ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-384-04.10.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-384-04.10.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
20.10.2022թ.
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.10.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մաս ին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.10.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն տալ տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաեւ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով: Ընդ որում, օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթի պահանջին, համաձայն որի` ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 17.10.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 11-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1404-Ն որոշման եւ 2019 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 1408-Լ որոշման կետերը կատարելու պահանջից: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաեւ ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, ինչպես նաեւ դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել եւ ներբեռնել էլեկտրոնային եղանակով: Նախագծի ընդունմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաեւ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով: Այսպիսով, Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով` դրանց ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ սույն օրենքով սահմանված ներմուծման եւ արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով` համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով)» բառերով: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 17.10.2022թ.
|