ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-467-12.12.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
27.12.2022թ.
Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված փաստաթղթերում առկա չէ: Միաժամանակ՝ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 6րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 27.12.2022թ. Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 27.12.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022 թվականի հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջ» առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որը կօգնի կողմերի միջեւ համագործակցությունը զարգացնել առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման եւ փոխանակման, առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջեւ ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման ու փոխշահավետ ներդրումների ներգրավման, հանրային առողջության պահպանման եւ զարգացման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Համաձայնագրի 3-րդ հոդվածը («Ծախսերը» վերտառությամբ) Հայաստանի Հանրապետության համար կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 19.12.2022թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022 թվականի հունիսի 13-ին Դոհայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ոլորտում համագործակցությունն ավելի ամրապնդելու, երկու երկրներում առողջապահական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, տրամադրվող առողջապահության որակի չափանիշների, դասակարգման եւ մակարդակի պահպանման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ զարգացնելու նպատակով: Համաձայնագրով նախատեսված Կատարի Պետություն փոխայցելությունների արդյունքում ակնկալվում է առողջապահության ոլորտի հայաստանցի մասնագետների, բժիշկների, գիտնականների, ուսանողների որակավորման բարձրացում, որը կխթանի նաեւ Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաեւ գիտակրթական ներուժի եւ առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացումը: Համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա առողջապահական եւ բժշկական գիտությունների ոլորտներում հայ-կատարական համագործակցության խորացման համար, կարող է հանգեցնել Հայաստանի առողջապահական ոլորտում կատարական ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ Կատարից դեպի Հայաստան բժշկական զբոսաշրջության խրախուսմանը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 20.12.2022թ.
|