ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հարկման բազայի խեղաթյուրումը եւ շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-296-08.06.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկման բազայի խեղաթյուրումը եւ շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-296-08.06.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  
  
 
29.06.2022թ. 





Իրավական փորձաքնության արդյունքները

Ոսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

23.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

23.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2017 թվականի հունիսի 7-ին ստորագրված՝ «Հարկման բազայի խեղաթյուրումը եւ շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), որի կիրառությունը թույլ կտա Կոնվենցիան ստորագրած բոլոր երկրների հարկ վճարողների համար սահմանել կրկնակի հարկման համաձայնագրերի մի շարք դրույթների կիրառման միասնական մոտեցումներ, ինչն էլ հարկումից խուսափելու դեպքերի կանխելը եւ հարկեր չվճարելու դեմ պայքարը կդարձնի ավելի արդյունավետ: Կոնվենցիայի նպատակն է կարգավորել կրկնակի հարկման համաձայնագրերում առկա խնդիրները, որոնք վերաբերում են ռեզիդենտության որոշման կանոնների, մշտական հաստատության ձեւավորման սկզբունքների հստակեցմանը, փոխկապակցված կազմակերպությունների հայտնաբերմանը, համաձայնագրերի դրույթների տարընկալման արդյունքում կրկնակի չհարկման դեպքերի բացառմանը, իրավասու մարմինների միջեւ վեճերի կարգավորման ընթացակարգերի դյուրինացմանը:

Կոնվենցիայի վավերացումը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

10.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2017 թվականի հունիսի 7-ին ստորագրված՝ «Հարկման բազայի խեղաթյուրումը եւ շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան, որի նպատակն է կարգավորել կրկնակի հարկման համաձայնագրերում առկա խնդիրները, որոնք վերաբերում են ռեզիդենտության որոշման կանոնների, մշտական հաստատության ձեւավորման սկզբունքների հստակեցմանը, փոխկապակցված կազմակերպությունների հայտնաբերմանը, համաձայնագրերի դրույթների տարընկալման արդյունքում կրկնակի չհարկման դեպքերի բացառմանը, իրավասու մարմինների միջեւ վեճերի կարգավորման ընթացակարգերի դյուրինացմանը: 

Կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2017 թվականի հունիսի 7-ին ստորագրված՝ «Հարկման բազայի խեղաթյուրումը եւ շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի վավերացման հանգամանքով:

Կոնվենցիայի ստորագրումը ենթադրում է միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր հանդիսացող երկրի կարգավիճակի ձեռք բերում:

Կոնվենցիայի վավերացումը/հաստատումը հնարավորություն է ընձեռում կրկնակի հարկման համաձայնագրերի շրջանակներում իրականացվող գործողությունների ժամանակ միատեսակ մոտեցում ցուցաբերել պայմանավորվող կողմերի նկատմամբ: 

2022թ. փետրվարի 3-ի դրությամբ Կոնվենցիան ստորագրել է 96 պետություն, ուժի մեջ է մտել 68 պետության համար:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

21.06.2022թ.