ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-430-17.11.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-430-17.11.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

02.12.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 232-րդ հոդվածում «Հոդված 232. Հաշվետու ժամանակաշրջան» ձեւակերպումն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հոդվածների վերնագրերի կիրառման ձեւը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 236-րդ հոդվածի տեքստն առաջարկում ենք երկու կողմից ներառել չակերտներում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագիծն անհետաձգելի համարվելու հետեւանքով վերջինս փորձաքննության է ենթարկվել իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ բացակայել է ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոններով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

01.12.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

01.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումը իրականացնել 1-ին կիսամյակի համար՝ մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Խնդիրը, ըստ Նախագծի հեղինակի, կայանում է նրանում, որ անշարժ գույքի հարկի գծով ընթացիկ պարտավորությունները կազմում են համայնքի սեփական եկամուտների մեծ մասը, իսկ կազմակերպությունների պարտավորությունները այդ պարտավորությունների կառուցվածքում մեծ դեր ունեն, հաշվի առնելով, որ ի տարբերություն ֆիզիկական անձանց՝ համեմատաբար միանվագ մեծ գումարների հոսք են ապահովում համայնքի բյուջե, որից ելնելով համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորման եւ կատարման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործող ՀՀ Հարկային օրենսգրքի 232-րդ հոդվածով կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին, իսկ ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ վճարման ժամանակահատվածը՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

21.11.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում»: 

Նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը կայանում է նրանուն, որ գործող իրավակարգավորմամբ, կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին, իսկ վճարման ժամանակահատվածը՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Ըստ Նախագծի հեղինակի, նշվածը որոշակի խնդիրներ է ստեղծում համայնքային բյուջեների եկամտային մասի պլանավորման ժամանակ, մինչդեռ կազմակերպությունների մեծ մասը անշարժ գույքի գծով իրենց պարտավորությոնները կատարում են 4-րդ եռամսյակում:

Այս կապակցությամբ, հարկ է նշել, որ անշարժ գույքի հարկի գծով ընթացիկ պարտավորությունները կազմում են համայնքի սեփական եկամուտների մեծ մասը, իսկ կազմակերպություններինն այդ պարտավորությունների կառուցվածքում մեծ դեր ունեն,  համեմատաբար միանվագ մեծ գումարների հոսք են ապահովում համայնքի բյուջե, մինչդեռ համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորման եւ կատարման ժամանակ որոշ խնդիրներ են առաջանում (Օրենսգրքի 232-րդ հոդվածով կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին, իսկ Օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ վճարման ժամանակահատվածը՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ):

Նախագծով ներկայացվող փոփոխություններով հեղինակն առաջարկում է Օրենսգրքում՝ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումը իրականացնել 1-ին կիսամյակի համար՝ մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Վերջինիս կիրառմամբ ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտայի մասի պլանավորման եւ կատարման մակարդակը, ինչպես նաեւ կբարձրանա նպատակային օգտագործման արդյունավետությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, կբարելավվի հանրային միջոցների հավաքագրման եւ նպատակային օգտագործման արդյունավետությունը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

23.11.2022թ.