ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-561-14.04.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-561-14.04.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

03.05.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթներում հետադարձության վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է. 

այսպես՝ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»: Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել քննչական մարմնին վերաբերող «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածը եւ հարկային ծառայողի օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով քրեական վարույթ նախաձեռնելու եւ նախաքննություն կատարելու պարտականությունը, ինչի արդյունքում համապատասխան դրույթների գործողությունը դադարեցվում է: Միաժամանակ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ, ինչից բխում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից «Հարկային ծառայության մասին» օրենքի փոփոխվող դրույթներն արդեն իսկ կիրառելի չեն եղել հարկային ծառայողների վրա, հետեւաբար Նախագծով նախատեսված դրույթներն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունները փաստացի բացակայում են: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ նշենք, որ Նախագիծը Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ  առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում Նախագծի հետադարձության հետ կապված կարգավորումը հանել: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

28.04.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

28.04.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածը, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.04.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) քննչական վարչության՝ 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից ՀՀ քննչական կոմիտեի համակարգ փոխանցման հանգամանքով:

Հիմք ընդունելով 2022 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքները՝ 2022 թվականի հունիսի 9-ին «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Մասնավորապես, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-168-Ն եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-169-Ն օրենքների կարգավորումների համաձայն՝ Կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ: Սակայն, «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննչական մարմինը շարունակում է հանդիսանալ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, իսկ ըստ նույն հոդվածի 6-րդ մասի՝ քննչական մարմնում ինքնավար պաշտոնների անվանացանկը հաստատում եւ փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքում, մասնավորապես՝ ուժը կորցրած ճանաչելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածը, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

02.05.2023թ.