ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-577-02.05.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5771 -02.05.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-577-02.05.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5771 -02.05.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
24.05.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 346-րդ հոդվածի վերնագրում «փչացնելը» բառից հետո նախատեսվում է լրացնել «կամ երթեւեկության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը» բառերը: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «1. Տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, հաղորդակցության ուղին կամ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումը ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, արգելափակելը կամ այլ կերպ փչացնելը կամ երթեւեկությունը կարգավորող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը, եթե այդ արարքը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»: Վերոնշյալ իրավակարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 1) Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 346-րդ հոդվածի վերնագրում կատարվող լրացմամբ կիրառվում է «երթեւեկության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը» ձեւակերպումը, միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 346-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում կիրառվում է «ճանապարհային երթեւեկության անվտանգության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը» ձեւակերպումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հիմք ընդունելով մեջբերված դրույթները՝ Նախագծով կատարվող լրացման եւ փոփոխության տեքստում առաջարկում ենք ապահովել Օրենսգրքի 346-րդ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: 2) Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 346-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում կիրառվում է «երթեւեկությունը կարգավորող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ» հասկացությունը: Հարկ ենք համարում նշել, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 2-րդ հոդվածում սահմանված է «ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ հասկացությունը», այն է՝ «ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ եւ այլն.»: Այսպես՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում կիրառվում են «ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ» եւ «ճանապարհային նշաններ» հասկացությունները: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 346-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում կիրառել նորմատիվ իրավական ակտերով արդեն իսկ սահմանված հասկացություններ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օերնքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված պահանջից, այն է՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 22.05.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 22.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է էականորեն խստացնել օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները: Միաժամանակ, առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքի «Տրանսպորտային միջոցները, ենթակառուցվածքները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը» հոդված 346-ում կատարել փոփոխություններ, համաձայն որի՝ խմբագրվել է հոդվածի 1-ին մասը՝ նախատեսելով, որ տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, հաղորդակցության ուղին կամ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ազդանշանման կամ կապի միջոցը, կամ տրանսպորտային համակարգի այլ տարրերը, կամ տրանսպորտային այլ սարքավորումը ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, արգելափակելը, կամ այլ կերպ փչացնելը, կամ երթեւեկությունը կարգավորող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության համար ապօրինի խոչընդոտներ ստեղծելը, եթե այդ արարքը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, ապա դա կարող է առաջացնել գործող հոդվածով սահմանված պատժամիջոցները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթ ի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 12.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ինչպես նաեւ լրացում եւ փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում: Համաձայն Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների 56-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ, որով առաջարկվում է խստացնել ճանապարհային անվտանգությանը սպառնացող, ինչպես նաեւ ճանապարհներին հասցված վնասների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տուգանքների եւ պատասխանատվության միջոցները: Յուրաքանչյուր իրավախախտում, օրինակ, գողացված կամ վնասված ճանապարհային նշան, կարող է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) պատճառ դառնալ: ՃՏՊ-ները եւ դրանց հետեւանքով առաջացած մահերը եւ վնասվածքները թե մարդկային, եւ թե նյութական կորուստների աղբյուր են հանդիսանում: Նշվածի համատեքստում իրականացվում են համապարփակ միջոցառումներ ՃՏՊ-ների թվի նվազեցման, ճանապարհային անվտանգության ապահովման համար, մասնավորապես, ՃՏՊ-ների կուտակման տեղերի հայտնաբերում, նախականխում, ՃՏՊ-ների որակական եւ քանակական վերլուծություն, ինչպես նաեւ ՃՏՊ-ների առաջացման պատճառների կանխարգելում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել օրենսդրությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները: Մասնավորապես առաջարկվում է ավելացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ, 1502 հոդվածներով նախատեսված տուգանքների չափերը, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ ընդլայնելով պատասխանատվության միջոցների շրջանակը եւ դրանք խստացնելով: Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ պատասխանատվության միջոցների խստացման եւ ավելացման միջոցով կկանխվի նոր իրավախախտումների կատարումը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 18.05.2023թ.
|