ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-432-18.11.2022-ԱՍ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4321 -18.11.2022-ԱՍ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4322 -18.11.2022-ԱՍ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4323 -18.11.2022-ԱՍ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4324 -18.11.2022-ԱՍ-011/0), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4325 -18.11.2022-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4326 -18.11.2022-ԱՍ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4327 -18.11.2022-ԱՍ-011/0), «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4328 -18.11.2022-ԱՍ-011/0) եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4329 -18.11.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-432-18.11.2022-ԱՍ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4321 -18.11.2022-ԱՍ-011/0), «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4322 -18.11.2022-ԱՍ-011/0), «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4323 -18.11.2022-ԱՍ-011/0), «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4324 -18.11.2022-ԱՍ-011/0), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4325 -18.11.2022-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4326 -18.11.2022-ԱՍ-011/0), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4327 -18.11.2022-ԱՍ-011/0), «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4328 -18.11.2022-ԱՍ-011/0) եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4329 -18.11.2022-ԱՍ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

01.12.2022թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ oրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը` հանելով օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Ինչպես նաեւ առաջարկում ենք «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածում պահպանել հոդվածի մասի համարակալման կանոնը:

2. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 17-րդ հոդվածով՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի անցումային դրույթներին վերաբերող 55-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 14-րդ եւ 15-րդ մասեր.

«14. Սույն օրենքի՝ վնասվածք ստացած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց եւ նրանց ընտանիքների անդամների վրա:

15. Մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

2) անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

3) անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին,

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կրագավարումը.

«4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

Հարկ է նկատել, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 17-րդ հոդվածով՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի անցումային դրույթներին վերաբերող 55-րդ հոդվածում լրացվող նոր՝ 14-րդ եւ 15-րդ մասերը կարող են հանդիսանալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներ, քանի որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները եւ լրացումները, որոնցից բխում է վերոգրյալ անցումային դրույթների նախատեսման անհրաժեշտությունը, կատարվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածով՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ անցումային եւ եզրափակիչ դրույթներին վերաբերող 73-րդ հոդվածում լրացվող նոր՝ 11-րդ եւ 12-րդ մասերին:

3. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 4-րդ հոդվածում կատարվում են հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.

«1) 1-ին մասի 2-րդ կետի ա. բ. եւ գ. ենթակետերում «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի դ. ե. եւ զ. ենթակետերում «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով.

(...)

4) 7-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «հաշմանդամություն ունեցող» բառերը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ կետում «խմբի» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերը:»:

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում պահպանել ենթակետերի հիշատակման կանոնները: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է «անձի ֆունկցիոնալության սահմանափակում» հասկացությունը՝ օրգանիզմի ֆունկցիաների եւ մարմնի կառուցվածքի, գործունեության եւ մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակում:

Նախագծերի փաթեթում ներառված մի շարք նախագծերով՝ գործող օրենքներում եզրույթների փոփոխություն կատարելիս կիրառվում է «ֆունկցիոնալության որեւէ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» ձեւակերպումը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 4-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների արդյունքում «կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» եւ «կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» ձեւակերպումների կիրառումը:

4. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում կատարված հղումն առաջարկում ենք հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերը՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի, օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:

5. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կատարվող փոփոխությունների եւ 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 6.1-ին կետի սահմանման արդյունքում նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝

(...)

6) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները.

6.1) հաստատում է գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման եւ սպասարկման կարգը.»:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի, ուստի՝ առաջարկում ենք հստակեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման  նախատեսվող ժամկետն է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է հանդիսանում 2023 թվականի փետրվարի 1-ը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված՝ նույն նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների ուժի մեջ մտնելու համար սահմանված տարբերակված ժամկետը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու հետեւանքով բացակայել է վերջինիս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոններով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

12.01.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

12.01.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների հետ Փաթեթի կազմում ընդգրկված օրենքների համապատասխանեցմամբ: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունման արդյունքում կարիք է առաջացել հարակից օրենքներում կիրառվող հասկացությունները ու դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Մասնավորապես, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ հաշմանդամության գնահատման բժշկասոցիալական մոդելը փոխարինվելու է ֆունկցիոնալության գնահատման մոդելով: «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձը կարող էր ճանաչվել հաշմանդամ (իսկ մինչեւ 18 տարեկան երեխաները՝ հաշմանդամ երեխա), իսկ հաշմանդամ ճանաչված անձին տրվում էր հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքների համաձայն՝ ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը կարող է ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ (երեխա), իսկ հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչվելու դեպքում՝ որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ խորը, ծանր, միջին: Այս առումով, Փաթեթում ընդգրկված նախագծերում կիրառվող հասկացությունները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը?

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

23.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի ընդունման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ հաշմանդամության գնահատման բժշկասոցիալական մոդելը փոխարինվելու է ֆունկցիոնալության գնահատման մոդելով: 

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքների ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում կիրառվող հասկացությունները եւ դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Սահմանվում են անցումային դրույթներ՝ 1-ին, 2-րդ 3-րդ խմբի հաշմադնամություն ունեցող անձանց (այդ թվում՝ խեղում ստացած անձանց) եւ նրանց ընտանքիների իրավունքերը իրացնելու համար:

Նախագծերի փաթեթով փոփոխություններ է նախատեսվում իրականացնել նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում, մասնավորապես՝

  • ԱՍՀՆ-ին է վերապահվում հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման եւ անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգի ու պայմանների հաստատումը,
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետը եւ 18-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում են նույն լիազորությունները Կառավարության եւ լիազոր մարմնի՝ ԲՏԱ

նախարարության համար: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետը առաջարկվում է փոխել, որպեսզի կարգավորումները չհակասեն եւ կրկնակի աշխատանք չիրականացնի նախարարությունը, այլ միայն սահմանված չափանիշներին համապատասխան ուղեցույցներ մշակի,

  • «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի» օրենքի նախագծով նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնել փուլային եղանակով՝ նոր մոդելով գնահատումն իրականացնել նախ առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմող անձանց նկատմամբ, ապա մինչեւ տարեվերջ՝ նաեւ կրկանկի դիմողների նկատմամբ: Սրանից բխող՝ համապատասխան կարգավորում է նախատեսվել նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում: Վերջինումս 23-րդ հոդվածի 3.1.-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետում «թույլատրում է երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը» բառերը հանվում են, հաշվի առնելով, որ բժշկասոցիալական վերափորձաքննության (կրկնակի դիմելու դեպքերը) ժամանակ նման գործընթաց չի իրականացվում: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

30.11.2022թ.