ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-340-18.07.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-340-18.07.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
08.08.2022թ.
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 08.08.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 08.08.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերացնել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմը՝ հաշվի առնելով ժամանակի ընթացքում այդ նորմի պրակտիկ նշանակության վերացման ու որոշակի հիմնահարցերի առաջացման հանգամանքները: Խնդիրը կայանում է նրանում, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով նախատեսվում է, որ անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու եւ որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով: Գործնականում, սակայն, հարկման համակարգի ընտրությունը հարկ վճարողի կողմից իրականացվում է բացառապես հարկային մարմնին համապատասխան ձեւի հայտարարության ներկայացման միջոցով, որը բխում է ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներից: Այսինքն, 2018թ.-ից գործող Օրենսգրքի համաձայն հարկման համակարգի ընտրության հարցում հարկային մարմնի եւ հարկ վճարողի միջեւ միջնորդավորված հարաբերություններ չեն նախատեսվում, ուստի Նախագծի ընդունմամբ կվերանա բիզնես գրանցելիս հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը, ինչպես նաեւ կխնայվի ՊԵԿ-ի եւ դատարանների կողմից խնդրո առարկա գործերի վրա ծախսվող ժամանակը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 20.07.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագիծը ներկայացվել է` հաշվի առնելով իրավական հակասությունների հետեւանքով առաջացող խնդիրները, ինչի արդյունքում նոր գրանցվող բիզնեսները հաճախ ունենում են հարկման իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ ներկայումս Օրենքով նախատեսվում է, որ անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք հարկային օրենսգրքով սահմանված՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու եւ որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության /այսուհետ՝ Գործակալություն/ միջոցով: Նշված կարգավորումն ի սկզբանե նպատակ է ունեցել հեշտացնել բիզնես սկսելը՝ մեկտեղելով գրանցման եւ հարկման համակարգի ընտրության ընթացակարգը: Սակայն գործնականում հարկման համակարգի ընտրությունն իրականացվում է բացառապես հարկային մարմնին համապատասխան ձեւի հայտարարության ներկայացման միջոցով, որը բխում է ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ՝ Օրենսգիրք/ պահանջներից: Միաժամանակ, Օրենսգրքի 2-րդ հոդվածով թվարկվում են այն իրավական ակտերը, որոնցով ՀՀ-ում կարգավորվում են հարկային իրավահարաբերությունները, մինչդեռ Օրենքը այդ ցանկում ներառված չէ: Ստացվում է, որ Գործակալությանը տրված՝ Գործակալության միջոցով նոր գրանցվող հարկ վճարողների հարկման համակարգերի՝ հարկային մարմնին փոխանցելու գործառույթը հակասում է հարկային հարաբերությունները կարգավորող հիմնական օրենքին: Գործնականում, երբ հարկ վճարողը Գործակալությունում ընտրում է հարկման այլընտրանքային համակարգ, միեւնույն է, պետք է այդ համակարգն ընտրի նաեւ ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգում, ինչն ավելորդ շփոթ առաջացնելուց բացի ստեղծում է բարդություններ: Հարկ վճարողները դիմում են ՊԵԿ՝ խնդրելով թույլատրել ներկայացնելու միկրոձեռնարկատեր կամ շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն: Հարկային մարմինն իր հերթին ուղղում է խնդիրը ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով, որն իր նախկին բազմաթիվ որոշումներով բավարարել է հարկ վճարողի խնդրանքն ու թույլատրել ներկայացնելու համապատասխան հայտարարություն: Առկա են նաեւ օրինական ուժ ստացած դատական ակտեր, որոնցով ՀՀ դատարանը եւս արձանագրել է, որ անձի հարկման համակարգը չի կարող որոշվել Գործակալության կողմից կատարված նշումի հիման վրա: Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ Նախագծով մասնավորապես առաջարկվում է՝
Նախագծի ընդունմամբ կվերանա բիզնես գրանցելիս հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը, ինչպես նաեւ կխնայվի ՊԵԿ-ի եւ դատարանների կողմից խնդրո առարկա գործերի վրա ծախսվող ժամանակը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 20.07.2022թ.
|