ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-572-27.04.2023-ՊԱ-011/0) եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5721 -27.04.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-572-27.04.2023-ՊԱ-011/0) եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5721 -27.04.2023-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
12.05.2023թ.
Նախագծերի փաթեթում առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր, հիմք` (Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթ): Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածում «լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.» ձեւակերպումը փոխարինել «լրացնել նոր 24.1-ին հոդվածով» ձեւակերպմամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «3. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»: 2. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագծով նախատեսվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում եւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ջրային լողամիջոցներ» բառերը փոխարինել «լողամիջոցներ» բառով: Վերը նշվածից պարզ է դառնում, որ օրենքի Նախագծով նախատեսվում է փոփոխվող օրենքում կատարել ոչ թե մեկ, այլ երկու փոփոխություն, ուստի առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, այն է` «1. Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում» ձեւակերպումը փոխարինել « 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում» ձեւակերպմամբ, քանի որ փոփոխվող հոդվածը կազմված է ոչ թե կետերից, այլ` պարբետություններից: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 12.05.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 12.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքով ամրագրել ստեղծվելիք ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման լիազորությունները, որոնց հիման վրա հնարավոր կլինի լիարժեք լուծելու նշված ծառայության ստեղծմամբ նախանշված խնդիրները: Բացի այդ, հաշվի առնելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում օգտագործվող «լողամիջոց» ձեւակերպումը՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում գործածվող «ջրային լողամիջոց» հասկացությունն առաջարկվում է փոխարինել «լողամիջոց» հասկացությամբ: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 02.05.2023թ.
Կառավարության կողմից ներկայացվել են ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ: Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, որոնց իրականացումը զուգորդված է լինելու նաեւ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձանց մի շարք իրավունքների սահմանափակման հետ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ոստիկանությանն օրենքով վերապահել համապատասխան լիազորություններ, որոնց հիման վրա հնարավոր կլինի լուծել վերոնշյալ ծառայության ստեղծմամբ նախանշված խնդիրները: Միաժամանակ, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կիրառվող «ջրային լողամիջոց» հասկացությունը փոխարինվել է «լողամիջոց» հասկացությամբ՝ հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում գործածվող հասկացությանը: ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները/հարցադրումները. Նշված նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանության մասին» օրենքում նոր լրացվելիք 24.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքում նավավարի կամ սեփականատիրոջ համաձայնությամբ լողամիջոցը կարող է հանձնվել նավավարման իրավունքի վկայական ունեցող այլ անձի»: Անհասկանալի է, թե ինչպե?ս եւ ինչի? հիման վրա կարող է նավավարը, որը չի հանդիսանում լողամիջոցի սեփականատեր, համաձայնություն տալ լողամիջոցը այլ անձի հանձնելու վերաբերյալ: Միաժամանակ հասկանալի չէ, թե ինչպե?ս է տրվելու/ձեւակերպվելու լողամիջոցի սեփականատիրոջ համաձայնությունը: Նախագծերի փաթեթում ներառված ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Վերոնշյալ նկատառումները հաշվի առնվելու դեպքում ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք կունենա:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ (հեռ.՝ 011-51 36 18, ներք. 16-18) 12.05.2023թ.
|