ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-438-24.11.2022-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4381 -24.11.2022-ՏՀ-011/0),  «Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4382 -24.11.2022-ՏՀ-011/0),  «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4383 -24.11.2022-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4384 -24.11.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-438-24.11.2022-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4381 -24.11.2022-ՏՀ-011/0), «Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4382 -24.11.2022-ՏՀ-011/0),  «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4383 -24.11.2022-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-4384 -24.11.2022-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

13.12.2022թ.








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել «4-ի» թվից հետո՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝  «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում հիշատակված այաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի լրիվ անվանմանը:

2. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 33-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել 8.1-ին կետ: Նշենք, որ Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի հետեւյալ հատվածի՝ «Հարկ վճարողը (հարկային գործակալը) եւ դրա պաշտոնատար անձը պարտավոր է`» եւ Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 8.1-ին կետի միջեւ մտքի կապակցվածությունն ապահովելու անհրաժեշտություն կա:

3. Նախագծի 24-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 15-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասում նշված է. «Անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների եւ պարտավորությունների հաշվառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով»: Նախագծի 24-րդ հոդվածում առկա չէ որեւէ դրույթ նշված նորմից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման վերաբերյալ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք սահմանել նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 15-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետը:

5. Նախագծի 24-րդ հոդվածում առաջարկում ենք նշել, թե Նախագծի որ դրույթներն են գործելու Նախագծի 24-րդ հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (…)»:

6. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Պետական տուրքի մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք ուղղել օրենքի հերթական համարը՝ «ՀՕ-186-Ն» ձեւակերպումը փոխարինելով «ՀՕ-186» ձեւակերպմամբ:

7. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով առաջարկում ենք «36.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «36.1-ին» ձեւակերպմամբ:

8. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք շտկել օրենքի ընդունման ամսաթիվը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը (…)»:

9. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենք» բառը քննարկվող նախագծում այլեւս չի կիրառվում:

10. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում առաջարկ ենք հստակեցնել, թե «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի որ պարբերությունում է կատարվում նախագծով նշված լրացումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

11. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր պարբերությամբ նշված է. «հարկային մարմնին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք վերը մեջբերված հատվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 7-րդ կետում «Կուտակային կենսաթոշակների մասին» բառերին հաջորդող «Հայաստանի Հանրապետության» բառերին:

Միաժամանակ առաջարկում ենք «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 3-րդ մասի պահանջները:

12. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է ճիշտ նշել այդ օրենքի ընդունման ամսաթիվը, ինչպես նաեւ հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

13. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ հարկային մարմինը՝ համատեղ հրամանով»: Նշված նորմից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի հետ կապված հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշել, թե քննարկվող նորմից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ինչ ժամկետում է ընդունվելու, ինչպես նաեւ՝ դրա հետ պայմանավորված որ դրույթն է գործելու նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի փորձաքննության ենթարկելու ժամանակի սղության գործոնը՝ նշենք, որ Նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության իրավական տեխնիկայի տեսանկյունից եւ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

12.12.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

12.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- սահմանել Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրառման իմաստով «ապրանքների էլեկտրոնային առեւտուր» հասկացությունը՝ հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

- կարգավորել եւ սահմանել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից էլեկտրոնային առեւտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ապրանքների հեռավար վաճառքի դեպքում անհրաժեշտ պայմանները (ապրանքի մատակարարման վայրը, հաշվետու ժամանակաշրջանը, ապրանքի մատակարարման պահը, ԱԱՀ-ի վճարման եւ հաշվարկը ներկայացնելու ժամկետները),

- սահմանել, որ ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքին համապատասխան համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրելու է առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը,

- նախատեսել դրույթ, ըստ որի՝ ապրանքների էլեկտրոնային առեւտրի շրջանակներում առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի մասով կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման եւ ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ եւ այլն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.11.2022թ.









Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Պետական տուրքի մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքներում եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում», որի անհրաժեշտությունը կայանում է հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ՝ զուհագեռ նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները:

Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» հեղինակն առաջարկում է.

-  Օրենսգրքով սահմանել «ապրանքների էլեկտրոնային առեւտուր» հասկացությունը, ինչպես նաեւ այդ հասկացության հետ կապված «առեւտրի էլեկտրոնային հարթակ» հասկացությունը,

-  նախատեսել էլեկտրոնային առեւտրի շրջանակներում մատակարարվող ապրանքի մասով մատակարարման վայրի որոշում, ապրանքի մատակարարման պահի որոշում, հաշվարկի ներկայացման, ԱԱՀ-ի պարտավորության վճարման եւ հարկ վճարողի հարկային մարմնում հաշվառման կարգավորումներ,

-  սահմանել ԵՏՄ անդամ պետություններից էլեկտրոնային առեւտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված եւ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մասով էլեկտրոնային առեւտրի հարթակից ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու մասով կարգավորումներ,

-  ՀՀ-ում ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից էլեկտրոնային առեւտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ապրանքների հեռավար վաճառքի դեպքում ապրանքի մատակարարման վայր համարել Հայաստանի Հանրապետությունը,

-  հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,

-  ապրանքի մատակարարման պահը որոշել այդ ապրանքի դիմաց վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրով,

-  ԱԱՀ գումարներ վճարելու եւ ԱԱՀ հաշվարը ներկայացնելու ժամկետ սահմանել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

1. Գործող Հարկային օրենսգրքով 2019թ. հուլիսի 1-ից ձեռնարկատիրական գործունեության առարկա է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե այն օտարվել է ձեռքբերելուց հետո 365 օրվա ընթացքում, իսկ եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից (շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից): 

Այս կապակցությամբ, Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր 20.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում հաշվառումից հանելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ չափով՝ ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:»:

Ըստ էության, առաջարկվում է 365 օրվա ընթացքում ավտոմեքենայի օտարման դեպքում գանձվող եկամտային հարկը փոխարինել պետական տուրքով, այն վերապահելով ՀՀ Ոստիկանությանը, ինչը, մեր կարծիքով, սոցիալական առումով դրական եւ բարենպաստ ազդեցություն կունենա եւ կպարզեցնի 365 օրվա ընթացքում ավտոմեքենան օտարելու գործընթացը, կբարձրանա ՀՀ քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ միաժամանակ նվազեցնելով հարկային վարչարարությունն ու դրա վրա ծախսվող ռեսուրսները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

30.11.2022թ.