ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-387-04.10.2022-ԱՍ-011/0), Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3871 -04.10.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-387-04.10.2022-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-3871 -04.10.2022-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
25.10.2022թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծերի փաթեթով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մեջ չներառվող վճար սահմանել նպատակային սոցիալական վճարը, մինչդեռ նշենք, որ, որպես պետական վճարի տեսակ, «նպատակային սոցալական վճար» հասկացությունը նախատեսված է բացառապես «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ, որպես Հայաստանի Հանրապետությունում կիրառվող պետական վճար, նախատեսված է սոցիալական վճարը: Բացի այդ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի բովանդակությունից արդեն իսկ բխում է, որ սոցիալական վճարը հանդիսանում է նպատակային վճար: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում կիրառված «նպատակային սոցիալական» ձեւակերպումը փոխարինել «սոցիալական» ձեւակերպմամբ: 2. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծում կատարված են երկու փոփոխություններ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը Սահմանադրության տեսնակյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Ա? Ամիրջանյան (հեռ.՝ 011-513-248), Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248) 14.10.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Ա. Ամիրջանյան (հեռ.՝ 011-513-248), Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248) 14.10.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ՝ գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը, որոնք կկազմեն՝ 1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթի համար 450 դրամ, 2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում. մինչեւ 24-ժամյա աշխատանքային շաբաթի համար 750 դրամ, իսկ 36-ժամյա աշխատանքային շաբաթի համար՝ 500 դրամ: Առաջարկվում է կատարել նաեւ որոշ խմբագրական բնույթի փոփոխություններ՝ բացահայտված տարընթերցման հնարավորությունները վերացնելու նպատակով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 11.10.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում (այսուհետ՝ Նախագիծ) եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում»: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են ՀՀ կառավարության 18.11.2021 N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 5.1-ին ենթակետի կատարման նպատակով, ինպես նաեւ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով (նվազագույն ամսական աշխատավարձը 2026 թվականին առնվազն 85.000 դրամ սահմանելու թիրախը): Նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ՝ նախկին 68.000 դրամի փոխարեն: Հեղինակն ակնկալում է, որ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումները կնպաստեն աղքատության կրճատմանը, նվազագույն եւ միջին աշխատավարձերի միջեւ հարաբերակցության նվազմանը եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ուստի, Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 ՀՀ դրամ, ըստ այդմ էլ՝ սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվել են հստակեցնող եւ ներկայումս ՀՀ օրենսդրությամբ սահմանված եզրույթների միասնական կիրառությունն ապահովող որոշակի փոփոխություններ (մասնավորապես՝ Օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 179-րդ հոդվածի 1-ին մասում): Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում
Նախագծերի փաթեթի ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ նվազագույն ամսական աշխատավարձի աստիճանական բարձրացմամբ կկրճատվի աղքատության մակարդակը, կնպաստի նվազագույն եւ միջին աշխատավարձերի միջեւ հարաբերակցության նվազմանը, ինչպես նաեւ կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա հատկապես ցածր եկամուտներ ունեցող բնակչության խավերի համար՝ հաշվի առնելով վերջին տարիների գնաճի մակարդակը: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 19.10.2022թ.
|