ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-534-20.03.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-534-20.03.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
10.04.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, այն է՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը»: 2. Նախագծով նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող անձին նշված ցուցակից հանելու, դատավոր նշանակվելու սահմանափակման, ինչպես նաեւ պաշտոնավարող դատավորների լիազորությունների դարեցման հիմք հանդիսացող հիվանդությունները եւ վիճակները սահմանել Կառավարության կողմից սահմանվող դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վճակների ցանկով՝ նպատակ հետապնդելով ապահովել լիազորող նորմի որոշակիությունը: Մասնավորապես՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «2. Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը». Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ձեւակերպումից բխում է, որ դատավորի լիազորությունների դադարեցման հիմք է հանդիսանում ոչ միայն դատավորի պաշտոնում նշանակմանը այլեւ նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ: Մինչդեռ Օրենսգրքի մի շարք հոդվածներով, որպես դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին նշված ցուցակից հանելու հիմք, առանց փոփոխության սահմանված է մնում միայն դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ ունենալը. այսպես՝ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, որպես դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին նշված ցուցակից հանելու հիմք սահմանված է միայն դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ունենալը (հիվանդություն կամ վիճակ): Բացի այդ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասության կարգավորմամբ եւս բժշկական զննության իրականացման հիմք է սահմանված միայն դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդության կամ վիճակի առկայությունը: Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անցանց նշված ցուցակից հանելու հիմք սահմանված է միայն դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդության ի հայտ գալը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք միասնական մոտեցում ցուցաբերել եւ Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում եւս, օրինակ, դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին նշված ցուցակից հանելու համար, հիմք նախատեսել ոչ միայն դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների առկայությունը, այլեւ նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների առկայությունը: 3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում եւ 3-րդ մասում փոփոխություններ կատարել, ինչի արդյունքում Օրենսգրքի 159-րդ հոդվածի համապատասխան դրույթները ձեւակերպվում են հետեւյալ կերպ՝ «2. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա` 4) ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը: ( ) 4. Եթե առերեւույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի՝ սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացումը կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը»: Նախ նշենք, որ նշված ձեւակերպումից պարզ չէ, թե Բարձրագույն դատական խորհուրդը ինչ եղնակով է կազմակերպելու դատավորի բժշկական զննության իրականացումը: Բացի այդ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունների արդյունքում ստացվում է դատավորի մոտ առերեւույթ դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդության առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհրդին՝ համապատասխան բժշկական զննության իրականացումը կազմակերպելու համար: Այս կարգավորման հետ զուգահեռ Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերից 4-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին եւ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: Նշված պարագայում Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոփոխությամբ արդեն իսկ սահմանված է, որ պաշտոնավարմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդության առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհրդին՝ համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով: Հետեւաբար հաջորդիվ կրկին սահմանել, որ դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերից 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահի կողմից այդ մասին Բարձրագույն դատական խորհրդին հայտնելն ավելորդ է կամ հիմնավորման կարիք ունի: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ Օրենսգրքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) (հեռ.` 011-513-248) 10.04.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) (հեռ.` 011-513-248) 10.04.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարել այնպիսի փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը կիրառելի դառնա նաեւ պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար նախատեսել բժշկական զննության իրականացման հնարավորություն: Բացի այդ, Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի շրջանականերում ամրագրվում է լիազորող նորմ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու համար: Նախագծի շրջանակներում նախատեսվում է Օրենսգրքում կիրառվող «ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ» եւ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձեւակերպումը փոխարինել «հիվանդություններ եւ վիճակներ» եւ «հիվանդություն կամ վիճակ» ձեւակերպմամբ: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ բժշկական զննության իրականացման նպատակով դիմումները ներկայացվելու են անմիջականորեն համապատասխան բժշկական հաստատությանը, ինչպես նաեւ ուղղել 159-րդ հոդվածում առկա տեխնիկական անհամապատասխանությունները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 27.03.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքներով, որ գործող կարգավորումներով անդրադարձ չի կատարվում արդեն իսկ նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, միեւնույն ժամանակ բացակայում է դատավորի (դատավորի թեկնածուի հավակնորդի) դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու իրավական հիմքը: Նախագծով առաջարկվում է՝ - ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը կիրառելի դարձնել նաեւ պաշտոնավարող դատավորների համար. - ամրագրել լիազորող նորմ բժշկական զննության կարգը սահմանելու համար. - «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձեւակերպումը փոխարինել «հիվանդություններ կամ վիճակ» ձեւակերպմամբ. - բժշկական զննության իրականացման նպատակով դիմումները ներկայացնել անմիջականորեն բժշկական հաստատությանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի բժշկական զննության իրականացումը նաեւ արդեն իսկ պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաեւ բժշկական զննության կազմակերպման գործընթացում Առողջապահության նախարարությունը չի ներգրավվի: Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները. 1. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում լրացվելիք «նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերն ավելորդ են, քանի որ խոսքը գնում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող անձի կողմից հայտի ներկայացման մասին. 2. Օրենքի փոփոխվելիք 159-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Եթե առերեւույթ առկա է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի՝ սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացումը կազմակերպելու համար»: Հարց է առաջանում՝ իսկ եթե վերոնշյալ հիմքը առերեւույթ առկա է դատարանի նախագահի մոտ (պաշտոնավարման ընթացքում), ապա ո?վ է դիմելու Բարձրագույն դատական խորհրդին դատարանի նախագահի բժշկական զննության իրականացումը կազմակերպելու համար: Եզրահանգում Վերոնշյալ դիտարկումները հաշվի առնելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա Նախագծում կատարել որոշ լրամշակումներ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ (հեռ.՝ 011-51 36 18, ներք. 16-18) 04.04.2023թ.
|