ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-524-03.03.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-524-03.03.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

23.03.2023թ.  








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր:


Եզրահանգում

Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

22.03.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

22.03.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծի նպատակը վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող եւ հանրային պաշտոնից ազատվող անձի լիազորությունների ստանձնման եւ դադարման պահի հստակեցումն է, ինչի համար առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել, որ հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

10.03.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծի ընդունումը պայմանավորված է Վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված եւ հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման եւ դադարեցման պահի կարգավորման անհրաժեշտությամբ:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ համապատասխան կարգավորման բացակայությունը կարող է գործնական խնդիրներ առաջացնել հանրային պաշտոնի նշանակվելու, հանրային պաշտոնից ազատվելու վերաբերյալ Վարչապետի որոշումների ուժի մեջ մտնելու պահը որոշելու իմաստով, ինչի կապակցությամբ էլ Նախագծով առաջարկվում է նախատեսել այնպիսի դրույթ, որն ուղղված կլինի համապատասխան լիազորությունների ստանձնման եւ դադարեցման պահի որոշմանը՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով եւ 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումներին:

Արդյունքում, Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման եւ դադարման պահ կհանդիսանա Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում Վարչապետի որոշումների  հրապարակման պահը, բացառությամբ Վարչապետի համապատասխան որոշումներով լիազորությունների ստանձնման կամ դադարեցման մասով ավելի ուշ ժամկետ նախատեսելու դեպքերի:

Նախագծի ընդունմամբ օրենսդրորեն կհստակեցվի Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող եւ հանրային պաշտոնից ազատվող անձի լիազորությունների ստանձնման եւ դադարման պահը: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

հեռ. /011/513618, ներք. 1618

20.03.2023թ.