ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-500-23.01.2023-ՏՏԳՇ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5001 -23.01.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5002 -23.01.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-500-23.01.2023-ՏՏԳՇ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5001 -23.01.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-5002 -23.01.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
13.02.2023թ.
Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.՝ 011-513-248) 13.02.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.՝ 011-513-248) 13.02.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ Ընկերության հիմնադրման, ինչպես նաեւ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման համակարգի մարմինների կամ մարզպետների եւ նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մյուս լիազորությունները Կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին (մարմիններին) կամ մարզպետներին, ինչպես նաեւ, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն առաջարկվող կարգավորումների ամբողջականության ապահովման առումով, կարծում ենք, անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մյուս լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, Կառավարության կողմից կարող են վերապահվել նաեւ համայնքի ղեկավարին: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 30.01.2023թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, լրացում կատարել «Տարածքային կառավարման մասին» օրենքում եւ փոփոխություններ կատարել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում: Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մարզպետներին բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն վերապահելու հանգամանքով: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ ընկերության հիմնադրման, ինչպես նաեւ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) եւ նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին (մարմիններին), ինչպես նաեւ, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին, այսուհետ՝ լիազորված մարմնին»: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ «Պետական ընկերությունները պետք է կառավարվեն եւ ղեկավարվեն այնպես, որպեսզի հանրությանը հասկանալի լինի նրանց գործունեությունը, խնդիրները, ինչպես նաեւ շահույթի նպատակները: Պետությունը պետք է հանդես գա որպես ակտիվ եւ իրազեկ սեփականատեր՝ ունենալով պարզ եւ հետեւողական սեփականության քաղաքականություն, որը կապահովի պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետվողականության վրա հիմնված կառավարումը:»: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ կապահովվի Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների արդյունավետ եւ հաշվետվողականության վրա հիմնված կառավարումը: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. 1618 13.02.2023թ.
|