ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-501-24.01.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
14.02.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «փրկարար ծառայության ծառայողների» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը: Նշված լրացման արդյունքում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ լրացուցիչ աշխատավարձի՝ հիմնական աշխատավարձի 30 տոկոսը չգերազանցելու պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող անձանց նկատմամբ: Այս կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 1) «Հանրային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ինքնավար պաշտոններ են՝ (...) գլխավոր դատախազի եւ դատախազների (...) պաշտոնը»: «Դատախազության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բովանդակությունից բխում է՝ դատախազ են համարվում գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երեւան քաղաքի դատախազը եւ այլ դատախազներ: Այսինքն՝ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ են համարվում «Դատախազության մասին» օրենքով «դատախազ» հասկացության մեջ ընդգրկված բոլոր դատախազները: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ»: Հիմք ընդունելով վերը նշված իրավական դրույթները եւ այն հանգամանքը, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կիրառվում է միայն «դատախազ» եզրույթը՝ առաջարկում ենք Նախագծում եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները. 2) նշված ձեւակերպումից բխում է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը (դատախազը) նախատեսվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող անձանց շրջանակից դուրս: Մասնավորապես՝ այն անձանց շրջանակում, ում նկատմամբ լրացուցիչ աշխատավարձի՝ հիմնական աշխատավարձի 30 տոկոսը չգերազանցելու պահանջը տարածվում է, դատախազը եւ առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող անձինք տարբերակվում են, քանզի թվարկվում են որպես առանձին սուբյեկտներ: Միաժամանակ Նախագծին կից ներկայացված հիմնավորման եւ Նախագծի 3-րդ հոդվածով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատախազի պաշտոնը արդեն իսկ հանդիսանում է առանձնակի ռիսկայնության եւ մասնագիտացում պահանջող պաշտոն: Դրա մասին է վկայում նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով «հավելում» հասկացության սահամնումը, որով հստակ նախատեսված են պաշտոնների եւ պայմանների շրջանակը, որոնց դեպքում կարող է տրվել հավելում. մասնավորապես՝ « հավելում` սույն ենթակետում նշված պայմաններից որեւէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի), Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի պաշտոն զբաղեցնելու, (...) առանձնակի ռիսկայնության, ինչպես նաեւ հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում»: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ իրավական շփոթից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման փոխարեն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող անձանց» բառերից հետո լրացնել «՝ներառյալ դատախազի» բառերը եւ կետադրական նշանը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա, առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 09.02.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 09.02.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում: Իսկ առաջարկվող լուծումը, ըստ Նախագծի հեղինակի, եւ՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, եւ՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները: Դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք 2023թ. հունվարի 1-ից ստանալու են հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով նախկին 100 տոկոսի փոխարեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 01.02.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում: Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝
Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում: Իսկ առաջարկվող լուծումը եւ՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, եւ՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները: Նախագծի ընդունմամբ կապահովվի դատախազների աշխատանքի ռիսկայնությանը համահունչ վարձատրությունը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 13.02.2023թ.
|