ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-313-22.06.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-313-22.06.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                      ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

13.07.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակը Նախագծում չի գործածվում: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածում «1521 » գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «1521 -ին» գրելաձեւով՝ հիմք ընդունելով դասական թվականների հիշատակման կանոնը: 

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1521 -ին հոդվածի 1-ին մասում «չտրամադրելը» բառից հետո լրացվող «կամ» բառից առաջ դրված «,» կետադրական նշանն առաջարկում ենք հանել:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված է Օրենսգրքի 1521 -ին հոդվածում՝ «1-ին մասում «աշխատավարձի եռապատիկի չափով:» բառերը փոխարինել «աշխատավարձի տասնապատիկի չափով:» բառերով եւ դրանից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, եթե կատարվել է կրկին, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 1521 -ին հոդվածում լրացվող պարբերության հետեւյալ հատվածը՝ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, եթե կատարվել է կրկին, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ » առաջարկում ենք շարադրել այսկերպ՝ «Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կրկին կատարելը՝ »: 

Միաժամանակ՝ Նախագծի քննարկվող լրացումը կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջ գալու Օրենսգրքի 1521 -ին հոդվածում «Սույն հոդվածի 2-րդ մասում» ձեւակերպումը փոխարինել այդ հոդվածի վերաբերելի մասին կատարվող հղմամբ: Նույն տրամաբանությամբ Օրենսգրքի՝ «Տարածքային կառավարման մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները» վերտառությամբ 2191 -ին հոդվածում Օրենսգրքի 152.1-ին հոդվածի համապատասխան մասերին կատարվող հղումները եւս վերանայման կարիք ունեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է ներկայացված դիտարկումների հիման վրա վերախմբագրել Նախագիծը, ինչպես նաեւ ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենսգրքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

13.07.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

13.07.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն նախատեսել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

01.07.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագիծը: 

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 24-ին ընդունվել են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքները, համաձայն որոնց պարտադիր եւ այլ վճարները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով, իսկ բանկային հաշվի վարման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2078-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում): 

Հաշվի առնելով նշվածը եւ նպատակ ունենալով ապահովել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի պահանջը (օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով), անհրաժեշտություն է առաջանում նախատեսել վարչական պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար:

Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսման միջոցով բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունն, ինչպես նաեւ չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձեւավորելու հնարավորությունը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

11.07.2022թ.