ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-350-02.08.2022-ՊԱ-011/0), «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3501 -02.08.2022-ՊԱ-011/0), «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-3502 -02.08.2022-ՊԱ-011/0), «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-3503 -02.08.2022-ՊԱ-011/0) , «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3504 -02.08.2022-ՊԱ-011/0) , «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3505 -02.08.2022-ՊԱ-011/0) , «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3506 -02.08.2022-ՊԱ-011/0) , «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3507 -02.08.2022-ՊԱ-011/0) , «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3508 -02.08.2022-ՊԱ-011/0), «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3509 -02.08.2022-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-35010 -02.08.2022-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-35011 -02.08.2022-ՊԱ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-35012 -02.08.2022-ՊԱ-011/0 ), «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-35013 -02.08.2022-ՊԱ-011/0), «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-35014 -02.08.2022-ՊԱ-011/0) եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-35015 -02.08.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Արմեն Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-350-02.08.2022-ՊԱ-011/0), «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3501 -02.08.2022-ՊԱ-011/0), «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ`Պ-3502 -02.08.2022-ՊԱ-011/0), «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3503 -02.08.2022-ՊԱ-011/0), «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3504 -02.08.2022-ՊԱ-011/0), «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3505 -02.08.2022-ՊԱ-011/0), «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3506 -02.08.2022-ՊԱ-011/0), «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3507 -02.08.2022-ՊԱ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3508 -02.08.2022-ՊԱ-011/0), «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3509 -02.08.2022-ՊԱ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-35010 -02.08.2022-ՊԱ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-35011 -02.08.2022-ՊԱ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-35012 -02.08.2022-ՊԱ-011/0), «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-35013 -02.08.2022-ՊԱ-011/0), «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ`Պ-35014 -02.08.2022-ՊԱ-011/0) եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-35015 -02.08.2022-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
25.08.2022թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով սահմանված է. «Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետությունում, ռազմական նշանակության արտադրանքի, քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ ձեռքի մարտական հրաձգային զենքի եւ մարտական uառը զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ ուղղված է մարդու կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:»: Վերոգրյալից բխում է, որ Նախագծի կարգավորման առարկան կարգավորում է ինչպես զենքի տարբեր տեսակների, այնպես էլ՝ զենքի տեսակ չհանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները, մինչդեռ Նախագծի վերնագրում բացակայում է զենք չհանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ որեւէ հիշատակում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել իրավական ակտի բովանդակությանը՝ վերնագրում ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ համապատասխան լրացում կատարելով: Նախագծի 1-ին հոդվածում նշված «եւ ուղղված է մարդու կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը» դրույթն առաջարկում ենք առանձնացնել Նախագծի 1-ին հոդվածից եւ սահմանել նախաբանի տեսքով: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ օրենքը կարող է ունենալ նախաբան (պրեամբուլա), որում հակիրճ սահմանվում են օրենքի ընդունման նպատակները եւ դրդապատճառները: Մասնավորապես՝ իրավական ակտի կառուցվածքին առնչվող հարաբերությունները կարգավորված են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում եւ չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ»: 2. Նախագծի 1-ին հոդվածին նախորդող «ԳԼՈՒԽ 1» եւ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերի դիրքն առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի մյուս գլուխների շարադրման դիրքին՝ իրավական ակտի միատեսակ տեսքն ապահովելու նպատակով: 3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ եւ 32-րդ հոդվածներով, որպես համապատասխան օրենքում կիրառված հասկացություններ, նախատեսված են «պայթուցիկ նյութ» եւ «պայթուցիկ սարք» եզրույթների սահմանումները, մինչդեռ Նախագծի որեւէ դրույթում տվյալ հասկացությունները չեն գործածվում: Միաժամանակ օրենսդրությամբ կիրառված են այլ համանման հասկացություններ, օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում կիրառված է «պայթուցիկ սարքավորում», «պայթեցման սարքավորում» եզրույթները, որոնք հասկանալի չէ՝ որքանով են նույնանում Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված «պայթուցիկ նյութ» եւ «պայթուցիկ սարք» հասկացությունների հետ: 4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով նախատեսված է «ռազմական նշանակության արտադրանք» հասկացության սահմանումը, մասնավորապես՝ «ռազմական նշանակության արտադրանք՝ ձեռքի մարտական հրաձգային զենք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության այլ գույք, ռազմական աշխատանքներ եւ ծառայություններ, այդ թվում՝ հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, նորոգում, մտավոր գործունեության արդյունքներ, ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն) եւ ռազմական, ռազմատեխնիկական եւ կիրառական բնույթի գիտական եւ տեխնիկական տեղեկատվություն». նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ ռազմամթերքը հանդիսանում է ռազմական նշանակության արտադրանք: Զենքի արտադրության բովանդակությունը բացահայտող Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, որպես զենքի արտադրություն նախատեսված է ռազմամթերքի պատրաստումը: Մինչդեռ «զենք» եւ «ռազմամթերք» հասկացություներից յուրաքանչյուրի առանձին սահմանումը եւ Նախագծի մի շարք դրույթներ վկայում են, որ ռազմամթերքը չի հանդիսանում զենք եւ չի կլանվում զենքի հասկացության մեջ: Օրինակ՝ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով զենքը եւ ռազմամթերքը տարանջատված են միմյանցից (Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող զենքը եւ ռազմամթերքը պետք է համապատասխանի օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ստանդարտներին եւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին): Հատկանշական է, որ Նախագծով տարանջատվում են զենքի արտադրության եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաները (Օրինակ՝ Նախագծի 17-րդ հոդված, 18-րդ հոդված եւ այլն), մինչդեռ հասկացությունների նման ձեւակերպման պարագայում իրավական շփոթ է առաջանում՝ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող ռազմամթերքի արտադրումն իրականավելու է զենքի արտադրության (ինչը սահմանված է վերջինիս հասկացությն մեջ) թե՞ ռազմական նշանակության արտադրանքի արտադրման լիցենզիայի հիման վրա: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռքի մարտական հրաձգային զենքը ներառված է «ռազմական նշանակության արտադրանք» եզրույթի բովանդակության մեջ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում կարգավորման առարկան սահմանելիս «ռազմական նշանակության արտադրանքի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ ձեռքի մարտական հրաձգային զենքի)» ձեւակերպումը, միաժամանակ՝ այդ հոդվածում զենքի տեսակների հետագա թվարկումից «ձեռքի մարտական հրաձգային զենք» հասկացությունը հանել: 5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «զենքի շրջանառություն» եզրույթը սահմանված է այսկերպ՝ «զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, հարդարում եւ արտաքին ձեւավորում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ինչպես նաեւ ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ համապատասխանաբար ներկրում եւ արտահանում).»: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն՝ «զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձեւավորում, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.»: Նախագծում զենքի շրջանառություն եզրույթը բացահայտելիս կիրառվում է նաեւ արտաքին ձեւավորում հասկացությունը, ինչը Նախագծի հետագա հոդվածներում չի կիրառվում: Միաժամանակ՝ զենքի հարդարում եզրույթը բացահայտված է՝ իբրեւ զենքի գեղարվեստական ձեւավորում: Այսպես, հասկանալի չէ՝ արդյոք «արտաքին ձեւավորում» եւ «գեղարվեստական ձեւավորում» հասկացությունները նույնաբովանդակ են, թե՝ ոչ: Եթե՝ «արտաքին ձեւավորում» եզրույթն այլ նշանակություն ունի, ապա ամհրաժեշտ է բացահայտել վերջինիս բովանդակությունը, եթե նույնական է, ինչ զենքի գեղարվեստական ձեւավորումը, ապա՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում զենքի շրջանառության հասկացությունը բացահայտելիս «հարդարում եւ արտաքին ձեւավորում» նշելու փոխարեն՝ պետք է նշվի միայն հարդարում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հարդարման բովանդակությունն իր մեջ ներառում է գեղարվեստական ձեւավորումը: Սույն դիտարկումը կարեւորվում է նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով, իբրեւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, զենքի հարդարման առնչությամբ կարգավորումը հստակ ընկալելու անհրաժեշտությունից: 6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն. «օդաճնշիչ զենք՝ սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին 7.5 ջոուլից ավելի էներգիայով շարժում ստացող նետվող հարմարանքի միջոցով նշանակետ խոցելու համար նախատեսված սարք.»: Այսպես, Նախագծի 15-րդ հոդվածի 8-րդ մասում կիրառվում է «մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը» ձեւակերպումը, մինչդեռ՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բովանդակությունից բխում է, որ օդաճնշիչ զենք է համարվում «7,5 ջոուլից ավելի էներգիայով ( ) սարքը», հետեւաբար Նախագծի 15-րդ հոդվածի 8-րդ մասում կիրառված մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիայով համապատասխան սարքը, չի կարող համարվել օդաճնշիչ սարք: Նույն խնդիրն առկա է Նախագծերի փաթեթի այլ հոդվածներում: 7. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ ռազմամթերքի քրեագիտական պահանջները, ինչպես նաեւ կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքի, ակոսափող եւ ողորկափող հրազենի, գազային եւ ազդանշանային զենքի փամփուշտների, սառը եւ նետողական զենքի, ընդհանուր եւ հատուկ նշանակության, գոյատեւման, զբոսաշրջային դանակների, որսորդական դաշույնների, արբալետների, աղեղների եւ դրանց համար նախատեսված նետերի շրջանառությունը կարգավորող լրացուցիչ սահմանափակումները»: Հարկ է նկատել, որ Նախագծի կարգավորման առարկայից բխում է, որ Նախագծով են կարգավորվում Հայաuտանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի եւ զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները, հետեւաբար հասկանալի չէ զենքի շրջանառությունը կարգավորող եւ սահմանափակումներ նախատեսող ինչ այլ հարաբերություններ են կարգավորվելու ենթաօրենսդրական ակտի մակարդակով: Սահմանադրության` օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Սահմանադրության՝ վերը նշված դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ բոլոր դեպքերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ ոչ թե այլ իրավական ակտով? Այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ (ՍԴՈ1137, 4 փետրվարի, 2014 թ.): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի բովադակությունը որոշակի չէ, այնքանով, որ հասկանալի չէ, թե ռազմական նշանակության արտադրանքի եւ զենքի շրջանառության կապակցությամբ ինչպիսի սահմանափակումներ նախատեսելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, միաժամանակ հստակ չէ, թե Կառավարության կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով զենքի շրջանառության ինչ բնույթի սահմանափակումներին է վերաբերում քննարկվող կարգավորումը: Նշված իրավիճակում առկա է լիազորող նորմի իրավական որոշակիության խնդիր, մասնավորապես` լիազորող նորմը բավարար հստակությամբ չի նախատեսում, թե ինչ բնույթի սահմանափակումների մասին է խոսքը: Միաժամանակ նշենք, որ Նախագծի ամբողջ տեքստում կիրառված է «Կառավարություն» ձեւակերպումը, հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով: 8. Նախագծի 2-րդ գլուխն ունի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ, ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերնագիրը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված գլխում առկա չեն լիցենզիաների եւ թույլտվությունների մասին կարգավորումներ, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը այն է. «( ) Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը ( )»` առաջարկում ենք Նախագծի 2-րդ գլխի վերնագրից հանել «, ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը: 9. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը սահմանում է. «Արգելվում է ( ) ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից սառը զենք կրելը, բացառությամբ դրանց տեղափոխման դեպքերի»: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ հոդվածով սահմանվում է «զենք կրել» եզրույթի հասկացությունը, այն է. «պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված կամ դրված վիճակում, իսկ նետողական զենքը՝ նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված նետվող սարքով», իսկ նույն մասի 16-րդ կետով սահմանվող՝ «զենք տեղափոխել (փոխադրել)» եզրույթի հասկացության համաձայն՝ սառը զենքը տեղափոխելն (փոխադրել) իրենից ենթադրում է պահելու համար նախատեսված տարածքից դուրս սառը զենքի տեղաշարժ՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, նետողական զենքի դեպքում նաեւ ծակող սարքը պետք է լինի առանձնացված: Նախ նշենք, որ հասկանալի չէ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված բացառության անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սառը զենքի տեղափոխումը ներառված չէ սառը զենք կրելու հասկացության մեջ, հետեւաբար այն չի կարող հանդիսանալ սառը զենք կրելու բացառություն: Բացի այդ՝ հարկ է անդրադառնալ նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում կիրառվող «նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված նետվող սարք» եւ նույն մասի 16-րդ կետում կիրառվող «ծակող սարք» եզրույթներին: Այսպես՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվող «նետողական զենք» եզրույթի հասկացությամբ նշված է. «մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված ծակող առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար նախատեսված սարք»: Այսինքն՝ նետողական զենքի նետման համար հարմարեցված ծակող առարկաները Նախագծում պետք է կոչվեն «նետվող հարմարանք», մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում կիրառվում է «նետվող սարք» եզրույթը, իսկ նույն մասի 16-րդ կետում կիրառվող «ծակող սարք» եզրույթը: Առաջարկում ենք նշված երկու եզրույթների փոխարեն կիրառել «նետվող հարմարանք» եզրույթը՝ իրավական շփոթից խուսափելու, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը ապահովելու համար: 10. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, վերջինիս ներկրման եւ արտահանման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը»: Մինչդեռ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետը սահմանում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակում եւ իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, Հեռահաղորդակցության միջազգային միությունում եւ Համաշխարհային փոստային միությունում, ոլորտային այլ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության, ( ) ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման եւ զարգացման, ( ) տիեզերական գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը»: Վերը մեջբերված դրույթից բխում է, որ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված գործունեության ոլորտում սահմանված է լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման իրավասություն միայն կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության, փոստի ոլորտներում: Հետեւաբար առաջարկում ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող գործառույթների շրջանակում կատարել համապատասխան լրացում: 11. Նախագծի 10-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածում նշված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ պետական տուրք գանձվում է միայն լիցենզիաներ եւ թույլտվություններ ստանալու համար, մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է պետական տուրք գանձել նաեւ Նախագծի 10-րդ հոդվածում նշված լիցենզիաների եւ թույլտվությունների երկարաձգելու համար: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 13-րդ մասը «տալու» բառից հետո լրացնել «, դրանք երկարաձգելու» բառերով: 12. Նախագծի 10-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված են համապատասխան լիցենզիաները եւ թույլտվությունները տալու մերժման հիմքերը, այն է՝ «1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը, եթե 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել. 2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման եւ պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը. 3) օրենքով նախատեսված այլ հիմքեր:»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Լիցենզավորման մասին» օրենքը տարածվում է նաեւ զենքի շրջանառության հետ կապված հարաբերությունների վրա եւ «Լիցենզավորման մասին» օրենքով եւս նախատեսված են լիցենզիայի հայտի մերժման հիմքեր, առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում նշված օրենքը հստակեցնել կամ Նախագծի 10-րդ հոդվածի 11-րդ մասում նախատեսել կարգավորում առ այն, որ սույն հոդվածում նշված լիցենզիաներ եւ թույլտվություններ ստանալը, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, կարող է մերժվել նաեւ հետեւյալ դեպքերում.1)(....), 2) (....): 13. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ «ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում թույլ է տվել կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.»: Առաջարկում ենք քննարկվող հատվածը վերախմբագրել՝ ապահովելով պատշաճ շարադասությունն ու մտքի կապակցվածությունը: 14. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման, ռազմական նշանակության արտադրանքի արտադրման, ներկրման եւ արտահանման լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում օրենքով սահմանված կարգով եթե՝ 1) ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր ներկայացրած դիմումով կամովին հրաժարվել է լիցենզիայից կամ թույլտվությունից, կամ տվյալ իրավաբանական անձը լուծարվել է, կամ տվյալ զենքի սեփականատերը մահացել է. ( )»: Նշված ձեւակերպումից բխում է, որ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերը միայն բավարար չեն լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար. «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերից բացի պետք է առկա լինեն նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը: Օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքը կարող է դիտարկվել լիցենզիայի գործողության դադարեցման հիմք միայն, եթե առկա են Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից մեկը: Իրավական շփոթից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված կարգավորումները հստակեցնել՝ համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը: Բացի այդ նշենք, որ Նախագծի 11-րդ հոդվածը կարգավորումներ է նախատեսում լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, մինչդեռ «Լիցենզավորման մասին» օրենքում կիրառվում է «լիցենզիայի դադարեցում» եզրույթը: Առաջարկում ենք Նախագծով նախատեսել օրենսդրությամբ առկա եւ սահմանված հասկացություններ եւ կարգավորումներ: 15. Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը վերցնում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը, եթե՝ 1) առկա են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի եւ հրաձգարանի գործարկման լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը. 2) բացակայում են զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, հրաձգարան գործարկելու լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները: ( )»: Մեջբերված հոդվածում լիցենզիաների համար թվարկված ցանկից դուրս է մնում զենքի հարդարման լիցենզիան: 16. Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված է. «( ) զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, հրաձգարան գործարկելու լիցենզիաները ( )»: Հարկ է նկատել, որ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրությունը, առեւտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, վերջինիս ներկրումն ու արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման»: Սրանից բխում է, որ Նախագծով նախատեսված չէ զենքի ներկրման եւ արտահանման լիցենզիա, առկա է միայն ռազմական նշանակության արտադրանքի ներկրման ու արտահանման լիցենզիա: Առաջարկում ենք խմբագրել Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը՝ հաշվի առնելով վերոգրյալ դիտարկումը: 17. Նախագծի 11-րդ հոդվածի 10-ին մասի համաձայն՝ «Շահագործման համար տեխնիկապեu պիտանի, վերցված քաղաքացիական եւ ծառայողական զենքերը կարող են իրացվել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:»: Մեջբերված հոդվածի տեքստում «զենքը վերցնել» ձեւակերպումը կիրառվում է նաեւ որպես ժամանակավոր բնույթ ունեցող միջոց, հետեւաբար՝ հստակ պետք է տարանջատել, թե զենքը վերցնելու որ դեպքերում այն կարելի է իրացնել: Միաժամանակ՝ Նախագծում կիրառվում է նաեւ «առգրավված (վերցված)» ձեւակերպումը՝ նույնացնելով այդ եզրույթները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կիրառվում է «զենքի բռնագրավում» հասկացությունը, իսկ «Ոստիկանության մասին» մասին օրենքում կիրառվում է «զենքի առգրավում» եզրույթը: Առաջարկում ենք իրավական շփոթը բացառելու նպատակով հստակեցնել քննարկվող եզրույթները՝ հստակորեն տարանջատելով համապատասխան գործառույթի բնույթն ու շրջանակը: Տարաբնույթ եզրույթների կիրառման արդյունքում կարգավորումները խնդրահարույց են որոշակիության եւ կանխատեսելության, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից: 18. Նախագծի 12-րդ հոդվածի շրջանակներում կարգավորված են զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների առնչությամբ հարաբերությունները: Այսպես, Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝ (…) 3) զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք. 4) զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք.»: Հարկ է նկատել, որ զենք ձեռք բերելը, արտադրելը, առեւտուրը առանձին իրավահարաբերություններ են: Ուստի հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված Նախագծի 12-րդ հոդվածի տրամաբանության շրջանակներում զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին թվարկելիս նշել զենքի արտադրությամբ եւ առեւտրով զբաղվող իրավաբանական անձանց: Կարծում ենք, որ, Նախագծի 4-րդ գլխի շրջանակներում զենքի արտադրությամբ եւ առեւտրով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտների առնչությամբ առանձին կարգավորումներ պետք է նախատեսել՝ հաշվի առնելով զենքի արտադրության, առեւտրով զբաղվելու իրավահարաբերությունների առանձնահատկությունները եւ բնույթը, միաժամանակ՝ Նախագծի 4-րդ գլխի վերտառությունը համապատասխանեցնել համապատասխան սուբյեկտների շրջանակին: Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծի 4-րդ գլխի շրջանակներում կարգավորված չէ նաեւ զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու իրավասություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կապված հարաբերությունները: 19. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շարքում նշված են միայն պետական ռազմականացված կազմակերպությունները, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի վերնագրի վերլուծությունից ակնհայտ է, որ այդ կազմակերպությունների ծառայողները նույնպես հանդիսանում են ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներ: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ որպես զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ լրացնել նաեւ պետական ռազմականացված կազմակերպությունների ծառայողներին: Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն (բացառությամբ՝ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած եւ զենք պահելու եւ կրելու իրավունք ունեցած անձանցից, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ եւ ծառայությունից ազատվելուց հետո չի անցել 3 տարի) եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն: Այդ աշխատողները պարտավոր են պարբերաբար անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ ( )»: Այսպես՝ վերը մեջբերված հատվածի երկրորդ նախադասությունում «Այդ աշխատողները» բառերի կիրառման արդյունքում կարելի է ենթադրել՝ զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքները պարբերաբար անցնելու պարտականությունը չի վերաբերում պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած եւ զենք պահելու եւ կրելու իրավունք ունեցած անձանց, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ եւ ծառայությունից ազատվելուց հետո չի անցել 3 տարի: Առաջարկում ենք խմբագրել Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասությունը՝ հստակեցնելով, որ զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքները պարբերաբար անցնելու պարտականություն ունեն հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները: 20. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված «18 տարին լրացած քաղաքացին» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «(սույն հոդվածում այսուհետ՝ քաղաքացի)» բառերով՝ հստակեցնելու համար, որ նույն հոդվածի մյուս մասերում առկա «քաղաքացի» բառը կիրառվում է Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված տարիքին հասած Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմաստով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացության կարճաժամկետ պարապմունք» եւ դրանից հետո կիրառվող եւ նույն միտքն արտահայտող «պարապմունք» եզրույթներին: 21. Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ «(…) 7) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կարգի դեմ, օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի հիման վրա՝ ոտնձգվող վարչական իրավախախտում թույլ տված անձանց.»: «Վարչարարության հիմքունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածում նշված է՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետի ձեւակերպումը, այն է՝ օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի հիման վրա՝ կիրառելով «Վարչարարության հիմքունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում գործածված տարբերակը: 22. Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ « (…) 9) կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց.»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կենցաղային որակվող իրավախախտումների ոլորտ առկա չէ: Նորմի որոշակիությունն ապահովելու հրամայականից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի քննարկվող հոդվածում հստակեցնել «կենցաղային ոլորտ» ձեւակերպումը: 23. Նախագծի 15-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված է նման կարգավորում՝ «Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, (...) թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները գրանցման եւ հաշվառման ենթակա չեն, եւ քաղաքացիները իրավունք ունեն դրանք ձեռք բերել առանց թույլտվության»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ այն դեպքում, երբ էլեկտրահարող սարքերը համապատասխանում են թույլատրված չափանիշներին, տվյալ սարքերը ենթական չեն հաշվառման եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առանց թույլտվության կարող են դրանք ձեռք բերել: Մինչդեռ զենքի վրա տարածվող սահմանափակումներին վերաբերող Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որպես արգելք, սահմանված է էլեկտրահարող սարքերի ձեռքբերումը. մասնավորապես՝ «2. Արգելվում է՝ 8) էլեկտրահարող սարքերի՝ ատրճանակի նմանվող՝ հեռահար կամ լարի միջոցով էներգիա փոխանցող տայզերի ձեռքբերումը՝ բացառությամբ պետական ռազմականացված կառույցների»: Իրավական շփոթից եւ հակասական մեկնաբանությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «էլեկտրահարող սարքերի՝» բառը եւ կետադրական նշանը փոխարինել «էլեկտրահարող սարք հանդիսացող» բառերով: Նման ձեւակերպումից եւ Նախագծի վերը նշված երկու դրույթների համադրությունից կբխի, որ առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ձեռք բերել թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող սարքեր, եւ որպես էլեկտրահարող սարքի ձեռքբերման արգելք կնախատեսվի միայն ատրճանակի նմանվող՝ հեռահար կամ լարի միջոցով էներգիա փոխանցող տայզերի համար: 24. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից զենք արտահանելու ժամկետները, ինչպես նաեւ ներկրելու, արտահանելու եւ օգտագործելու կարգը խախտելու դեպքում զենքն առգրավվում է եւ հանձնվում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:»: Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձեւերի եւ մոդելների ներկրումը՝ անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման կամ սույն հոդվածի 2-րդ մասով չնախատեսված այլ նպատակներով, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Բացառություն են կազմում նաեւ օտարերկրյա անվտանգության մարմինների եւ ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց ուղեկցումը, վերջիններիս անվտանգությունը պահպանելու եւ պաշտպանելու նպատակով: Նրանց կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու եւ տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանում է Կառավարությունը:»: Նկատենք, որ Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասով Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասին կատարված հղումը վերանայման կարիք ունի, քանի որ այդ մասում նախատեսված նպատակներ առկա չեն: 25. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով: Ռազմական նշանակության արտադրանքի ներկրումը, արտահանումը եւ առեւտրի միջնորդական գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:»: Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Այլ անձանց կողմից զենքի ներկրումը եւ արտահանումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:»: Նախագծի 19-րդ հոդվածի շրջանակներում կարգավորված է քաղաքացիական եւ ծառայողական զենքի, փամփուշտների եւ ռազմական նշանակության արտադրանքի ներկրման, արտահանման հետ կապված հարաբերությունները: Մինչդեռ՝ Նախագծի 19-րդ հոդվածի 5-րդ մասում նշված է, որ այլ անձանց կողմից զենքի ներկրումն ու արտահանումն իրակացվում է Կառավարության սահմանված կարգով: Այսպես, պարզ չէ՝ ովքեր են այլ անձինք, ում համար նախատեսվելու է զենքի ներկրման եւ արտահանման համար առանձին կարգ: Այլ կերպ ասած, լիազորող նորմը բավարար հստակությամբ ձեւակերպման կարիք ունի՝ վերջինիս համապատասխանությունը սահմանադրական օրինականության ու որոշակիության պահանջներին ապահովելու նկատառումներից ելնելով: 26. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության լիցենզավորում եզրույթը, մինչդեռ լիցենզավորմանը ներկայացվող հիմնական պահանջներում ռազմական նշանակության արտադրանքի միայն ներկրումն ու արտահանումն է սահմանված որպես լիցենզավորման ենթակա գործունեություն (Նախագծի 10-րդ հոդված): Բացի այդ Նախագծով կարգավորումներ են նախատեսված միայն ռազմական նշանակության արտադրանքի արտադրման ներկրման եւ արտահանման լիցենզիաների վերաբերյալ (ում կողմից է տրվում, ինչ կարգով, երբ է համապատասխան լիցենզիան ուժը կորցրած ճանաչվում եւ այլն ): Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով ընդհանուր կարգավորումներ նախատեսել կամ համապատասխան հղումներ կատարել նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության լիցենզավորման համար: 27. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «զենքը պահելու թույլտվություն» ձեւակերպումը առաջարկում ենք խմբագրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասում սպառիչ թվարկված թույլտվությունների տեսակների շարքում բացակայում է «զենք պահելու» թույլտվության տեսակը: 28. Նախագծի 20-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտրին: Մասնավորապես՝ Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտուր իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են՝ 1) ունենալ քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտրով զբաղվելու լիցենզիա.» Նշված ձեւակերպումից բխում է, որ փամփուշտների առեւտրով զբաղվելու առանձին լիցենզիա է սահմանված, որի վերաբերյալ Նախագծով կարգավորումները բացակայում են: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ փամփուշտների առեւտրով զբաղվելու առանձին լիցենզիայի վերաբերյալ որեւէ կարգավորում բացակայում է, առաջարկում ենք Նախագծով նախատեսել կարգավորումներ նաեւ նշված տեսակի լիցենզիայի համար կամ ամբողջ Նախագծում կիրառել նույն հասկացությունները (օրինակ՝ ունենալ քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտրով զբաղվելու լիցենզիա (այսուհետ՝ զենքի առեւտրի լիցենզիա): Հարկ է նկատել, որ փամփուշտների առեւտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակ, նախատեսված չէ նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում: 29. Նախագծի 22-րդ հոդվածի վերտառությունը հետեւյալն է՝ «Զենքի փոխանցումը պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից»: Մինչդեռ Նախագծի 22-րդ հոդվածը կարգավորում է պարունակում նաեւ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից քաղաքացիական եւ ծառայողական զենքի իրացման վերաբերյալ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:» Մեջբերված դրույթը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք ապահովել հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը: 30. Նախագծում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» եւ «ոստիկանություն» (Նախագծի 26-րդ հոդված, 7-րդ մաս) եզրույթները: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օերնքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Բացի այդ, առաջարկում ենք Նախագծերի փաթեթում «մարտական շեղբավոր սառը զենք» եւ «նետողական սառը զենք» բառերի փոխարեն կիրառել համապատասխանաբար «մարտական սառը զենք» եւ «նետողական զենք» բառերը, Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «Կադաստր» բառը փոխարինել «Տեղեկությունների պետական կադաստր» բառով: 31. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված է. «քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված, այդ թվում՝ ինքնաշեն, ապoրինի ձեւափոխված կամ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենք՝ դատարանի վերջնական որոշման առկայության դեպքում»: Այսպես՝ նշենք, որ դատարանի «վերջնական որոշում» եզրույթը «քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաեւ լուծում է գործն ըստ էության» իմաստով կիրառվում էր 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում, մինչդեռ 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում նման եզրույթ այլեւս առկա չէ: Հետեւաբար առաջարկում ենք «դատարանի վերջնական որոշման» բառերի փոխարեն կիրառել «վերջնական դատական ակտի» բառերը: 32. Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց եւ այլ uեփականատերերին պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեuները, ցուցահանդեu-վաճառքները (այuուհետ՝ ցուցահանդեu) իրականացնում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:»: Այսպես՝ նշված դրույթից բխում է, որ հավաքածուի ցուցադրության թույլտվությունը իրավասություն է տալիս զենքի վաճառք իրականացնելու: Մինչդեռ՝ Նախագծի կարգավորումներից հստակ է, որ զենքի առեւտուրը լիցենզավորման ենթակա առանձին գործունեության տեսակ է, իսկ զենքի հավաքածուի թույլտվությունն իր մեջ չի ներառում զենքի առեւտրի լիցենզիան: 33. Նախագծի 26-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերում սահմանված է հետեւյալը՝ «10. Քաղաքացիական զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով: 11. Ժառանգի կողմից զենքից, զենքի հավաքածուից կամովին հրաժարվելու դեպքում այն անցնում է պետության տնօրինման տակ:» Ընդգծենք, որ ժառանգական իրավունքի եւ ժառանգության առնչությամբ իրավահարաբերությունները կարգավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով: Մասնավորոպես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:»: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի մեջբերված կարգավորումից բխում է, որ անժառանգ գույքն անցնում է ոչ թե պետության, այլ՝ ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը: Հետեւաբար՝ առաջարկում ենք բացառել Նախագծի քննարկվող հոդվածի հակասությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգավորման հետ, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում նախատեսել համապատասխան բացառություն: 34. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նշված է. «Ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրենց սեփական զենքը եւ դրանց փամփուշտները վաճառելու կամ նվիրելու զենքի համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական անձին՝ նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ( )»: Հարկ է նկատել, որ հասկանալի չէ նշված մասում սեփական զենքը եւ դրա փամփուշտները նաեւ իրավաբանական անձանց վաճառելու կամ նվիրելու հնարավորություն չնախատեսելը: 35. Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր միավոր ակոսափող հրազենից կատարվում է նախնական ստուգողական կրակոց՝ արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանին տրամադրելով»: Նշենք, որ վերոնշյալ մասն ունի հստակեցման կարիք, մասնավորապես հասկանալի չէ, թե «արդյունքները» բառի կիրառումն ինչին է վերաբերում (ինչի արդյունքները), հետեւաբար հստակ չէ, թե ինչ պետք է տրամադրվի հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանին ստուգողական կրակոցից հետո: Առաջարկում ենք խմբագրել վերոնշյալ մասը՝ համապատասխան հստակեցումներ կատարելով: 36. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալ կարգավորումը՝ «Քաղաքացինական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություն ունեցող Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրավասու են՝ 1) անցկացնել զենքի զննություն՝ դրա արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում. 2) կիսամյակը մեկ անգամ ստուգել զենք եւ փամփուշտներ պահելու օբյեկտները. 3) տարին մեկ անգամ զենքի սեփականատեր-քաղաքացիների բնակության վայրում ստուգել զենքի առկայությունը եւ այն պահելու պայմանները.: Հարկ է նկատել, որ իրավաբանական անձինք (նաեւ որսորդական տնտեսություն վարող կազմակերպույունները, լիցենզավորված հրաձգարանները եւ այլն) իրենց կանոնադրական խնդիրների իրականացման շրջանակում եւս կարող են ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք (հիմք՝ Նախագծի 17-րդ հոդված), մինչդեռ վերահսկողություն՝ զենքի առկայության եւ այն պահելու պայմանների նկատմամբ նախատեսվում է իրականացնել միայն ֆիզիկական անձանց գտնվելու վայրում ստուգում իրականացնելու միջոցով եւ ոչ նաեւ իրավաբանական անձանց հաշվառման վայրում համապատասխան ստուգում իրականացնելու միջոցով: 37. Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հրաձգության հրահանգիչը հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնող եւ հրաձգության հետ կապված այլ գործունեություն անցկացնող եւ վերահսկող անձն է, որին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է հրաձգության հրահանգչի որակավորում»: Նույն հոդվածի 3-5-րդ մասերը սահմանում են հրաձգության հրահանգչի լիցենզիայի վերաբերյալ կարգավորումներ: Այսպես՝ Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ եւ հրաձգության հետ կապված այլ գործունեություն անցկացնելու եւ վերահսկելու համար հրաձգության հրահանգչի որակավորումը բավարար է: Այս դրույթի առկայության դեպքում հասկանալի չէ հրաձգության հրահանգչի լիցենզիայի անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ Նախագծի 32-րդ հոդվածի կարգավորումներից հստակ չէ հրաձգության հրահանգչի լիցենզիա ունենալու նպատակը, եթե արդեն իսկ առկա է որակավորում, ինչպես նաեւ՝ համապատասխան լիցենզիա ունեցող եւ հրաձգության հրահանգչի որակավորում ունեցող անձանց իրավասությունների տարբերությունը: Վերոգրյալը հաշվի առնելով՝ կարծում ենք՝ Նախագծի 32-րդ հոդվածը խմբագրման կարիք ունի: Բացի այդ՝ նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով չի նախատեսվում պետական տուրք հրաձգության հրահանգչի լիցենզիայի համար, հետեւաբար առաջարկում ենք Նախագծերի փաթեթում կատարել համապատասխան լրացումներ՝ պետական տուրք նախատեսելով նաեւ հրաձգության հրահանգչի լիցենզիայի համար: Միաժամանակ նշենք, որ լիցենզավորման ենթակա է կոնկրետ գործողությունը, այլ ոչ թե անձը: 38. Որպես Նախագծի 11-րդ գլխի վերնագիր նշված է. «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը եւ անցումային դրույթները կարող են շարադրվել առանձին գլուխների կամ հոդվածների կամ կետերի ձեւով` սույն օրենքով սահմանված կարգով»: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք խմբագրել Նախագծի 11-րդ գլխի վերնագիրը՝ այն շարադրելով հետեւյալ կերպ. «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 35-րդ հոդվածի վերնագրին: 39. Նախագծի 33-րդ հոդվածի առնչությամբ նշենք հետեւյալը. 1) Նախագծի 33-րդ հոդվածը վերնագրված է՝ «Հրաձգարանում զենքի տրամադրումը եւ օգտագործումը», սակայն հոդվածը վերաբերելի է նաեւ ռազմամթերքին: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք ապահովել հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը: 2) Նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հրաձգարանում զենք եւ ռազմամթերք (սույն հոդվածում այսուհետ նաեւ՝ զենք) տալու իրավունք ունի համապատասխան լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ զենքը վարձակալությամբ տվող (տված) անձ)՝ հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար:»: Մեջբերված նորմի բովանդակությունից անհասկանալի է՝ ով է համապատասխան լիցենզիա ունեցող անձը, ինչը, կարծում ենք՝ հստակեցման կարիք ունի: 3) Նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասում, իբրեւ կրճատ տարբերակ, սահմանված է «զենքը վարձակալությամբ տվող (տված) անձ» եզրույթը, Նախագծի 2-րդ հոդվածում կիրառվում է «զենքը հանձնող անձ» եզրույթը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հաշվի առնելով նորմի պահանջը՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս բացառել տարբերակված եզրույթների կիրառումը: Նույն տրամաբանությամբ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում սահմանված «զենքը վարձակալությամբ ստացող (ստացած)» կրճատ տարբերակից հետո այդ հոդվածում կիրառել միայն այդ տարբերակը: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի հաշվառմամբ՝ հարկ է վերանայել Նախագծի 33-րդ հոդվածի 6-րդ մասում կիրառված «վարձույթով» բառը: 4) Նախագծի 33-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Արգելվում է հրաձգարանում համար նախատեսված զենքը եւ ռազմամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից:»: Այս կարգավորումը վերախմբագրման կարիք ունի՝ մտքի կապակցվածությունն ապահովելու նպատակով: 5) Նախագծի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար քաղաքացիական ակոսափող կամ ողորկափող հրազեն կարող է տրամադրվել նաեւ 14 տարին լրացած անձին եւ օգտագործվել նրա կողմից՝ հրաձգության հրահանգչի եւ զենքի պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկի անմիջական ներկայության եւ վերահսկողության ներքո: (…)»: Մեջբերված կարգավորումն առաջարկում ենք վերախմբագրել՝ ապահովելով զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունենալու հանգամանքի վերաբերելիությունը օրինական ներկայացուցիչներին, այլ ոչ՝ երեխային: 40. Նախագծի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության եւ առեւտրի լիցենզիաների ( ) գործողության ժամկետների լրանալը՝ առնվազն մեկ ամիս առաջ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն սույն օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար ( )»: Այսպես՝ Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության ( ) լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը»: Հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն դիմելու պահանջը: 41. Նախագծի 35-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը, նախատեսված ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Այս դրույթն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «( ) Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է նաեւ ընդունվել այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռ ուժի մեջ չի մտել՝ Նախագծի 35-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ նախադասության սահմանման անհրաժեշտությունը բացակայում է: Միաժամանակ նշենք, որ արդեն իսկ առկա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները եւս կատարվելու են նոր ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ, հետեւաբար՝ Նախագծի 35-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին նախադասությունը եւս վերաշարադրման կարիք ունի, հատկապես՝ «համապատասխանեցվում են» ձեւակերպման հատվածով: Նախագծի 35-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «30-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրինական հիմքերով դրանք ձեռք բերված տնօրինողների մոտ գտնվող զենքերի վրա»: Նախ՝ նշենք, որ Նախագծի 35-րդ հոդվածի 5-րդ մասում կատարված հղումը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, այսինքն՝ այն բավականաչափ հստակ չէ, հետեւաբար հասկականալի չէ, թե որ օրենքի դրույթին է հղում կատարվում: Երկրորդ՝ եթե հղում է կատարվում Նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին, ապա Նախագծի 35-րդ հոդվածի 5-րդ մասը խնդրահարույց է հետեւյալ պատճառաբանությամբ. Նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված է. «Քաղաքացինական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություն ունեցող Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրավասու են ( ) սահմանված կարգով անհատույց վերցնել եւ ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ, եթե պետական ռազմականացված կազմակերպությունն այն ցանկանում է ներառել իր հավաքածուի մեջ»: Այսպես՝ Նախագծի 35-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը վերցնելու եւ ոչնչացնելու, եթե զենքը մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը օրինական հիմքերով ձեռք բերված տնօրինողների մոտ է գտնվում: Այս պարագայում ստացվում է՝ Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո անձինք կարող են պահել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենք՝ առանց որեւէ ժամանակային սահմանափակման: 42. 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որով նախատեսվում են մի շարք նոր եզրույթներ եւ ինստիտուտներ: Այսպես, Նախագծով նախատեսված կարգավորումներում կիրառված է «քրեական գործ» հասկացությունը՝ իր հոլովաձեւերով, ինչը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասպանեցման կարիք ունի՝ մասնավորապես՝ հարկ է փոխարինել «քրեական վարույթ» հասկացությամբ: 43. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածում սահմանված շաղկապների կիրառության վերաբերյալ իրավակարգավորումներից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կիրառվում է կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Ուստի առաջարկում ենք Նախագծում բացառել «եւ (կամ)» գրելաձեւը: 44. Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի տարբեր հոդվածներով համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելիս առաջարկում ենք «փոխել» եզրույթի փոխարեն կիրառել «փոխարինել» եզրույթը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.»: 45. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետում «որսորդական» բառը փոխարինվում է «քաղաքացիական» բառով: «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են` 1) որսորդական զենք կրելու վկայականը. 2) կենդանիների որսի թույլտվությունը. 3) որսորդական վկայականը:» Հարկ է նկատել, որ Նախագծում քաղաքացիական զենք կրելու վկայականի վերաբերյալ կարգավորումները բացակայում են: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 19-րդ հոդվածում հստակեցնել անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակը: 46. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 21.1-ին հոդվածի 13-րդ կետով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` (...) 13) մարտական զենքի եւ մարտական փամփուշտների, ինքնանետերի, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ռազմական ակոսավոր զենքի եւ ազդանշանային հրթիռների գործադրմամբ.»: Հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի տարբեր կետերում սահմանված, ինչպես նաեւ Նախագծի տարբեր հոդվածներում կիրառվող հասկացությունները՝ առաջարկում ենք վերանայել «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 21.1-ին հոդվածի 13-րդ կետում կիրառված «օդամղիչ զենք», «ռազմական ակոսավոր զենք» եւ «ազդանշանային հրթիռներ» հասկացությունները՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 47. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 3-րդ հոդվածը բառերը փոխել ««Զենքի շրջանառության կարգավորման մասին»» բառերով:» Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.»՝ առաջարկում ենք հստակեցնել «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի կարգավորումը: Միաժամանակ՝ առաջարկում ենք վերոնշյալ հոդվածի կարգավորման հստակեցումից հետո վերանայել նաեւ «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագիրը: 48. «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով փոփոխություն է կատարվում միայն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում: Հարկ է նկատել, որ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «Ժա» կետում եւ 17-րդ հոդվածում կիրառվում է «զինամթերք» եզրույթը, որը Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների արդյունքում՝ օրենքներում փոխարինվում է «ռազմամթերք» եզրույթով: 49. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Լիցենզավորման մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակման մեջ առաջարկում ենք նշել օրենքի ընդունման ամիսը եւ ամսաթիվը՝ «մայիսի 30»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Միաժամանակ՝ առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում պահպանել հովածների համարակալման հաջորդականությունը: 50. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով. 2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.»: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասից նախադասություն հանելիս «բառերի» փոխարեն նշում կատարել «նախադասության» վերաբերյալ: 51. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի՝ անվտանգության բնագավառին վերաբերող բաժնում լրացվում են նոր՝ 11-13-րդ կետեր: Հարկ է նկատել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի անվտանգության բնագավառին վերաբերող բաժնում արդեն իսկ առկա է 11-րդ կետ, հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում՝ առաջարկում ենք վերանայել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի՝ անվտանգության բնագավառին վերաբերող բաժնում լրացվող նոր կետերի համարակալումը: 52. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. «1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրությունը, առեւտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, վերջինիս ներկրումն ու արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման: 2. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներկրման եւ արտահանման կարգը սահմանում է Կառավարությունը:»: Միաժամանակ՝ Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ ռազմական նշանակության արտադրանքի ներկրումը, արտահանումը եւ առեւտրի միջնորդական գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով: «Լիցենզավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածով նախատեսվում է կարգավորում, որը վերաբերում է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման եւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջներին եւ պայմաններին. «1. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք նախքան ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում կամ տարանցիկ փոխադրում իրականացնելը, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական պայմանագիր ստորագրելը պարտավոր են ստանալ լիցենզավորող մարմնի եզրակացությունը` այդ գործունեության` սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված նպատակներին համապատասխանելու վերաբերյալ: Եզրակացությունը ստանալու նպատակով անձը պարտավոր է, լիցենզավորման կարգով սահմանված պահանջների համաձայն, լիցենզավորող մարմին ներկայացնել պատշաճ կարգով հաստատված հետեւյալ տեղեկությունները. 1) ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող կազմակերպության գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին. 2) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին. 3) ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում ներմուծվող պետության լիազոր մարմնի հավաստումն այն մասին, որ ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերջնական օգտագործողին, այդ արտադրանքը չի օգտագործվի այլ նպատակներով, քան հայտարարված է, եւ չի փոխանցվի որեւէ այլ երրորդ երկիր կամ այլ անձի` առանց արտահանող կողմի լիցենզավորող մարմնի գրավոր համաձայնության. 4) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրում իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին.(...)»: Հարկ է նկատել, որ Նախագծով ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներկրման եւ արտահանման եւ առեւտրի միջնորդական գործունեության վերաբերյալ կարգավորումներ նախատեսելուն զուգահեռ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «Լիցենզավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածում որեւէ փոփոխություն չի կատարվում, ինչի արդյունքում հանգում ենք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի եւ «Լիցենզավորման մասին» օրենքի կարգավորումների անհամապատասխանության (մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիայի պահանջի դեպքերում): Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածի կարգավորումը եւ դրանում կիրառվող եզրույթները: 53. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը: 54. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ժգ» կետը շարադրվում է նոր խմբագրությամբ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում է առկա «ժգ» ենթակետ՝ առաջարկում ենք հստակեցնել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածին կատարվող հղումը: 55. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի ենթադրյալ 1-ին մասի 4-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրվում է նոր խմբագրությամբ. «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հիմք ընդունելով նվածն՝ առաջարկում ենք «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի ենթադրյալ 1-ին մասի 4-րդ կետի «ժգ» ենթակետը նոր խմբագրությամբ շարադրելիս պահպանել «ժգ» համարակալումը: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասով՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: 56. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ պետական լիազոր մարմին)՝ ( ) 4) իրականացնում է` ( ) ժգ. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը»: Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, վերջինիս ներկրման եւ արտահանման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իսկ առեւտրի, հարդարման եւ հրաձգարանի գործարկման լիցենզիան՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Հիմք ընդունելով նշվածը՝ կարող ենք եզրահանգել, որ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի ենթադրյալ 1-ին մասի 4-րդ կետի «ժգ» ենթակետը նոր խմբագրության շարադրելու արդյունքում լիցենզիաներ տալու լիազոր մարմնի գործառույթի վերաբերյալ կարգավորումը իր մեջ չի ներառում Նախագծով նախատեսված լիազորությունների ամբողջական շրջանակը, ուստի՝ առաջարկում ենք վերանայել եզրակացության սույն կետում քննարկվող կարգավորումը: 57. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, եւ հաշվի առնելով այն, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվում է միայն մեկ լրացում: Միաժամանակ՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում պահպանել հովածների համարակալման հաջորդականությունը: 58. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: 59. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 160-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում նախատեսված կարգավորման տեքստում կիրառվում է «զենքի ձեռք բերելու թույլտվություն չունեցող ձեռնարկություններ, հիմնարկներ եւ կազմակերպություններ» ձեւակերպումը: Հիմք ընդունելով Նախագծում կիրառվող հասկացությունները եւ ձեւակերպումները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրված 160-րդ հոդվածում կիրառել «իրավաբանական անձ» ձեւակերպումը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 191-րդ հոդվածի «իրավաբանական անձանց եւ հմնարկների» ձեւակերպումին: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 160-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրա 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Նույն գործողությունները, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում՝ (...)»: Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն վարչական տույժի է ենթարկվում անձը կատարած իրավախախտման համար՝ առաջարկում ենք հստակեցնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 160-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դրա 2-րդ մասով նախատեսվող կարգավորումը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 190-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ հաջորդականության 6-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 193.1-ին հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերի նույնական ձեւակերպումներին: 60. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 160-րդ հոդվածը կազմված է չհամարակալված պարբերություններից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի, նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով, հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 160-րդ հոդվածի չհամարակալված մաս հանդիսացող պարբերությունները համարակալել արաբական թվանշաններով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ համապատասխանաբար նոր խմբագրությամբ շարադրվող 190-րդ եւ 191-րդ հոդվածների, ինչպես նաեւ ըստ հաջորդականության 6-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 193.1-ին հոդվածի չհամարակալված պարբերություններին: 61. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 190-րդ հոդվածը վերաբերում է զենք ձեռք բերելու, այլ անձանց տալու կամ վաճառելու կարգի խախտումներին, սակայն, հարկ է նկատել, որ որպես իրավախախտման սուբյեկտ նշում է կատարվում միայն քաղաքացիների վերաբերյալ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով վերոգրյալ գործողությունների կատարման իրավասություն ունեցող սուբյեկտ նախատեսվում են նաեւ իրավաբանական անձինք՝ առաջարկում ենք վերանայել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 190-րդ հոդվածի քննարկվող կարգավորումը: 62. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 191-րդ հոդվածի առաջին մասում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «Զենք պահելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվություններ ունեցող քաղաքացիների կողմից»: Հարկ է նկատել, որ Նախագծով զենքի հետ կապված իրավահարաբերություններում նախատեսվող թույլտվությունների շրջանակում նշում է կատարվում միայն զենք պահելու եւ կրելու եւ պահելու եւ օգտագործելու թույլտվությունների վերաբերյալ, այսինքն՝ Նախագծով նախատեսված կարգավորումներում բացակայում են զենք պահելու թույլտվության վերաբերյալ կարգավորումները: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ առաջարկում ենք վերանայել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 191-րդ հոդվածի առաջին մասում կիրառվող հասկացությունները: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ըստ հաջորդականության 5-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 193-րդ հոդվածում կիրառվող «զենք պահելու թույլտվությունը» ձեւակերպումին, ինչպես նաեւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ «Ոստիկանության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կիրառվող «զենք պահելու թույլտվություն» եւ «զենք կրելու թույլտվություն» ձեւակերպումներին: 63. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 191-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Զենքը եւ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները իրավաբանական անձանց եւ հիմնարկների այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, ինչպես նաեւ նրանց կողմից զենքը եւ զինամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 191-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառվում է «զինամթերք» հասկացությունը, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ առաջարկում ենք քննարկվող մասում վերանայել հասկացությունների կիրառումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջրկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 191-րդ հոդվածի 3-րդ մասում զենքի օգտագործելու կանոնների խախտման վերաբերյալ նշում կատարելուց հետո «ինչպես նաեւ» շաղկապով առանձնացված նշում չկատարել զենքը ոչ ըստ նպատակի օգտագործելու վերաբերյալ: 64. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը» վերտառությամբ 192-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «Քաղաքացիների կողմից բնակության վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»: Հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 192-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս հաշվի չեն առնվել Նախագծով իրավաբանական անձանց համար նախատեսված հրազենի գրանցման եւ հաշվառման հետ կապված պարտականությունները: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ քաղաքացիների դեպքում Նախագծով նախատեսվում են միայն զենքի հաշվառմանը առնչվող պարտականություններ: Բացի այդ, հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 192-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 192-րդ հոդվածում փոփոխության է ենթարկվել միայն երկու բառ: Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում ենք վերանայել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 192-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտության հարցը: 65. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ըստ հաջորդականության 5-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 193-րդ հոդվածում կիրառվում է «զենք պահելու, կրելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվությունը չեղյալ է հայտարարվել օրենքով սահմանված կարգով» ձեւակերպումը: Հարկ է նկատել, որ Նախագծով համապատասխան թույլտվությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ կարգավորումները բացակայում են: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել եզրակացության սույն կետում մեջբերված ձեւակերպումը: 66. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ըստ հաջորդականության 6-րդ հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունեով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ըստ հաջորդականության 6-րդ հոդվածում «1931» թիվն առաջարկում ենք փոխարինել «193.1-ին» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: Ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ըստ հաջորդականության 6-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 193.1-ին հոդվածի «1931» համարակալումը առաջարկում ենք փոխարինել «193.1» համարակալումով: 67. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ըստ հաջորդականության 6-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվում է նոր՝ 193.1-ին հոդված. «Հոդված 1931. Հրաձգարան գործարկելն առանց համապատասխան լիզենզիա, իրավական ակտերի խախտմամբ կահավորելը եւ անվտանգության կանոնները խախտելը Առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նույն գործողությունը, որը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի առաջացնում է տուգանքի սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով եւ Հրաձգարանի շահագործման լիցենզիայի զրկմամբ մինչեւ 3 տարի ժամանակով:»:(...)»: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով նախատեսվում է հրաձգարանի հասկացությունը՝ հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց պատկանող շինություն, տարածք կամ հողատարածք, որը հարմարեցված է հրաձգության համար: Նախագծի 31-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսվում է, որ «1. Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ պահանջներ: 2. Հրաձգարանի շահագործումը թույլատրվում է uույն օրենքի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին համապատաuխան սարքավորելուց հետո:»: Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ըստ հաջորդականության 6-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նոր լրացվող 193.1-ին հոդվածում հստակեցնել «քաղաքացիների կողմից առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն անգամանքը, որ քաղաքացիները չեն հանդիսանում հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտ, ինչպես նաեւ առաջարկում ենք «հրաձգարան կահավորել» եւ «հրաձգարանի շահագործման լիցենզիա» ձեւակերպումները չկիրառել, քանի որ Նախագծում կիրառվում են «հրաձգարան սարքավորել» եւ «հրաձգարանի գործարկման լիցենզիա» ձեւակերպումները: 68. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 264-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենսգրքի 173-րդ, 190-րդ հոդվածներով, 191-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, 192-րդ եւ 193-րդ հոդվածներով նախատեսված խախտումներ կատարելու դեպքում ոստիկանության աշխատողները իրավունք ունեն մինչեւ գործի քննությունը վերցնել հրազենը, ինչպես նաեւ ռազմամթերքը, որի մասին գրանցվում է արձանագրության մեջ` նշելով վերցվող զենքի մակնիշը կամ մոդելը, տրամաչափը, սերիան եւ համարը, ռազմամթերքի քանակն ու տեսակը: Հիմք ընդունելով Նախագծով սահմանված եւ կիրառվող հասկացությունները, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվող փոփոխությունները եւ լրացումը՝ առաջարկում ենք վերանայել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 264-րդ հոդվածում կիրառվող եզրույթները, ինչպես նաեւ հստակեցնել դրանում առկա հղումները այն հոդվածներին, որոնք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով շարադրվում են նոր խմբագրությամբ: 69. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, եւ հաշվի առնելով այն, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվում է միայն մեկ փոփոխություն: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրելու վերաբերյալ դրույթը առաջարկում ենք ներառել համարակալված հոդվածում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով, հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «19.1» թիվն առաջարկում ենք փոխարինել «19.1-ին» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի վերնագրում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը: 70. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-ին հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ. «Հոդված 19.1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը. Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ 1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար՝ ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի1000-ապատիկի չափով բ) անժամկետ երկարաձգելու համար բազային տուրքի 500-ապատիկի չափով (...) Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ 7. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին՝ քաղաքացիական եւ ծառայողական զենք ներկրելու եւ արտահանելու համար՝ ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռեւոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի չափով (...) 9. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին՝ զենք ձեռք բերելու համար՝ (...) 10. Զենքի հավաքածու կազմելու համար՝ ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի 80-ապատիկի չափով բ) անժամկետ երկարաձգելու համար՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով (...) Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ (...) 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ողորկ-երկարափող հրազեն պահելու եւ կրելու համար (անժամկետ գործողության ժամկետով կամ անժամկետ գործողության ժամկետով երկարաձգելու համար) բազային տուրքի վեցապատիկի չափով 16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ oդաճնշիչ զենք պահելու եւ կրելու համար (անժամկետ գործողության ժամկետով կամ անժամկետ գործողության երկարաձգելու համար) բազային տուրքի Վեցապատիկի չափով (...) 19. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձեւակերպելու կամ կրկնoրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից:»: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի վերաբերյալ հարկ են համարում նշել հետեւյալը. 1) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի վերնագրի վերջում դրված կետադրական նշանն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: 2) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի 1-ին մասում կիրառվում է «քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպել» ձեւակերպումը: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանվում է հետեւյալը՝ «10) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, փամփուշտների եւ ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ինչպես նաեւ ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների դրանց բաղադրիչ մասերի պատրաստում»: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի 1-ին մասում կիրառվող եզրույթները: 3) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի տարբեր մասերում նախատեսվում է անժամկետ գործողության լիցենզիաների ժամկետի անժամկետ երկարաձգման վերաբերյալ դրույթ: «Լիցենզավորման մասին» օրենքի 30-րդ հոդվածը վերաբերում է լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգմանը՝ «1. Լիցենզավորված անձն իրավունք ունի որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս առաջ լիցենզիայի ժամկետը երկարաձգելու հայտ ներկայացնել լիցենզավորող մարմին: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետի չափով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: (...)»: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի տարբեր մասերում նախատեսված անժամկետ գործողության լիցենզիաների ժամկետի անժամկետ երկարաձգման վերաբերյալ կարգավորումները: 4) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի 7-րդ մասում նշում է կատարվում զենքի առեւտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին՝ քաղաքացիական եւ ծառայողական զենք ներկրելու եւ արտահանելու թույլտվություն տրամադրելու համար վճարվող պետական տուրքի մասին: Հարկ է նկատել, որ Նախագծում վերոնշյալ թույլտվության վերաբերայալ կարգավորումները բացակայում են, միաժամանակ՝ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ զենքի եւ փամփուշտների ներկրումը եւ արտահանումը կարող են իրականացնել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք, զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտահանելու միայն սեփական արտադրության զենքերն ու փամփուշտները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվող կարգավորումներում հստակեցնել զենք ներկրելու եւ արտահանելու իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումները: 5) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի 10-րդ մասում նշում է կատարվում իրավաբանական անձի կողմից զենքի հավաքածու կազմելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի մասին, սակայն, հարկ է նկատել, որ իրավաբանական անձի կողմից զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության վերաբերյալ կարգավորումները «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածից բացակայում են: 6) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածից բացակայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու եւ զենք պահելու եւ օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքերի վերաբերյալ կարգավորումները: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի 15-րդ եւ 16-րդ մասերը վերաբերում են միայն ողորկ-երկարափող հրազեն եւ օդաճնշիչ զենք պահելու եւ կրելու թույլտվություններին: 7) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 19.1-ին հոդվածի 19-րդ մասում առկա «հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձեւակերպելու կամ կրկնoրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) լիցենզիայի կամ թույլտվության» ձեւակերպումը՝ «առանց ժամկետի երկարաձգման» հասկացության կիրառման մասով առաջարկում ենք հստակեցենել՝ հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջը: 71. «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, եւ հաշվի առնելով այն, որ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով «Ոստիկանության մասին» օրենքում կատարվում է միայն մեկ փոփոխություն: 72. «Ոստիկանության մասին» օրենքի «Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս» վերտառությամբ 23-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «1. Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝ 1) վերահսկողություն իրականացնելու զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաեւ դրանց շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ. 2) անցկացնելու զենքի զննություն՝ առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում: Սահմանված կարգով անհատույց առգրավելու եւ ոչնչացնելու հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը. 3) ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնելու իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննում եւ այդպիսի առարկաների առգրավում:»: Նախագծի՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 2-րդ հոդվածի 1-ին մասի տարբեր կետերում սահմանվում են հետեւյալ հասկացությունները. «(...) 7) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր եւ նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցություն. (...) 9) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, հարդարում եւ արտաքին ձեւավորում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ինչպես նաեւ ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ համապատասխանաբար ներկրում եւ արտահանում). (...) 16) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս հրազենի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, առանձնացված պահեստատուփով, դրված պահպանակի վրա՝ ծածկաշապիկով կամ պատյանով, կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, մարտական շեղբավոր սառը զենքի դեպքում՝ դրանց պահելու համար նախատեսված տարածքից դուրս տեղաշարժը՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, նետողական սառը զենքի դեպքում՝ դրանց պահելու համար նախատեսված տարածքից դուրս տեղաշարժը՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, իսկ ծակող սարքը պետք է լինի առանձնացված.(...)»: Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթով փոփոխություններ կատարել նաեւ «Ոստիկանության մասին» օրենքի «Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս» վերտառությամբ 23-րդ հոդվածում, մասնավորապես՝ նշված հոդվածում բացառել «զինամթերք» եզրույթի կիրառումը, «փոխադրման, տեղափոխման» եւ «տեղափոխելու» հասկացությունների կիրառումը համապտասխանեցնել Նախագծի՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին, զենքի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման վերաբերյալ նշում կատարելուց հետո «ինչպես նաեւ» շաղկապով առանձնացված դրա շրջանառության վերաբերյալ նշումը բացառել՝ հաշվի առնելով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հասկացությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Ոստիկանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշում է կատարվում միայն զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, եւ բացակայում է ֆիզիկական անձանց վերաբերյալ կարգավորումը: 73. «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից հետո նշված «(այսուհետ՝ օրենք)» բառերը եւ կետադրական նշանները առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքին՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում այլեւս հղում չի կատարվում եւ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կատարված նշումներին: «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում կատարվում է փոփոխություն: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը ներառված է նույն հոդվածի համարակալված 1-ին մասում՝ առաջարկում ենք հստակեցնել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածին կատարվող հղումը: 74. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացում է կատարվում «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում, սակայն հարկ է նկատել, որ հոդվածում հղում չի կատարվում «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքի համապատասխան հոդվածին: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ հղումները կատավում են հստակ եւ ուղղակի եւ 6-րդ մասը՝ օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը՝ առաջարկում ենք հստակեցնել «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կատարվող հղումը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել օրինականության, իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին, «Լիցենզավորման մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 25.08.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մի շարք օրենքներում: Մասնավորապես՝ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում հղում է կատարվում «Զենքի մասին» օրենքին, որը Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվում: Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում օրենսդրությամբ կիրառված մի շարք եզրույթներ եւ հասկացություններ համապատասխանեցնել Նախագծով կիրառված հասկացություններին եւ եզրույթներին. ինչպես օրինակ՝ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասում, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում եւ այլ օրենքներում կիրառված «զինամթերք» եզրույթն անհրաժեշտ է փոխարինել «ռազմամթերք» եզրույթով: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 25.08.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական շեղբավոր եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները (որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով), ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանները: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները: «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ
1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով տրվում է «զենքի շրջանառություն» հասկացության սահմանումը, ըստ որի՝ այն իրենից ներկայացնում է. «զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, հարդարում եւ արտաքին ձեւավորում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ինչպես նաեւ ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ համապատասխանաբար ներկրում եւ արտահանում)»: Տվյալ սահմանման մեջ օգտագործվում են այնպիսի հասկացություններ (բառեր), որոնք բավանդակային առումով ներառվում են միմյանց մեջ, օրինակ՝ «վաճառք», «ձեռքբերում», «ներկրում» եւ «արտահանում» հասկացությունները հանդիսանում են «առեւտուր» հասկացության բաղկացուցիչ մասերը, ուստի՝ անիմաստ է դառնում դրանց առանձին-առանձին շեշտադրումը: Կան նաեւ օրենքով սահմանված եւ լայնորեն կիրառվող հասկացություններ, որոնց փոխարեն այս սահմանման մեջ օգտագործվում են դրանց առանձին բաղադրիչներ, օրինակ՝ «նվիրատվություն» եւ «ժառանգում» հասկացությունների փոխարեն (եւ ավելի լայն կամ ամբողջական իմաստով) ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում օգտագործվում է «օտարում» հասկացությունը, որի մասին որեւէ հիշատակում չկա այս սահմանման մեջ, իսկ փոխարենը՝ գրված են բառեր, որոնք, ըստ էության, շրջանառության բաղկացուցիչ մաս չեն կարող համարվել (օրինակ՝ զենքի կրումը եւ օգտագործումը): Հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում ենք «զենքի շրջանառություն» հասկացությունը սահմանել հետեւյալ կերպ. «զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, իրացում (այդ թվում՝ արտահանում եւ ներմուծում), օտարում (այդ թվում՝ նվիրատվություն, նվիրաբերություն, ժառանգություն, փոխանցում եւ այլն), զենքի հետ կապված ծառայությունների մատուցում (այդ թվում՝ նորոգում, պահպանություն, ոչնչացում, հաշվառում եւ այլն) եւ աշխատանքների կատարում (այդ թվում՝ հավաքածուների կազմում եւ ցուցադրություն, հրաձգարանների կառուցում եւ այլն)»: 2. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Զենք ձեռք բերելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում զենքը պետք է գրանցվի եւ հաշվառվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:», սակայն տվյալ 10 օրվա ընթացքում այդ զենքի հետ կապված սահմանափակումներ չեն նախատեսվում: Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ մասով սահմանել նաեւ, որ մինչեւ ձեռք բերված զենքի՝ օրենքով սահմանված կարգով գրանցումն արգելվում է այն օգտագործել, վաճառել կամ որեւէ այլ կերպ օտարել՝ զենքի շրջանառության շղթայի ամբողջական վերահսկողության ապահովման նպատակով, որի հետ կապված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւս համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն կառաջանա: 3. Առաջարկում ենք հանել Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, քանի որ այն կրկնում է 14-րդ հոդվածի 3-րդ մասի միտքը եւ որեւէ նոր բան չի ավելացնում: 4. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «լիակատար» բառը, քանի որ այն գերադրական իմաստ ունի եւ գործնականում հնարավոր չէ ապահովել որեւէ արտադրության «լիակատար անվտագնություն»: Անվտանգության ապահովման առումով զենքի եւ զինամթերքի ոչ միայն արտադրությունը, այլեւ դրանց շրջանառությունը միշտ կապված է որոշակի եւ անորոշ ռիսկերի հետ եւ նույնիսկ տեսականորեն այդ ռիսկերի մակարդակը չի կարող հավասարեցվել զրոյի, ինչն էլ վկայում է դրանց լիակատար անվտանգության ապահովման անհնարինության մասին: Սա նշանակում է նաեւ, որ վերահսկողություն իրականացնող մարմինները գործնականում կարող են ցանկացած պահի եւ ցանկացած արտադրողի «մեղադրել» զենքի արտադրության լիակատար անվտանգության չապահովման մեջ՝ դրանից բխող կոռուպցիոն երեւույթներով հանդերձ: Կամ էլ, հակառակ դեպքում, հարկ կլինի տվյալ մասում հստակ սահմանել, թե սույն օրենքի իմաստով ի՞նչ է հասկացվում «զենքի, փամփուշտների եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիակատար անվտանգություն» հասկացության տակ: «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ
1. Նախագծի 1-ին հոդվածի «հոդվածը բառերը» անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի «Զենքի մասին» բառերը» բառակապակցությամբ: Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծեր փաթեթի կազմում ընդգրկված երկու նախագծեր ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ խմբագրական առումով որոշ լրամշակման կարիք ունեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 11.08.2022թ.
Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի Նախագիծը, ինչպես նաեւ այդ կապակցությամբ մի շարք օրենքներում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որի նպատակը, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների, Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային զենքի, մարտական եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության ժամանակ ծագող հարաբերությունների կարգավորումն է՝ ուղղված քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմանը: Նախագծի ընդունման նպատակը, համաձայն կից ներկայացված հիմնավորման, հանցավոր ոտնձգություններից մարդու կյանքի, անձեռնմխելիության եւ անվտանգության, առողջության, համբավի եւ պատվի, սահմանադրական իրավունքների եւ ազատությունների հավասարության, սեփականության իրավունքի անխախտելիության պաշտպանությունն է, քանի որ, ըստ հեղինակների, պետությունը միշտ չէ, որ կարողանում է ապահովել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից եւ երաշխավորել քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը: Համաձայն նույն հիմնավորման, քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում գործող իրավահարաբերությունները պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են, իսկ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին հրազենով հանցագործությունների մեծամասնությունը կատարվել է անօրինական հրազենից: Մինչդեռ, օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները: 1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի հիմնական հասկացությունների 17-րդ կետը հստակեցման կարիք ունի, ըստ որի՝ ուսումնական զենքը. «միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա է, որը հնարավոր չէ վերանորոգել եւ դարձնել աշխատունակ եւ կրակելու համար պիտանի»: - Արդյո՞ք վերոնշյալ սահմանումից բխում է, որ ուսումնական զենքի վերանորոգումը թույլատրելի է, եթե վերանորոգման արդյունքում այն չի դառնա կրակելու համար պիտանի. - Եթե ուսումնական զենքը «աշխատունակ» է, արդյո՞ք դրանից կարելի է ենթադրել, որ այն պարտադիր նաեւ «կրակելու համար պիտանի» է: Կարո՞ղ է արդյոք ուսումնական զենքը լինել աշխատունակ, սակայն կրակելու համար ոչ պիտանի: 2. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «ֆիզիկական անձը զրկվում է զենքի թույլտվությունից՝ 2 տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձը զրկվում է լիցենզիայից՝ 3 տարի ժամկետով:» անհրաժեշտ է հստակեցնել «զենքի թույլտվությունից» բառակապակցությունը, մասնավորապես, զենք պահելու՞, թե՞ զենք կրելու եւ պահելու թույլտվությունից. 3. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ »: Մասնավորապես, անհասկանալի է՝ ինչո՞վ է պայմանավորված վերոնշյալ 10 միավոր քանակը, ի՞նչ տրամաբանություն է դրա հիմքում դրված. 4. Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասում կարծում ենք, որոշ վերաիմաստավորման կարիք ունի սահմանված տարիքային շեմը (16 տարին լրացած անձ): Մեր կարծիքով, առավել նպատակահարմար կլիներ տարիքային շեմը սահմանել 18 տարին. 5. Նախագծի 33-րդ հոդվածի 9-րդ մասի կապակցությամբ նշենք, որ պարզ չէ, թե կոնկրետ ու՞մ, ո՞ր դեպքերում եւ ի՞նչ պայմաններում կարող է հրաձգարանում անհատույց օգտագործման տրամադրվել զենքը: Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծում առկա են խմբագրական թերություններ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/513618 ներք՝ /1618/ 22.08.2022թ.
|