ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-381-30.09.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Նարեկ Բաբայանի եւ Հակոբ Ասլանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-381-30.09.2022-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
17.10.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1.Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` «Օրենք»)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենք կամ «Օրենք» բառերը Նախագծում այլեւս չեն կիրառվում: 3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող փոփոխության արդյունքում նշված մասն ունենում է հետեւյալ բովանդակությունը. «( ) Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց՝ անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը կախված վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքից, նույն հերթականությամբ»: Նշենք, որ վերը մեջբերված դրույթը որոշակի չէ, մասնավորապես՝ հասկանալի չէ՝ «նույն հերթականություն» բառերն ինչ իմաստ են արտահայտում այս համատեքստում, եթե Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված չէ որեւէ հերթականություն: Անհրաժեշտ է հստակեցնել վերը մեջբերված դրույթը՝ պատշաճ ձեւով հղում կատարելով այն դրույթին, որով սահմանված է հիշատակված հերթականությունը: 4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում դասական թվականների ճիշտ գրելաձեւը պահպանելու համար առաջարկում ենք «3.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «3.1-ին» ձեւակերպմամբ: 5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասում առաջարկում ենք «3.» համարակալումը փոխարինել «3.1.» համարակալմամբ: 6. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասի 5-րդ կետում առաջարկում ենք «հեռարձակողները» բառը փոխարինել «հեռարձակողների տեսալսողական ծրագրերը» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 44-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասով սահմանվում է ծրագրերի եթեր հեռարձակվելու հերթականություն: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 13.10.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 13.10.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենքով սահմանել Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը, որի համար հիմք է հանդիսացել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքներն ու ստացված դիմումները: Գործող օրենքի համաձայն եւ առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ հոդվածով, ՀՀ գործող ցանցային օպերատորները իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն, սակայն սպառողի համար այս մոտեցումն առաջ է բերում օգտվելու անհարմարություններ եւ դժգոհություն, քանի որ հեռարձակվող ծրագրերը տարբեր հերթականությամբ են հասանելի հեռուստալսարանին: Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի արդյունքի սպառողները կկարողանան օգտվել հեռարձակվող ծրագերի նույնական հերթականությունից եւ հեշտությամբ ընտրել իրենց նախընտրելի ծրագիրը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 07.10.2022թ.
ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից ներկայացվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի Նախագիծը: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ ներկայումս, համաձայն գործող օրենքի, ՀՀ-ում գործող ցանցային օպերատորներն իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն: Սակայն սպառողի համար այս մոտեցումն առաջ է բերում օգտվելու անհարմարություններ եւ դժգոհություն, քանի որ հեռարձակվող ծրագրերը տարբեր հերթականությամբ են հասանելի հեռուստալսարանին: Նախագծով առաջարկվում է սահմանել Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը, որի համար հիմք են հանդիսացել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքներն ու ստացված դիմումները եւ որի արդյունքում սպառողները կկարողանան օգտվել հեռարձակվող ծրագրերի նույնական հերթականությունից եւ հեշտությամբ ընտրել իրենց նախընտրելի ծրագիրը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 17.10.2022թ.
|