ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-436-22.11.2022-ՏՀ-011/0), «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4361
-22.11.2022-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4362
-22.11.2022-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4363
-22.11.2022-ՏՀ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4364
-22.11.2022-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4365
-22.11.2022-ՏՀ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4366
-22.11.2022-ՏՀ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4367
-22.11.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-436-22.11.2022-ՏՀ-011/0), «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-4361 -22.11.2022-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-4362 -22.11.2022-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-4363 -22.11.2022-ՏՀ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-4364 -22.11.2022-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-4365 -22.11.2022-ՏՀ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-4366 -22.11.2022-ՏՀ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-4367 -22.11.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
14.12.2022թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված «կատարել» բառը հանել, ինչպես նաեւ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով կատարված փոփոխությունները եւ լրացումները համարակալել՝ վերջիններս նախատեսելով հերթական համար ունեցող կետերի տեսքով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը: Բացի այդ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «Լրացնել 2.1 եւ 2.2 կետերով.» ձեւակերպումը փոխարինել «2) Լրացնել նոր 2.1-ին եւ 2.2-րդ կետերով» ձեւակերպմամբ` պահպանելով դասական թվականների հիշատակման կանոնը: 2. Նախագծով նախատեսվում է «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են նախատեսվում պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորման, կիրառման եւ պայթեցման աշխատանքների կատարումը: Նախ նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 26-րդ մասով պետական տուրք է նախատեսված միայն պայթուցիկ նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու եւ պահպանելու համար: Տվյալ պարագայում ստացվում է պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծմամբ զբաղվելու գործունեության , առեւտրի (...) իրականացման լիցենզիա ստանալու համար պետական տուրք սահմանված չէ: Մինչդեռ «Լիցենզավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված է՝ «Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, (...) համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:» Տվյալ պարագայում ստացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պետք է գանձվի պետական տուրք, մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքով համապատասխան լիցենզիա տրամադրելու համար պետական տուրք նախատեսված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում պետական տուրք նախատեսել նաեւ պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման, առեւտրի, պահեստավորման լիցենզիա տրամադրելու համար: Նշենք նաեւ, որ Նախագծում եւ «Լիցենզավորրման մասին» օրենքում կիրառված է «պայթեցման սարքավորում» հասկացությունը: Մինչդեռ օրենսդրությամբ սահմանված չէ «պայթեցման սարքավորում» հասկացությունը, ինչի արդյունքում պարզ չէ նաեւ այն հանգամանքը, թե նույնանում է արդյոք տվյալ հասկացությունը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում, մի շարք այլ օրենքներում եւ Նախագծերի փաթեթում ներառված այլ նախագծերով սահմանված «պայթեցման սարք» հասկացության հետ, թե ոչ: Մասնավորապես, եթե Նախագծում կիրառված «պայթեցման սարքավորում» հասկացությունը տարբերվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կիրառված «պայթեցման սարք» հասկացությունից, ապա առաջարկում ենք նախատեսել «պայթեցման սարքավորում» հասկացության սահմանումը, եթե նույնիմաստ հասկացություն է, առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն հասկացությունները: Սույն առաջարկության կարեւորությունը բխում է նաեւ այն հանգամանքից, որ Նախագծերի փաթեթում ներառված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում կիրառված է պայթուցիկ սարք (նյութ) հասկացությունը, ինչի արդյունքում հասկանալի չէ տվյալ հասկացությունը նույնանում է արդյո՞ք Նախագծում կիրառված պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարքավորում հասկացության հետ: 3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հնապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «պաշտոնական հրապարակումից» ձեւակերպումը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվանից» ձեւակերպմամբ: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը, այն է՝ «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությամբ, հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է` « 8. Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին: 5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես Նախագծի անցումային դրույթ, սահմանված է՝ «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի իրականացման ծանուցում ներկայացրած անձը համարվում է սույն օրենքով սահմանված նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ»: Մինչդեռ նշենք, որ Նախագծով (սույն օրենքով) կարգավորվում են միայն լիցենզավորմանը վերաբերող կարգավորումները, եւ հրագործական արտադրատեսակների առեւտուրը, կիրառումը, արտադրությունը Նախագծով նախատեսված է ոչ թե որպես ծանուցման ենթակա գործունեություն, այլ լիցենզավորման ենթակա գործունեություն: Արդյուքնում անհասկանալի է՝ ինչպես հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի իրականացման ծանուցում ներկայացրած անձը Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո պետք է համարվի նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ, եթե Նախագծով համապատասխան գործունեությունը նախատեսվում է սահմանել լիցենզավորման ենթակա: 6. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Նախ նշենք, որ վերը նշված հոդվածը բաղկացած է ոչ թե կետերից, այլ` պարբերություններից, ուստի առաջարկում ենք «կետը» բառը փոխարինել «պարբերությունը» բառով: Միաժամանակ հարկ է փաստել, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 17-19-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ « Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված հրավառության հասկացությունը ոչ թե շարադրվում է նոր խմբագրությամբ, այլ ընդհանրապես հանվում է: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում համապատասխան պարբերությունների համարների փոփոխություն է կատարվում՝ առաջարկում ենք տվյալ նախագծով նախատեսված փոփոխությունները կատարել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան: 7. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 15-րդ կետը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «Հրագործական արտադրատեսակ՝ հրագործական բաղադրության այրման պայթյունի օգնությամբ անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված արտադրատեսակ»: Նշենք, որ նշված փոփոխության արդյունքում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 16-րդ պարբերությամբ սահմանված հրագործական բաղադրիչ հասկացության սահմանման անհրաժեշտությունը, որպես տվյալ օրենքում կիրառված հասկացություն, կորում է, քանզի տվյալ հասկացությունը կիրառված է միայն հրավառություն հասկացության սահմանման մեջ եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում այն այլեւս չի կիրառվում: Միաժամանակ նշենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում հրագործական արտադրատեսակ հասկացության մեջ կիրառվում է հրագործական բաղադրություն հասկացությունը, որի սահմանումը նախատեսված չէ եւ բավարար որոշակի չէ: Բացի այդ նշենք, որ Նախագծերի փաթեթում ներառված մի շարք նախագծերում (օրինակ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում) կիրառված է հրագործական բաղադրիչ հասկացությունըը, ընդ որում որպես հրագործական արտադրատեսակից տարբերվող արտադրանք: 8. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 19-րդ պարբերությունը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հրագործական արտադրատեսակ, որի վաճառքը արգելված է ֆիզիկական անձանց եւ որը կարող է կիրառվել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ ՏԻՄ կամ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կարգով: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակը կարող է կիրառվել համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից նշված երկու ենթաօրենսդրական ակտերից որեւէ մեկի պահանջների հիման վրա՝ կա՛մ տեղական ինքնակառավարման մարմինների, կա՛մ որոշումների: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում համայնքի ավագանին սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի կիրառման թույլատրելի վայրերը, պահանջները եւ պայմանները: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում Կառավարությունն է սահմանում տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շրջանակը: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի կրառման համար համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պետք է լինեն եւ՛ ՏԻՄ, եւ՛ Կառավարության որոշումներով սահմանված կարգերը: Հետեւաբար առաջարկում ենք «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով՝ երկու ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի միաժամանակյա կիրառությունն ապահովելու նպատակով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից: 9. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, նախատեսվում է լրացնել հրագործական արտադրատեսկների առեւտուրը, կիրառումը եւ այլն: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է հրագործական արտադրատեսակի հասկացությունը եւ, որպես հրագործական արտադրատեսակի ենթատեսակներ, սահմանված են տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակը եւ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակը: «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի առեւտուրը եւ կիրառումը, ինչպես նաեւ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի առեւտուրը նախատեսված են որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ, արդյունքում հասկանալի չէ՝ որ հրագործական արտադրատեսակի առեւտրի կամ իրացման կամ կիրառման համար է նախատեսված լիցենզավորում, եթե տեխնիկական եւ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի առեւտրի համար նախատեսված է ծանուցման մեխանիզմ, իսկ այլ տեսակի հրագործական արտադրատեսակների վերաբերյալ կարգավորումներ սահմանված չեն: 10. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածում, որը վերաբերում է ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվող պետական տուրքին, պետական տուրք նախատեսել միայն կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների առեւտրի իրացման իրավունք ձեռք բերելու համար, մինչդեռ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի առեւտրի եւ կիրառման համար, ինչը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով եւս նախատեսված է որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ, պետական տուրք նախատեսված չէ: Միաժամանակ առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կիրառված « 26.1 » եւ նույն նախագծի 2-րդ հոդվածում կիրառված « 20.1 » ձեւակերպումը փոխարինել «26.1-ին» եւ «20.1-ին» ձեւակերպմամբ` պահպանելով դասական թվականների հիշատակման կանոնը: 11. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի, հրագործական բաղադրիչների եւ այլ պայթուցիկ սարքերի (նյութերի) վաճառքը թույլատրվում է բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի:» Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ բացառապես լիցենզիայի հիման վրա կարող են իրականացվել՝ 1. Տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակի վաճառքը, 2. հրագործական բաղադրիչների վաճառքը, 3. այլ պայթուցիկ սարքերի (նյութերի) վաճառքը: Մինչդեռ նշենք, որ 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների առեւտուրը սահմանված է որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ. 2. հրագործական բաղադրիչների վաճառքի լիցենզավորմանը վերաբերող որեւէ կարգավորում Նախագծերի փաթեթով եւ օրենսդրությամբ սահմանված չէ: 3. պայթուցիկ սարքերի (նյութերի) վերաբերյալ դիտարկումը սահմանված է սույն եզրակացության 2-րդ կետում: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12.1-ին մասի կարգավորմամբ սահմանված է՝ «12.1. Տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերի (արտադրանքի), հրագործական բաղադրիչների եւ այլ պայթուցիկ սարքերի (նյութերի) վաճառքը թույլատրվում է բացառապես սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի»: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12.1-ին մասի գործող կարգավորմամբ հրագործական բաղադրիչների վաճառքը նախատեսված է ոչ թե որպես լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակ, այլ կարգավորում առ այն, որ հրագործական բաղադրիչների վաճառք հնարավոր է իրականացնել հրավառություն իրականացնելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Ընդ որում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության արդյունքում հրագործական բաղադրիչին վերոբերող կարգավորումները կարող են իրավական շփոթ առաջացնել: 12. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածից առաջարկում ենք հանել փոփոխվող եւ լրացվող օրենքի անվանումը, քանի որ տվյալ օրենքի լրիվ անվանումն արդեն իսկ հիշատակված է նույն նախագծի 1-ին հոդվածում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի Նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, ինչպես նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում համապատասխան օրենքների վերնագրերին կատարված հղումներին: 13. Առաջարկում ենք «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «կետը» բառը փոխարինել «մասը» բառով, քանի որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխվող եւ լրացվող 9-րդ հոդվածում առկա չէ 12.1-ին կետ, այլ առկա է 12.1-ին մաս: 14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք փոփոխվող եւ լրացվող օրենսգրքի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, այն է` « 5. Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:» 15. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը», առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի լրիվ անվանումից հետո փակագծերում նշել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» եւ տվյալ նախագծի հաջորդ հոդվածներում հղում կատարել օրենսգրքի կրճատ տարբերակին: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները կատարվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածում, առաջարկում ենք նշված նախագծով նախատեսված փոփոխությունները շարադրել մեկ հոդվածի շրջանակում: 16. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, նշել նաեւ նշված օրենքի հերթական համարը, այն է՝ «ՀՕ-337»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Միաժամանակ առաջարկում ենք տվյալ նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը ամբողջությամբ շարադրել չակերտի մեջ՝ ներառելով նաեւ կետի համարը, ինչպես նաեւ 41.1-ին կետը տեքստից բաժանել փակագծով: Նույն առաջարկները վերաբերելի են նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններին եւ օրենքի լրիվ անվանմանը: Առաջարկում ենք նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում համապատասխան օրենքի վերնագրից հետո նշված «ՀՀ» հապավումները հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացություններին եւ կարգավորումներին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 14.12.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 17-19-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում «հրավառություն» հասկացության սահմանումը հանվում է: Նշված նախագծով եւ Նախագծերի փաթեթով նախատեսված այլ փոփոխությունների արդյունքում հրավառությանը, տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությանը վերաբերող կարգավորումները հանվում են, մինչդեռ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում եւ 12-րդ հոդվածում առանց փոփոխության տեղական տուրք է նախատեսված տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 14.12.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» օրենքում, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, Վարչական իրավախախտոիմների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ինչպես նաեւ հրագործական արտադրատեսակների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), պայթեցման աշխատանքների կատարումը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, սահմանել պետական տուրքի դրույքաչափը նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար, ինչպես նաեւ տուգանքները վերոհիշյալ ոլորտներում իրավախախտումների համար: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 12.12.2022թ.
Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել են «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարան մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը եւ առեւտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու համար: Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), ինչպես նաեւ հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առեւտուրը եւ կիրառումը, դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որի ընդունման արդյունքում այս ամբողջ գործընթացը (ներկրումից մինչեւ շահագործում) կբերվի լիցենզավորման դաշտ: Նախագծերի փաթեթի ընդունումը վերը հիշատակված գործընթաց/ներ/ը կդարձնի ավելի վերահսկելի՝ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու միջոցով եւ կունենա սոցիալական առումով դրական ազդեցություն՝ պայմանավորված անվտանգության, առողջապահական եւ այլ բաղադրիչներով: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 13.12.2022թ.
|