ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

        ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

07.11.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Փաթեթ) նպատակը  պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչության բարձրացումն է: Այդ նպատակով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանել ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հաշվարկել հավելավճար: Ատեստավորմանը մասնակցելու եւ հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափերը եւ վճարման կարգը նախատեսվում են սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

20.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: 
Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու հանգամանքով: 
Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման, ծառայության գրավչության եւ հանրային ծառայության այլ տեսակների հետ ընտրանքային (մրցակցային) հնարավորությունների ընդլայնման կարեւորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան: Միաժամանակ, այդ մոտիվացիան անմիջական ազդեցություն ունի թե զինծառայության արդյունավետ իրականացման, եւ թե քաղաքացիներին զինծառայությանը ներգրավման շրջանակներում առավել որակյալ ընտրություն կատարելու հնարավորության վրա: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն սահմանել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված զինծառայողին կհաշվարկվի հավելավճար:
Այսպիսով, Նախագծերի փաթեթի համաձայն՝
- պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանվում է ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում. 
- նախատեսվում են ատեստավորմանը մասնակցելու եւ հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները.
- ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափերը եւ վճարման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ.
- մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկի սահմանման, ինչպես նաեւ հավելավճարի հաշվարկման եւ հաշվարկված հավելավճարի դադարեցման պայմաննները նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը կունենա դրական ազդեցություն՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչության եւ շահագրգռվածության բարձրացման առումով: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

հեռ.՝ /011/ 513618, ներք. 1618

02.10.20222թ.