ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-458-05.12.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանարապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-458-05.12.2022-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
08.12.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ միջազգային պայմանագրի վավերացման կամ հասատատման նպատակահարմարության մասին տեղեկանքը, Նախագծին կից ներկայացված չէ: 2. Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ բացակայում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248) 08.12.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248) 08.12.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է. 1. հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, 2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, 3. պետական գնումների համակարգի արդիականացումը, 4. կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, 5. կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, 6. ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը, 7. կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման եւ առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար առաջացնում է ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես՝ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.01.(ա) բաժնի համաձայն՝ Վարկատուն համաձայնում է Վարկառուին տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով. վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար, վարկի արժույթ՝ ԱՄՆ դոլար, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2023 թվականի հունիսի 30, վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող, վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR[1] + 0.6% մարժա (2022թ. դեկտեմբերի 2-ի դրությամբ այս տոկոսադրույքը կազմում է 3.81% եւ ունի աճի միտում), պարտավորության վճարի դրույքաչափ՝ տարեկան 0.15%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ համաձայնագրի ստորագրման ամսաթվին հաջորդող 60-րդ օրվանից սկսված եւ վճարվում է կիսամյակային պարբերականությամբ՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ, մայր գումարը ենթակա է մարման հետեւյալ ժամանակացույցով՝ 15.02.2026թ.-ից մինչեւ 15.02.2037թ. յուրաքանչյուր մարման մասնաբաժինը՝ 4.166667%, իսկ 15.08.2037 թվականի վերջին մարումը՝ 4.166659%, վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին եւ օգոստոսի 15-ին, վարկի մարման ժամկետ՝ 12 տարի, վարկի արտոնյալ ժամկետ՝ 3 տարի, Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին՝ խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետեւյալ փոփոխությունները՝ - փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի, - փոխարկել վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի եւ հակառակը, - սահմանել վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ դրա մի մասի համար կիրառելի լողացող տոկոսադրույքի գծով վերին կամ վերին եւ ստորին սահմանաչափեր: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 07.12.2022թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, որի նպատակն է Հայաստանում ընդլայնել ֆինանսական շուկաները եւ ամրապնդել հարկաբյուջետային կառավարումը եւ կայունությունը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է. 1. Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի եւ հարկաբյուջետային ռիսկի կառավարման, ինչպես նաեւ ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդումը. 2. Պետական արժեթղթերի եւ փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավումը. 3. Ֆինանսական գործիքների բազայի եւ ներդրողների շրջանակի ընդլայնումը եւ կորպորատիվ թափանցիկության բարձրացումը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 07.12.2022թ.
-------------------------------------------------------------------------------- [1] SOFR (Secured Overnight Financing Rate)-ը դրամական շուկայում ԱՄՆ դոլարի հետ կապակցված, այսպես կոչված՝ «էտալոնային» տոկոսադրույք է, որն իրենից ներկայացնում է ըստ երեք տարբեր տեսակի ՌԵՊՈ գործարքների ծավալի միջին կշռված տոկոսադրույքը՝ ԱՄՆ գանձապետարանի արժեթղթերով ապահովված «օվերնայթի» (կամ մեկօրյա վարկի) պայմաններով:
|