ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-549-04.04.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-549-04.04.2023-ԱռՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
19.04.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դրույթը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:» 2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ: 3. Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 14.04.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 14.04.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022թ. հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է շարունակել, ուժեղացնել եւ ընդլայնել հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջեւ համագործակցությունը՝ ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքները սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների առաջացումից եւ դրանց հնարավոր հետեւանքներից պաշտպանելու փոխադարձ շահերից: Համաձայնագիրը սահմանում է աշխատանքի հիմնական ոլորտները եւ մասնագիտացված հակահամաճարակային թիմերի աշխատանքի կարգը, վերջիններիս տեղափոխումը մյուս Կողմի պետության տարածքում գտնվող արտակարգ իրավիճակի գոտի, տեղեկատվության փոխանակման եւ այլ հարցեր: Համաձայնագրի 12-րդ հոդվածով սահմանվում է, որ մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների անդամների վարձատրության, անձնակազմի եւ բրիգադների գույքի ապահովագրության վճարման, ինչպես նաեւ մասնագիտացված հակահամաճարակային բրիգադների արտակարգ իրավիճակների գոտի եւ հակառակ ուղղությամբ տեղափոխման ծախսերը կրում է տրամադրող Կողմը: Հայցող Կողմը արտակարգ իրավիճակների վերացման գործում կամ առաջադրանքը կատարելու ճանապարհին կրում է բժշկական օգնություն տրամադրելու ծախսերը՝ ներառյալ մասնագիտացված հակահամաճարակային խմբերի անդամների հիվանդության, վնասվածքի կամ մահվան հետ կապված տրանսպորտային ծախսերը: Վերոգրյալով պայմանավորված, Համաձայնագրով նշված հանգամանքների ի հայտ գալու պարագայում, կարող է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների տրամադրման անհրաժեշտություն առաջանալ, իսկ եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 19.04.2023թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Աստանայում ստորագրված՝ «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների (այսուհետ՝ Կողմեր) միջեւ համագործակցությունը ընդլայնելու նպատակով: Համաձայնագիրը մշակվել է՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ 2015 թվականի Համաձայնագրի դրույթները, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ԱՀԿ ռազմավարությունը (2005թ.) եւ սանիտարահամաճարակաբանական բնույթի հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակներում միջոցառումների իրականացման ծրագիրը: Համաձայն Համաձայնագրի՝ Կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում իրենց հնարավորություններին համապատասխան եւ կամավորության հիմունքով, մասնավորապես, այն դեպքում, երբ Կողմերից մեկի պետությունը, որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ, օգնություն տրամադրելու հարցմամբ դիմում է մյուս Կողմի պետությանը կամ Կողմերի պետություններին, արտակարգ իրավիճակի վերացման համար: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 11.04.2023թ.
|