ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման վերաբերյալ (փաստաթղթային կոդ` 280-31.05.2022-ՖՎ) 

Ստորեւ ներկայացվում է Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի կողմից կազմված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մասին (փաստաթղթային կոդ` 280-31.05.2022-ՖՎ):
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

14.06.2022թ. 




ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` 280-31.05.2022-ՖՎ) 


Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (այսուհետ՝ Հաղորդում) ներկայացվել է ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի եւ 28-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ ներկայացնում է հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում 2021 թվականի ընթացքում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված աշխատանքները:

Ըստ Հաղորդման ամփոփագրի, այն պատրաստվել է Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSA) ստանդարտներով (ISSAI-ներով):

Հաղորդման բովանդակության առումով հատկանշական ենք համարում հետեւյալ հանգամանքների եւ փաստերի շեշտադրումը:

1. Հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակներում (2021 թվականի պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների եւ տարեկան կատարման հաշվեքննություններ), 19-ը՝ գործունեության ծրագրի երկրորդ մասի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակներում, իսկ 3-ը՝ գործունեության ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերով նախատեսված համատեղ միջոցառումների շրջանակներում:

2. Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության ծրագրի երկրորդ մասի շրջանակներում (ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ) ծրագրով նախատեսված 30 հաշվեքննությունից ավարտվել է 19-ը, իսկ մնացած 11-ը՝ դեռեւս շարունակվում է, ուստի «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով 2021 թվականի գործունեության ծրագրից 11 ծրագրային կետ տեղափոխվել է 2022 թվականի գործունեության տարեկան ծրագիր:

3. Հաշվետու տարում ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի շրջանակներում առանձին 4 ուղղություններով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքաննություն, մյուս ուղղություններով ուսումնասիրությունները շարունակվում են: Նախորդ տարիների հաշվեքննություններով հաշվետու տարում հարուցվել են եւս 4 քրեական գործեր, որոնց մասով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է մոտ 381,564 հազ. դրամ:

4. Բացահայտված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ ռիսկեր պարունակող դեպքերի վերացման եւ կանխարգելման, ինչպես նաեւ գործընթացների արդյունավետության բարձրացման համար ՀՀ կառավարություն, հաշվեքննության եւ ստուգման օբյեկտներ, ինչպես նաեւ շահագրգիռ այլ մարմիններ ներկայացվել է ընդհանուր թվով 114 առաջարկություն:

5. Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագրով ամրագրված 4 հիմնական ռազմավարական նպատակներն են.

- իրավական դաշտի բարելավում,

- հաշվեքննության ազդեցության բարելավում,

- մասնագիտական կարողության եւ հաշվեքննության հմտությունների արդիականացում,

- հաղորդակցման եւ համագործակցության ուղիների հզորացում:

Վերնոշյալ նպատակների իրականացման շրջանկաներում նախատեսված է հասնել 13 ենթանպատակների, որոնց իրագործման համար պլանավորված է 2021թ.-ից մինչեւ 2023թ.-ն իրականացնել թվով 68 միջոցառում:

Հաշվետու ժամանակահատվածում ռազմավարական զարգացման ծրագրի նպատակներում եւ ենթանպատակներում փոփոխություններ չեն եղել, իսկ 2021 թվականի ընթացքում ամբողջությամբ իրականացվել է թվով 5 միջոցառում, իսկ 6 միջոցառումների զգալի մասնաբաժինը մեկնարկել է (նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի ընթացքում):

6. Հաշվետու տարում Covid-19 համավարակի հետեւանքները մեղմելու նպատակով Հաշվեքննիչ պալատը ստացել է 44,294 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որից 30,000-ը՝ «Սաուդյան հիմնադրամի կողմից բարձրագույն աուդիտի մարմինների գործունեության խթանում» ծրագրի շրջանակներում, իսկ 14,294-ը՝ Ասիական երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կազմակերպության (ASOSAI) «Կորոնավիրուսի համավարակի հետեւանքների մեղմացում» ծրագրի շրջանակներում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.06.2022թ.