ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-355-17.08.2022-ՊԻ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3551 -17.08.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-355-17.08.2022-ՊԻ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-3551 -17.08.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

07.09.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող փոփոխության արդյունքում գրված «16.1-րդ» թիվն առաջարկում ենք փոխարինել  «16.1-ին» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածում նշված «16.1-րդ» թվին:

Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում փոփոխություն կատարելիս նշում կատարել նաեւ թվերի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով:

2. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով Օրենքում լրացում կատարելիս առաջարկում ենք նշում կատարել նաեւ նոր լրացվող կետադրական նշանների վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում առկա վրիպակներն առաջարկում ենք ուղղել՝ «1.1.» եւ «2.2.» թվերը փոխարինելով «1.1-ին» եւ «2.2-րդ» թվերով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Լրացուցիչ համարներ նախատեսելիս անհրաժեշտ է պահպանել համարակալման հաջորդականությունը:

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասից հետո նոր՝ լրացուցիչ համարով մաս լրացնելիս այն համարակալել «2.1-ին» համարով:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16.1-ին հոդվածում լրացվում է նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվում է հավելավճար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է «օպերատիվ-հետախուզական գործունեության» հասկացությունը, միաժամանակ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կիրառվում է «օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանում» ձեւակերպումը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասում կիրառվող հասկացությունները:

5. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 12-րդ հոդվածում լրացում կատարելիս առաջարկում ենք նշում կատարել լրացվող կետադրական նշանների եւ բառերի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

07.09.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

07.09.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

- Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նախատեսել հավելավճարի տրամադրում Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար,

- շտկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված կարգավորումները, մասնավորապես՝ քանի որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը կապվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու օրվա հետ եւ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի վաղ, քան «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հետեւաբար անհարժեշտություն է առաջացել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին կատարած աշխատանքի համար տալ վարձատրություն, ինչն էլ առաջարկվում է կատարել համապատասխան նորմերին հետադարձ ուժ տալով եւ կապելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվա հետ,

- Բացի այդ, օրենսդրության մեջ առկա են որոշ թերություններ, մասնավորապես՝ կապված դատախազությունում կամ քննչական կոմիտեում հավելավճարներ ստանալու հետ, որի դեպքում հաշվարկը կատարվում է դատախազի կամ քննիչի նախկին աշխատած տարիների համար, սակայն հիշյալ նորմում բացակայում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելուն վերաբերելի նորմը՝ պայմանավորված ՀՔԾ լուծարման հանգամանքով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները պետք է տրամադրվեն 2024 թվականից կամ էլ համապատասխան մարմինների աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

25.08.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ինչպես նաեւ լրացում կատարել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականը, ինչպես նաեւ օրենսդրության մեջ առկա որոշ թերություններ շտկելու անհրաժեշտությունը:

Նախագծերի ընդունումը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշման միջոցառումների ծրագրի 2-րդ կետի կարգավորմամբ, որով նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված եւ անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ձեւավորում եւ բնականոն գործունեության ապահովում:

- Համաձայն գործող կարգավորումների՝ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նախատեսվում է հավելավճար ստանալու հնարավորություն, սակայն չի նախատեսվել   օ?երատիվ-հետախուզական գործունեության ստաժը հաշվարկելու եւ դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ.

- Խնդրահարույց են նաեւ Կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված կարգավորումները: Բանն այն է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կոմիտեին վերաբերելի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը կապվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու օրվա հետ, սակայն տվյալ պարագայում հաշվի չի առնվել, որ Կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի վաղ, քան «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում Կոմիտեի նախագահին կատարած աշխատանքի համար տալ վարձատրություն, որը, սակայն, հնարավոր չէ իրականացնել ներկայիս կարգավորումների պարագայում: ՈՒստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան նորմերին տալ հետադարձ ուժ՝ կապելով Կոմիտեի նախագահի նշանակման օրվա հետ.

- Ներկայումս նաեւ բացակայում է այնպիսի կարգավորում, որը հնարավորություն է ընձեռում ՀՔԾ նախկին աշխատակիցներին դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում օգտվել ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքից:

Այսպիսով, 

  • առաջարկվում է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց Կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար տրամադրել հավելավճար, ինչպես նաեւ վերականգնել ՀՔԾ նախկին աշխատակիցների՝ դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքը եւ կարգավորել Կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները.
  • Կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ծառայողների ստաժի հավելավճարը 2024թ. հուլիսի 1-ից կհաշվարկվի գործող հաստիքներին համապատասխան.
  • Կոմիտեի նախագահի նշանակման օրվանից մինչեւ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը աշխատած օրերի համար հաշվարկված գումարը կհատկացվի Կոմիտեի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70),

05.09.2022թ.