նշված փոփոխությունների կապակցությամբ: Հետեւաբար հասկանալի չէ դրանք ուժը կորցրած ճանաչելու նպատակը: 8. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում, որի արդյունքում այն ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային վերահսկողություն իրականացնող մաքսային մարմինները, իրավունք ունեն (...)»: Վերոգրյալի կապակցությամբ նշենք հետեւյալը. 7.1. Նախ՝ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում հղում է կատարվում Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին պարբերությանը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք «պարբերությունում» բառը փոխարինել «մասում» բառով: 7.2. Նշենք նաեւ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.1-ին կետում կիրառվում է «սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում» եզրույթը, իսկ Նախագծի վերը մեջբերված հատվածում՝ «սահմանային վերահսկողություն» եզրույթը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն եզրույթը: 7.3. Նախագծով մաքսային մարմիններին արդեն իսկ տրվում է պետական վերահսկողություն իրականացնելու իրավասություն, այսինքն՝ մաքսային մարմինները ներառված են պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց շրջանակում: Հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով կատարվող լրացմամբ մաքսային մարմիններին պետական վերահսկողություն իրականացնող այլ մարմիններից առանձնացնելու միտումը: 7.4. Այսպես՝ հարկ է նկատել, որ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում են այնպիսի իրավասություններ, որոնք անհնար է իրականացնել պետական սահմանի անցման կետերում, ինչի արդյունքում լրացումը դառնում է իմաստազուրկ: Մասնավորապես՝ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է հետեւյալ իրավասությունը. «ծառայողական պարտականությունների կատարման նպատակով մուտք գործելու տնտեսավարող սուբյեկտների համապատասխան շենքը (արտադրամաս, պահեստ եւ այլ շինություններ), այնտեղ կատարելու ստուգում, դիտարկում, մշտադիտարկում (...)», նույն մասի 9-րդ կետը սահմանում է. «նախաձեռնելու կենդանիների հիվանդությունների կանխարգելման եւ վերացման միջոցառումներ` իմունականխարգելումներ եւ քիմիականխարգելումներ, քիմիաթերապիա եւ իմունաթերապիա, ախտահանություն, միջատազերծում եւ կրծողների դեմ պայքար, ինչպես նաեւ հիվանդությունների տարածման վերահսկման նպատակով հիմնելու կենդանիների պաշտպանված գոտիներ»: Ակնհայտ է, որ վերը մեջբերված կետերով սահմանված իրավասություններն անհնար է իրականացնել պետական սահմանի անցման կետերում, հետեւաբար անհրաժեշտ է որոշակիացնել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացումը՝ հստակ նշելով՝ թե նշված իրավասություններից որոնք կարող են իրականացնել մաքսային մարմինները պետական սահմանի անցման կետերում: 7.5. Միաժամանակ նշենք նաեւ, որ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավասությունները, 2-րդ մասով՝ պարտականությունները, իսկ 3-րդ մասով՝ նրանց անօրինական գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կարգավորումները: Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված լրացումը միայն Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում կատարելու արդյունքում մաքսային մարմիններին վերապահվում են միայն նոր իրավասություններ: Մինչդեռ պետական վերահսկողություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք, նույն իրավասություններն ունենալով հանդերձ, ունեն նաեւ իրենց իրավասություններից բխող պարտականություններ: Կարծում ենք անհրաժեշտ է Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված լրացումը կատարել նաեւ Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում: 7.6. Բացի այդ՝ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով կատարվող լրացման արդյունքում, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում նաեւ փոփոխություն կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում: Այսպես՝ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով Օրենքի 21-րդ հոդվածում պետական վերահսկողություն իրականցնելու իրավասություն է տրվում նաեւ մաքսային մարմիններին: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ունի հետեւյալ բովանդակությունը. «(...) Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին հանձնվում է փաստաթղթի պատճենի` լիազոր մարմնի կնիքով հաստատված օրինակը:»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բացի լիազոր մարմնից մաքսային մարմինը եւս օժտված է իրականացնելու Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավասությունը՝ կարծում ենք՝ նշված կետում անհրաժեշտ է նշել ոչ միայն լիազոր մարմնին, այլեւ մաքսային մարմնին: Նշենք նաեւ, որ թեեւ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կնիքով» բառից հետո լրացվում են «կամ էլեկտրոնային եղանակով» բառերը, այնուամենայնիվ նշված ձեւակերպումը հիմք չի տալիս ենթադրելու՝ լիազոր մարմնից բացի այլ մարմին նույնպես իրավասություն ունի կնիքելու փաստաթղթերի պատճենները: Միաժամանակ նշենք նաեւ՝ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածում կատարվող լրացումների արդյունքում մաքսային մարմինները ձեռք են բերում Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պետական վերահսկողության գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականցնելու իրավասություն, ինչպես նաեւ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումների վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասություն: Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների հետ զուգահեռ»: Հարկ է նկատել, որ Նախագծով որեւէ լրացում կամ փոփոխություն չի կատարվում Օրենքի 20-րդ հոդվածում, որով սահմանվում են պետական վերահսկողության արդյունքում օրենսդրության պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ կարգավորումները: Վերոգրյալից բխում է, որ մաքսային մարմինները թեեւ իրավասություն ունեն 19-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների վերաբերյալ որոշում կայացնելու եւ պետական սահմանի անցման կետերում պետական վերահսկողություն իրականացնելու, այնուամենայնիվ պատասխանատվության միջոց կիրառելու իրավունք չունեն: 9. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «օրենքում լրացումներ կատարելու մասին»» բառերը եւ չակերտը հանել՝ հապատասխանեցնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անվանմանը: 10. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի ՀՕ-314-Ն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «սահմանային անցման կետերում» բառերը: Հարկ է նկատել, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի ՀՕ-314-Ն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին, տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հատուկ գրպանիկներում, սահմանային անցման կետերում եւ ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպություններում:»: Առաջարկում ենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը վերանայել՝ հանել նաեւ կա՛մ «սահմանային» բառից առաջ դրված «,» կետադրական նշանը, կա՛մ «կետերում» բառից հետո նշված «եւ» շաղկապը: 11. «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «ՀՕ-265-Ն» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-265» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական սահմանի մասին» օրենքի հերթական համարից հետո վերջինիս նորմատիվ բնույթի մասին նշումը բացակայում է: 12. «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում եւ 3-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի 25-րդ հոդվածում նախատեսված փոփոխության մեջ կիրառված «կառավարություն» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» օրենքում կիրառված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավակն ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 13. «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կաարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ. «Հոդված 14. Վերահսկողությունը եւ հսկողությունը պետական սահմանը հատելիս 1. Պետական սահմանի անցման կետերում մշտական վերահսկողություն եւ հսկողություն են իրականացնում միայն սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողները եւ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները: 2. Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության: 3. Սույն օրենքի իմաստով սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը սույն օրենքով նախատեսված սահմանային վերահսկողություն եւ մաքսային հսկողություն չհանդիսացող պետական վերահսկողությունը կամ հսկողությունն է պետական սահմանի անցման կետերում: 4. Պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը իրականացնում են սահմանապահ զորքերը կամ մաքսային մարմինները տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում: 5. Առանձին դեպքերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ: 6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված այլ պետական մարմինների տեղակայման կարգը, ժամկետները եւ առանձին դեպքերը սահմանում է կառավարությունը:»: Սահմանադրության՝ օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կաարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն եւ մաքսային հսկողություն են իրականացնում միայն սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողները եւ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները, պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը եւս իրականացնում են սահմանապահ զորքերը կամ մաքսային մարմինները: Սակայն, հարկ է նկատել, որ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ առանձին դեպքերում կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ՝ օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ է նշել, որ քննարկվող կարգավորմամբ չի հստակեցվում, թե որ պետական մարմինը կարող է ժամանակավորապես իրականացնել համապատասխան սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը, միաժամանակ օրենսդրական մակարդակում ամրագրված չեն առանձին դեպքերը, որոնց պարագայում Կառավարությունը կարող է համապատասխան պետական մարմիններին լիազորել պետական սահմանի անցման կետերում իրականացնել վերահսկողական գործառույթներ: «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կաարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է, որ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված այլ պետական մարմինների տեղակայման առանձին դեպքերը սահմանում է կառավարությունը: Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ քննարկվող կարգավորմամբ՝ օրենսդրական մակարդակում չի նախատեսվում ժամանակավորապես տեղակայված պետական մարմինների վերահսկողական եւ հկողական գործառույթների՝ դրանցից բխող իրավունքների եւ պարտականությունների շրջանակը: Հիմք ընդունելով Սահմանադրության օրինականության եւ իրավական որոշակիության սկզբունքներն՝ առաջարկում ենք վերանայել «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կաարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի կարգավորումները: 14. «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի 25-րդ հոդվածում «սահմանապահ զորքերի թույլտվությամբ՝» բառերը եւ կետադրական նշանը նախատեսվում է փոխարինել «համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով: «Պետական սահմանի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, կենդանիների եւ այլ գույքի տեղափոխումն իրականացվում է սահմանապահ զորքերի թույլտվությամբ` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:»: Հարկ է նկատել, որ քննարկվող լրացման արդյունքում «Պետական սահմանի մասին» օրենքի 25-րդ հոդվածը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, կենդանիների եւ այլ գույքի տեղափոխումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կառավարության կողմից սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք քննարկվող լրացումից կամ «Պետական սահմանի մասին» օրենքի գործող 25-րդ հոդվածից հանել «համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում» բառերը: 15. «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենքի 28-րդ հոդվածում՝ 1. 2-րդ մասում լրացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ. «դ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:»: Առաջարկում ենք իրավական որոշակիության ապահովման նպատակով «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կետ» բառից առաջ լրացնել ««դ)»» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախատեսված լրացման տեքստը շարադրված է որպես «դ» կետ: 16. «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետական սահմանի մասին» օրենքի 28-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել նոր մաս: Կարծում ենք՝ իրավական որոշակիության ապահովման նպատակով անհրաժեշտ է հստակ նշել որտեղ է լրացվում նոր չհամարակալված պարբերությունը: Մասնավորապես՝ ո՞ր չհամարակալված պարբերությունից առաջ կամ հետո: 17. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լղրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին: 18. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետին հաջորդում է 2-րդ կետ, հետեւաբար առաջարկում ենք ապահովել կետերի համարակալման հաջորդականությունը: 19. «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասում առաջարկում ենք «կառավարություն» ձեւակերպումն համապատասխանեցնել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կիրառված հասկացություններին, մասնավորապես կիրառել «Կառավարություն» կամ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» հասկացությունները՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ սահմանված «Կառավարություն» հասկացությունները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 20. «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում լրացվող նոր՝ 9.1-ին հոդվածի 2-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասի «ՀՀ» հապավմանը: 21. «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում լրացվող նոր՝ 9.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթներն իրականացնելիս ազգային անվտանգության մարմինները առաջնորդվում են սույն օրենքով, «Օտարերկրացիների մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով:»: Նշված կարգավորումը, կարծում ենք դուրս է «Ոստիկանության մասին» օրենքի կարգավորման առարկայի շրջանակից, քանի որ «Ոստիկանության մասին» օրենքի նախագաբանի համաձայն՝ «Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, իրավական հիմքերն ու սկզբունքները, պարտականությունները եւ իրավունքները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաեւ ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման եւ գործունեության վերահսկողության սկզբունքները:»: Մինչդեռ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում լրացվող նոր՝ 9.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է ազգային անվտանգության մարմիններին վերապահված գործառույթների կարգավորման օրենսդրությունը: Հետեւաբար, կարծում ենք՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում լրացվող նոր՝ 9.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ չհամարակալված պարբերությունը՝ «Ազգային անվտանգության մարմինների գործունեության այլ ուղղությունները որոշվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:»: 22. «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում լրացվող նոր՝ 9.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Կառավարությունը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականցման կարգը»: Վերոնշյալ դրույթը, կարծում ենք՝ խնդրահարույց է Սահմանադրության օրինականության սկզբունքի տեսանկյունից: Մասնավորապես՝ Սահմանդրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»: «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում լրացվող նոր՝ 9.1-ին հոդվածի 3-րդ մասից բխում է, որ Կառավարությանը վերապահվում է իրավունք՝ սահմանել ազգային անվտագության մարմինների կողմից պետական սահմանի անցման կետերում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների, ինչպես նաեւ անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված գործառույթների իրականացման կարգ: Մինչդեռ հասկանալի չէ՝ Կառավարության կողմից քննարկվող կարգը չսահմանվելու դեպքում ինչ կարգով են ազգային անվտանգության մարմինները իրականացնելու ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների, ինչպես նաեւ անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում իրենց վերապահված գործառույթները: Հետեւաբար, կարծում ենք՝ Կառավարությանը «Ոստիկանության մասին» օրենքով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու վերաբերյալ լիազորող նորմը պետք է հապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում լրացվող նոր՝ 9.1-ին հոդվածի 3-րդ մասում «Կառավարությունը կարող է սահմանել» բառերը փոխարինել «Կառավարությունը սահմանում է» բառերով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասին: 23. «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք 5-րդ մասից առաջ դնել ««» կետադրական նշանը՝ նախատեսված լրացման ամբողջ տեքստը չակերտներում ներառելու նպատակով: 24. «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասում կիրառվում է «Կառավարություն» ձեւակերպումը, իսկ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձեւակերպումը: Ուստի առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում միեւնույն միտքն արտահայտել միեւնույն բառերով՝ հաշվի առնելով «Օտարերկրացիների մասին» օրենքում կիրառվող ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 25. «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի համաձայն՝ «Արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տրամադրում եւ երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «բ» եւ «գ» կետերում նշված մուտքի վիզաները, ինչպես նաեւ տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տալիս եւ երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «ա» եւ «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները: Ազգային անվտանգության մարմինները տալիս են սույն հոդվածի առաջին մասի «ա» եւ «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները միայն պետական սահմանի անցման կետերում:»: Վերոնշյալ իրավակարգավորումից բխում է, որ ազգային անվտանգության մարմինները պետական սահմանի անցման կետերում միայն տալիս են մուտքի համապատասխան վիզաները: Մինչդեռ պետական սահմանի անցման կետերում վիզաների երկարաձգման վերաբերյալ որեւէ հատուկ կարգավորում նախատեսված չէ: «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի 2-րդ պարբերությունը հաշվի առնելով, կարող ենք նշել, որ մուտքի վիզաների երկարաձգման գործընթացը կատարելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ այդ թվում նաեւ պետական սահմանի անցման կետերում: Հիմք ընդունելով վերագրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի վերջին պարբերությունը՝ ազգային անվտանգության մարմիններին վերապահելով նաեւ մուտքի համապատասխան վիզաների երկարաձգման իրավասություն:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության օրինականության եւ որոշակիության սկզբունքների տեսնակյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաեւ համապատասխան ոլորտային օրենքներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 18.04.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է անհրաժեշտություն որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու: Մասնավորապես՝ «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Պետական սահմանի մասին» օրենքի 25-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում «Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, կենդանիների եւ այլ գույքի տեղափոխումն իրականացվում է սահմանապահ զորքերի թույլտվությամբ ( )» ձեւակերպման մեջ «սահմանապահ զորքերի թույլտվությամբ» բառերը փոխարինվում են «համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով: Արդյունքում պետական սահմանի անցման կետում անձանց մուտքի (ելքի) համար սահմանապահ զորքերի թույլտվությունը հանվում է: Միչդեռ «Օտարերկրացիներ մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ ( ) փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսնգրքի 238-րդ հոդվածը սահմանում է. «( ) Անասնաբուժական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն ( ) սահմանային հսկիչ կետերի անասնաբուժական պետական տեսուչները ( )»: Մինչդեռ Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթներ իրականացնելու իրավասությունը վերապահված է միայն մաքսային ծառայության եւ ազգային անվտանգության մարմիններին: Այսպես՝ Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կամ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, «Օտարերկրացիների մասին» օրենքում: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 18.04.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - հստակ ամրագրել, որ պետական սահմանին գործառույթներ են իրականացնում բացառապես ազգային անվտանգության մարմինների սահմանապահ զորքերը եւ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները: Բոլոր տեսակի այլ սահմանային վերահսկողական կամ հսկողական գործառույթները օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում կիրականացվեն ԱԱԾ կամ մաքսային մարմինների միջոցով: Իսկ առանձին դեպքերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ, - որպես մաքսային մարմինների սահմանային վերահսկողության գործառույթ, նախատեսվում է ավելացնել նաեւ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթները, - կանոնակարգել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների, ինչպես նաեւ անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում՝ ոստիկանությանը սույն օրենքով վերապահված գործառույթների իրականացումը պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության ծառայության մարմիններին վերապահելու հետ կապված հարաբերությունները, - սահմանել, որ պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողությունը կիրականացնեն մաքսային մարմինները: Ընդ որում, սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում՝ օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթների իրականացումն է պետական սահմանի անցման կետերում, որոնք իրականացվում են բացառապես փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, ակնադիտային զննման կամ ակնադիտական հետազոտման միջոցով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 06.04.2022թ.
1. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ, ներկայումս, պետական սահմանի անցման գործընթացը ժամանակատար է եւ որոշ դեպքերում ուղեկցվում է պետական մարմինների կողմից իրենց բովանդակությամբ նույնական գործառույթների իրականացմամբ: Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծով առաջարկվում է պետական մարմինների աշխատանքների կազմակերպման մոդելը փոխել եւ մի շարք գործառույթներ իրականացնել պետական սահմանի անցման կետերում մշտապես տեղակայված մարմինների միջոցով: Մասնավորապես առաջարկվում է`
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 11.04.2022թ.
|